Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/96

Այս էջը սրբագրված է

3420 Աչքը չէր գալիս, հենց մարդի մսի
Ատամներն ղրճտում, ու ուզում էին։
Նա սֆթա իրան էրեխեքն կերավ
Ջարդեց օրորոցն ու նրանց կուլ արավ
Սիրտը ցավում էր, բայց ի՞նչ էր արել.
Աստուծո հրամանն էր, ի՞նչ կարար անել։
Ետո դուս ընկավ կատաղած գիլի պես,
Ամեն գիշեր քսան երեխա կերավ.
Հենց փորն ու աղիքն էր միշտ նա ուտում
Ձեռ, գլուխ, ոտները բաղումը թաղում,
3430 Որ ծնողքը գան, գտնին, գլխներին վայ տան.
Թաղեն նրան, եդո իրանք դնջանան
Աստուծո ճամփիցը էլ բնավ դուս չգան։
Թե նա մեկ գիշեր հրեղեն ձիու պես
Հազար սարի ու ձորի գլխներից
Արծվի պես թռչում ու անց էր կենում։
Որ դուռը գնում էր, դուռը բաց էր ըլում.
Ինքը չէ՛ր տեսնվում, ուրշներին տեսնում։
Թե նա ցերեկը ինչպես մեկ պառավ
Հարևանների հետ նստում, կանգնում,
3440 Հետները հաց ուտում, ու զրից անում։
Ու խեղճը գալով իր մտքումն ասում,
Այ դու ջրատար, ի՞նչ ես ֆիքր անում,
էս գիշեր երեխեդ ծոցեդ կը հանեմ,
Ու դու հեչ բնավ դեռ չես իմանում;
Ում էրեխեքը կերել ա էն վախտն,
Անունները տեղ տեղ բոլոր եդ պատմում։
Թողություն խնդրում, ու լալով ասում,
Թե ինքը, չէ՛ր ուզում, խրխին էր անում։
Թե նա իր խրխին ցերեկը հանում
3450 Մեկ քարի տակի դնում էր պահում,
Ով նրա խրխու մոտն էր, անց կենում
Ղուշ էլ որ ըլեր, կամ ձի կամ տավար,
Նրա սիրտը փորումն հալչում էր գնում,
Մինչև անցկենողն իր ճամփեն գնում.
Ու նրա խրխուն վարավուրդ չանում։
Թե նրա խրխին էրելիս՝ ջանը
Հենց բռնես շամփուր մզրախ են կոխում
Աչքը կրակ տալիս, սիրտն էրվում, ճաքում։
Ուզում էր իրան իրան կտրատի.