Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/111

Այս էջը հաստատված է

ինքն էր ուզում Ռսի հետ կռիվ բաց անի, ուզում էր՝ որ թե երկիրն առնեն, խալխն էլա չի կորցնի․ որ տանեն Թեհրան, իրանց ծառա շինեն, յա թուրքացնեն, յա հողի հետ հավասար անեն։ Ա՜խ՝ հոգիս դուս ա գալիս, ընչի՞ դարդերս էլի նորոգեցի, ընչի՞ էս բանին ձեռք տվի։

Էսպես տասը տասնը հինգ օր քաշեց՝ որ Երևանու էլլիզը կեսվեկես էլած, ծեծված, ջարդված, կոտորված՝ որը Քրդի, որը՝ Ղարափափախի ձեռը եսիր գնացած՝ կեսը Ղարսա հողը մտավ, կեսն էլ Մասսա սարի էն կողմն անցկացավ, Բայազիդ գնաց, բայց ո՞ւմ մոտ, ո՞ւմ տունը, Աստված ո՛չ գիտե։ Էջմիածնա միաբանքն էլ ցրվեցան։ Առաջին եպիսկոպոսքը՝ Եփրեմ, Բարսեղ, Հովհաննես՝ այժմյան կաթողիկոսը ու այլք՝ վանքի զարդն առան էկան բերդը։ Հինգ վեց օր էլ է՛ս քաշեց, ընչանք Թուրքի մհասիլը նրանց կցրվեր։ Գրքատուն, ամբար՝ որը դարդակեցին, որը փակեցին։ Էրկու հարյուր ջանիցը հինգն էլա չմնացին,28) որ սուրբ տաճարին ու աթոռին պահպանություն անեն, էն էլ ծերացած, ոտից, ձեռից ընկած հաբեղա, վարդապետ էին, որ լավ համարեցին՝ իրանց չոր գլուխը էնտեղ վեր դնեն, ուր տեղ որ էնքան տարի ծառայություն էին արել, քանց աշխարքե աշխարք ընկնին, կամ ճամփին մնռնին։

Բազի խեղճ մարդ էլ՝ էսքան հեռու տեղիցն ու էնքան վտանգավոր ճամփերով՝ գլուխը փեշն էր դնում, օղլուշաղն ուրշի, յա Աստծուն պահ տալիս, եդ դառնում, գալիս, որ համ իր բաղերին ու հանդին, համ իր հարևանների մլքին, օրոն անի, ջրի, պահի, որ չի՛ չորանան։ Էս[1] խեղճերն էլ՝ ցերեկը փշերի տակին, քոլերի միջումն, յա քարափներումն էին տափ կացած, ու գիշերը մութը գետինն առնելիս, ոտ ու շփլթու կտրվելիս, մահվան դողով ու քրտնքով դուս էին գալիս, իրանց բաղերը, հանդերը ջրում, իրանք էստեղ հալվում, մաշվում ա՜խ ու վա՜խ քաշելով, իրանց ողորմելի օղլուշաղն էն ղարիբ երկրներումը։ Շատը հենց իմանալով՝ թե ոտը խաղաղվել ա, որ դուս չէին գալիս, իսկույն հարամին բգին չոքում, գլուխը կտրում, հոգին առնում էր։ Գլուխը դառել էր մեկ սոխի գլուխ, ինչպես որ ասում են։ Սար ու ձոր հարամով, գողով, ավազակով լցվել էին․ ղուշը երկնքիցը վեր էին բերում։ Օդը ապականվել էր ջամդաքի հոտով, ու հարամի ղշերը, որ աշխարքի տակիցն ասես՝ թռել, էստեղ էին հավաքվել՝ որ իրանց փորը կըշտացնեն։ Ջուր ասես՝ մարդ էր բերում, քամի ասես՝ մարդահոտ, քար չկար, որ արինաթաթախ չըլեր էլած, երկինքը պելացել՝ մտիկ էր անում, որ տեսնի, թե ի՞նչքան չարություն մարդ կարա անիլ՝ որ էնը գյորա նրա պատիժը տա։

Էս ժամանակին էր հունիսի −ին 1825-ին՝Վերտողային տեքստ29) որ արինակեր Հասան խանը, սարդարի փոքր ախպերը՝ որ հազար անմեղ գլուխ կերել, հազար տուն քանդել, քաղաք, գեղ ավերել, Ղարս ու Բայազիդ հինգ վեց անգամ ոտի տակ տվել, Արզրումա սարասկյարին խղճացրել՝ աշխարհ ձեռին գվիրն էր բերել, ոտը բարձրացրեց՝ որ գնա՝ Պետերբուրգն էլ առնի, ավերի, Թիֆլիսի սիրուն օղլուշաղը՝ իրան գազան զորացը մատաղ անի, հրամայեց Նաղի-խանին՝ որ իր Ղարափափախները և Մսկլուն վերցնի, գնա Ղազախու

  1. [Էսքա<ն>]