Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/125

Այս էջը հաստատված է

տանըցոնց գլխին, սելը քանդեցին, վրա թափեցին։ Ձայն տվեց Վարդանն հզոր պատանին, Աշոտն քաջասիրտ, Մուշեղ Արծրունին՝ մեկն Նազի-խանի, մեկն Օքյուզ Աղի[1], մեկն Ջաֆար-խանի քամակը բռնեցին, երկուսն հրեշտակի պես թռան, գնացին, բայց սուրն Վարդանի Օքյուզ աժդհին, որ սաղ առյուծին թե խփեր գլխին, իսկույն կսատկեր, կճապաղեր գետնին, երկու կես արեց էն սհաթին․ կեսն ձիու էս կողմը քաշ էլավ, կեսն մյուս կողմին դիպավ ու կպավ։ Իսկույն սարիցը ամպը տրաքեց, երկինքը բաց էլավ, թե հողը պատռվեց․ քսան ձիավորով հսկայն Աղասի Ղարսի սարերիցն թռած իր ղշի ձիու անկաջումն մտած՝ վեր էկավ։ Քրդի շորերով սարին վրա պրծավ։ Գազան Հասան-խան, նրանց քուրդ կարծելով՝ հենց որ մոտացան, ընկավ քարերով։ Փեշղսմաթքյարի, խանի, բեկերի գլխներն՝ ինչպես մեկ անջան ծտի՝ թռան առաջները, ձիանոնց տակերը։ Հարամու գլխին ջուր, կրակ մաղվեց, ձին էլ տիրոջ վրա ոտը բարձրացրեց։ Գյումրու դզիցը Ռուսի բալաբան, քաջ սալդաթների դաստեն, կապիտանն Արծվի պես հասան, թշնամուն մեջ առան։ Թոփը մեկ կողմիցն, թուրը մյուսիցն, մինը առաջիցն, մինը եդևիցն հնձեցին թշվառ թշնամու զորքը, ջարդեցին, բերին էլ թոփի կողքը։ Արինը ծովի պես գնում էր, կանգնում, Հայերն լաշերի վրեն անց կենում՝ նոր հոգի առած՝ իրա՛նց տունն ընկան․ հեր ու մեր, որդի՝ դոշ դոշի կպան, հարսն ու փեսայի ջուր դառած աչքը երկինքն վերացած հոգին ու կյանքը՝ էլ աշխարհ էկան, էլ իրար քթան, իրար գրկեցին, իրար մոռացան, իրար ձեռք տվին, բայց դեռ չիմացան՝ երկնքո՞ւմն են՝ թե աշխարքիս վրա, երազո՞ւմ քնած՝ թե աչքները բաց։ Հազար անգամ էն սուրբ հողին, գետնին ընկան, համբուրեցին ու ծունր դրեցին, աղոթք, պաղատանք Աստծուն[2] մատուցին։ Սար ու ձոր նրանց վրա խնդային, դեզերի բոցը դառավ չրաղդան։ Որդի ու ծնող իրար ճտով ընկան, ինչ որ ունեին՝ առան ու էկան՝ որ թոփի տակին սալդաթի մոտին հավաքվին՝ որ էլ վնաս չտեսնին, մինչև թշնամիքն գնան ու կորչին․ բայց էս հադաղին Աղասին հազար աչք ուզեց՝ որ տեսնի նրան, գյում էլավ իսպառ, կորավ նա անձայն։

Արեգակը դեռ երկնքի մեջտեղը չհասած՝ ուզում էր, որ կրակ վեր ածի, սար ու ձոր խորովի։ Հյուսիսային կողմիցը մեկ մթնած, սևակոլոլ ամպ, երկնքի երեսը ջարդելով՝ վազում էր՝ որ նրա առաջ բռնի։ Ալագյազի գլխիցը մեկ դառնաշունչ բորյազ վեր կացավ ու քար ու հող իրար գլխի տալով՝ էկավ Խլղարաքիլիսի վրա դահիճի պես բռնեց։ Արինակեր Հասան-խանը՝ որ էս օր ավելի իր ձիուն30) քանց իր քաջության հունարովը գլուխը պրծացրեց՝ կատաղած գազանի պես հոգին բերանն առած՝ որ ետ չի մտիկ արեց, Աստված ո՛չ շհանց տա[3]․ զորքը ամեն մեկը սար ու ձոր ընկած, շատի ձիանն՝ որը լկամը կոտրած, որի թամքը փորի տակին, որն էլ իր տերը էնքան էր գլխի վրա քաշ տվել, քարեքար տվել, որ գլուխ, երես ջարդվել, կոտրատվել՝ ոտներն էին օրզանկումը մնացել ոլորված՝ կախ ընկած, կամ կես մարմինը ջախըփուրթ ելել, սիրտն ու թոքը արինքամ էլել, փորիցը դուս թափել, ու խրտնած ձին քանի ոտներին էր դիպչում՝ էնքան խրխնջում, սար ու ձոր ընկնում։ Ղուլ ու նոքար Աղասու թրին

  1. խանի=աղի
  2. Աստուծուն=Աստծուն
  3. [լազգին միրիմանովն ջավջավադզեն]