Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/126

Այս էջը հաստատված է

էին ղուրբան էլել, որ էս միջոցումը Ղարսա սարերի վրա՝ մեկ քանի ղոչաղ քրդստանցի Հայ եդևն էր քցել՝ ու արծվի պես՝ որտեղ մեկ ֆորս ճանկում էր՝ ական թոթափել վրա էր հասնում, ցրվում, փարա փարա անում։ Հարիր տեղ նրան Ղզլբաշի ղոնշունը՝ Մաստարա, Ղոշավանքի դզերումն ռաստ էին բերել, հինգ հարիր մարդով վրա տվել ու քառասունով, հիսունով ջարդվել՝ էլ եդ դառել։ Սուդագյան[1] մեկ օր Նազի-խանին՝ էս ահագին գազանին՝ որ հարիր մարդի չէ՛ր ասիլ թե՝ Աստված ա ստեղծել, էն տեղը քցեց՝ որ իր մարդկերանցովը մեկ բարձր թափից վեր ընկավ ու ղզլբաշի հողը մտավ՝ որ պրծավ․ թե չէ՝ Աղասու ձեռին պետք է իր բոլոր սպանած անմեղ Հայերի արնի ջառըմեն տար։ Բայց Աղասու արածները թողանք ուրիշ ժամանակի ու գնանք մեր բանը։ Հասան-խանը՝ որ աչքը չի՛ բարձրացրեց ու Աղասուն ձիու անկաճը մտած եդևիցը քշելիս տեսավ, ոտն ու ձեռքը թուլացան, ուզում էր՝ ձին բաց թողի ու քարափնիվեր՝ Արփաչայի ձորն ընկնի, ուզում էր՝ որ ինքը իր թուրը իր սիրտը խրի, որ չասեն՝ թե Հասան-խանին սպանեցին, քարին իր գլուխը մատաղ տա, քանց մեկ սհաթ Հայի՝ որ հազարներով հենց էն տեղարենքն էր սուրը քաշել, տանով, տեղով էրել, գերի արել, բայց էլի ռաշդի սիրտը ոչի՜նչ տեղ էնքան ղայիմ չի՛ ըլիլ՝ որքան եդին սհաթումը, կյանք ու մահ կռվելիս։ Մեկ չարեք վերստաչափ տեղ էր մնացել, որ շունչը քամուն տա, հենց էն ա՝ թուր, ասպաբ ուզում էր՝ որ եդ անի, ձին բաց թողա, մեկ քարի տակ չոքի ու բալքի իր թշնամուն գյուլով էլա վախացնի կամ սպանի՝ վախտն անց էր կացել։ Հսկայն Աղասի թուրը սրտին դեմ արեց․ «վե՛ր քցի թուր ու թվանք ձեռիցդ՝ որ էս սհաթիս փարչալամիշ կանեմ։ Դու էստեղ չի՛ պետք է սատկիս՝ Հայակեր շո՛ւն. իմ թուրն ափսո՛ս ա, որ քեզ պես թշվառ ճիճուն սպանի, չէ՛, ամոթ ա իմ տղամարդությանը, որ քեզ քարի տակի կամ չոլումն սատկացնեմ՝ որ ղշերը ջամդաքդ ուտեն, քարերն ու հողը քո մուռտառ արինդ ծծեն, ու լսողը էնպես կարծի, թե կռվումը մեռար, էդ անիրավ լաշդ չի գտնի, մեռած հողիդ վրա էլ չի՛ թքի, ու ամեն անց կենող մեկ քար չի վրեդ քցի ու գյոռիդ ուշունց տա՝ թե քո անաստված ոսկերքն են էնտեղ հող դառել։ Հլա քանի Երևան չե՛ն31) առել, քեզ հետս շան պես քաշ կտամ, սարե սար կքցեմ։ Ճանճը սպանիլ ի՞նչ տղամարդություն ա։ Հլա շատ օր պետք է Հայի հաց, խոզի միս ուտես, Հայի մեծահոգությունը ու մարդասիրությունը տեսնիս, որ նեղ օրվան ղադրը իմանաս, իմանաս՝ թե տնաքանդությունը, մարդասպանությունը ի՞նչ զատ ա, իմանաս՝ թե Քրիստոսի օրենքն ո՛րքան սուրբ ա, ու կամ մեր խաչին ղուլ դառնաս, մեր հավատը պաշտես, որ հոգուդ փրկություն ըլի, յա թե չէ՝ որ էդ արյունաթաթախ ձեռներովդ, էդ սատանի փայ հոգվովդ ուզենաս ձեր ջհանդամը գնալ՝ քեզ էն Հայերին տամ, որի որդիքը կոտորել, տները քանդել, աչքերը քոռացրել, որ միսդ զիմա զիմա, արինդ շանը տան ու գլուխդ գեղե գեղ, աշխարքե աշխարհ ման ածեն, առաջիդ մատաղ մորթեն Աստծու համար. չունքի մատաղի ու մարդի արնի էդքան ծարավ էր քո հարամ սիրտը, որ բալքի թե իմ խեղճ ազգի սիրտը հովանա։ Հազար

  1. Սունդագյան=Սուդագյան