Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/135

Այս էջը հաստատված է

ժամի ու զանգակի ձեն, ձեր լեշերի վրեն։ Գազաններին կմնա բոլոր մեյդանը՝ նրանք պետք է էս գիշեր մարաքյա անեն էստեղ․ գնա՛նք, գնա՛նք․ միսս սրտում ա, օ՜հ՝ ո՞վ սիրտ կանի, մոտանա․ բաս էրեխեքանց ճարն ի՞նչ կըլի․ նրանք կերթան Հասան-խանի օրդուն․ լաց կըլին՝ ջան ասող չի ըլիլ․ կէրվին, կմորմոքվին՝ մեկ ցավող չի՛ ըլիլ։ Ամեն մեկը մեկ խանի, կամ արախլվի ձեռի՝ հավի պես կծվա, կամ լեղապատառ, կըլի, կամ սուրը իր դոշը կխրի, իրան կսպանի․ կամ տանջանքին չդիմանալով՝ կթուրքանա. ո՛վ՝ լսողը ինչպես չպտի սարսափիլ։

Տեսնի՛նք, ո՞ւր գնացին էս անմեղ գառները։ Մեր բախտիցը, թե տարաբախտությունից՝ մութը գետինն առել ա․ էլ մեզ մարդ չի՛ տեսնիլ, որ եսիր անի։ Մթնագիշերը քեզ մեկ ղաբալթու ա երևում, գլուխը ցից, պատերը քանդված, հազար կայծակի ու երկրաշարժության երեսը դեմ տված, դռներն ու փանջարեքը խարաբա, խորան ու սեղան ավերակ՝ կանգնել ա տխուր՝ եկեղեցին Ապարանու։ Ուր հազար գող ու ավազակ՝ աղոթքի ու պատարագի տեղ անմեղ Հայերի որդիքը՝ ձեռըները կապած, բերան ու աչք խուփ՝ իրանց կատաղությանը պատարագ արին։ Ուր Հայոց թագավորքը, իշխանքը ու պայազատքը Աբարանի բյուրատեսակ ծաղկների հոտը, էն պատվական աղբըրների համն առնելով, իրանց ամառվան օրերը հովացնում, իրանց հովացած, զովացած սիրտը՝ Աստվածային սիրովը վառում, իրանց սուրբ սրտի աղոթքն ու մաղթանքը ծաղկների հոտի հետ խառը, թռչնոց ձենի հետ հավասար՝ մեկ բերնով՝ իրիգուն․ առավոտ երկինքն էին ուղարկում, ուր էս սհաթին էլ՝ մեկ ահագին չորս ջաղացի ջուր՝ մեկ քանդված բլրի տակից, ուր տեղ որ Վաղարշակա, Տիգրանա, Տրդատա ապարանքն էին, երկրի երեսը ճոթռելով, Ալագյազի սրտիցը գետնի տակովը ճանապարհ բաց անելով, բերանը փրփրով լիքը, աչքերը խոժոռած՝ դուս ա պրծնում կատաղած՝ որ իրան պսակողների երեսը տեսնի, նրանց սիրտը հովացնի, քնելիս, զարթնելիս՝ երկնային ցողը նրանց երեսիցը գողանա, իր ցողը նրանց վրա թափի, բայց ա՜խ՝ գլուխը քանդված տեսնելով, վրի շինած ապարանը՝ բրիշակ, եկեղեցին՝ ավերակ, չորս կողմը նրանց հմքի, սեղանի քարերը՝ արինաթաթախ, մամռապատ, փշրված ընկած, բերանը կրկին բաց ա անում, որ արտասունքը կուլ տա, էլ եդ իր փորը տանի, բլրի չորս կողմը պտտում, ոլորվում, խոտ ու ծաղիկ պռճոկում − սուս մունջ՝ իր ձենը փորը քաշում, աչքը խփում, հողի, քարերի տակին ցրվում, էլ եդ գետինը մտնում ու կես փայը առու դառած՝ գնում Երևանու դաշտը՝ որ նրա էրված, խորովված սիրտը հովացնի էլա, Ապարանու սուքը, տարաբախտությունը Էջմիածնին, Վաղարշապատին, Արմավրին, Երասխին, Մասսին պատմի, ու նրա սև ջրի[1] դառը արտասունքը իր հետ խառնի, որ Արարատի սրտիցն ու աչքիցն՝ ահագին գետի պես, լուռ, հանդարտ դուս ա գալիս, Արարատյան դաշտի քանդված, ավերած երեսը տեսնում, վրըները սուք անում, ու քիթ ու պռունգ աղի արտասնքով լիքը, տխուր երեսը՝ անհոգի24) ղամշով ծածկած, քամու առաջին, թշնամու ձեռին ծալվելով, չոքելով, կանգնելով՝ մյուս սարերի աչքի ջուրը որ էստեղ էկել,

  1. Սև ջուրը=Սև ջրի