Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/136

Այս էջը հաստատված է

ծովացել, կանգնել են, ղամշի ու իլղունի միջումը կորել, վերցնի, գնա Խոր Վիրաբա, Արտաշատա դզովն անց կենա, ու արտում Երասխի հետ՝ Զանգին ու Գառնու գետն էլ մեջ անեն, որոց մինը Սևանա աչքիցն ա կաթում, մյուսը սուրբ Գեղարդա սրտիցը բղխում, երեսները կալնին ու սուք անելով, գռռալով, նոյան, Նախիջևանի, Մարանդի գերեզմանի, Նարեկա վանքի, Սյունյաց դաշտերի սրտըները հովացնելով՝ աչքները սրբելով՝ գնան, Քուռն էլ մեջ անեն, իրանց արտասունքը նրանի35) հետ խառնեն ու տանին, Կասպից ծովի սիրտն ածեն, նրա աղի ջրումը կորչին, Պարսից նավերը ջախըփուրթ անեն, Ռուսաց նավերը իրանց քամակի վրա տանին ու բերեն, որ ճամփին չհուսահատվի, չբեզարի ու էն իր բարի ոտը մեր աշխարիցը չկտրի, որ բալքի մեր հայրենիքը՝ նրանց արծվի թևերի36) տակին զորանա, մեծանա, դարդերը մոռանա ու էլ եդ՝ իր առաջին փառքին հասնի։

Է՛ս եկեղեցումը, է՛ս քարերի տակին ու աղբրի մոտին քոլումը կուչ գանք՝ որ մեզ չբռնեն։ Գիշերն էս ա, հասել ա, օրդուն մեզանից մոտիկ, ու Թուրք ազգը ցերեկն էլ՝ էս կողմերովը չի անց կենում, որովհետև Քրիստոսի թշնամի ա, ու անկաջ դնենք գիլանոնց ոռնալուն, Պարսից գռռալուն, Հայոց լալուն ու սքալուն ու էն անմեղ էրեխեքանց էրվելուն, ծեծվելուն, մղկտալուն, չունքի էս տե՛ղ պետք է՝ նրանց աչք ու բերան բաց անեն, որ[1] նրանց գարշելի երեսը տեսնին, իրանց ծնողաց երեսը, իրանց քաղցր հոր տունը մոռանան ու նրանց արինաթաթախ չանգերումը իրանք մրմնջան, նրանք փրփնջան, իրանք մղկտան, սրանք վխկտան, իրանք գլուխ ու երես ծեծեն՝ խորովվին, սրանք միրուք ու ճալվեր սղալեն ու փառավորվին, իրանք հերնըմեր, քիր ու ախպեր ձեն տալով՝ դոշըները եդ ճոթռեն, նվաղին, սրանք իրանց իմամ Հուսեինի անունը հիշելով՝ յա ծոցըները ուզենան նրանց առնեն, յա դանակները, թրերը սրելով՝ նրանց սրտըներին դեմ անեն, որ լռվին։

Ա՜խ՝ չէ՛, չէ՛, անկաջդ կալ՝ սի՛րելի՝ մարդի միսը սրսռում ա, գլխին կրակ վառվում։ Աստղերը դուս են էկել, պելացել, ցավակից լուսինը՝ տխուր դառնավարամ հենց աչքը ապարանի երեսին առավ թե չէ, էլ եդ չոքըչոք արևմուտն ա փախչում, որ անկաջները կալնի, էս ողբալի աղաղակը չլսի, երկիրն իր սև սքի շորը հաքավ, աչքերը խփեց, որ էս դառը տեսարանը չտեսնի․ միմիայն անսիրտ, անգութ սարերը՝ սիրտ ու բերան բաց արած՝ չար հրեշտակ քամու ձեռովը խաբար են իմանում, խաբար տալիս, ծիծաղելիս ծիծաղում, հրհռալիս՝ հրհռում, հառաչելիս՝ հառաչում, գոռալիս՝ գոռում, լալիս՝ լաց ըլում ու մեկ րոպեում հազար տեսակ ձեն իրար հետ խառնում ու մեկն էլա իրանք չիմանում։

«Նա՛նի ջան. ջա՛նի ջան․․․ ախպե՛ր ջան․․․ Աստված ջան... բաբա ջան, հոգի ջան... վա՜յ, վա՜յ, վա՜յ մեր սև օրին, արևին, վայ մեր ջրատար գլխին։ Ա՜խ՝ ի՞նչ կըլեր, ձեր ձեռովը մեզ ջուրն ածեիք, ի՞նչ կըլեր, մեզ չէ՛իք ծնել, ընչի՞ չի՛ մեզ էլ ձեր սրտի վրա մատաղ արին, ընչի՞ չի մեզ էլ դիմա, դիմա տվին, էս ո՞ւր են հասցրել մեզ, էս ո՞ւր բերել, գետինը չի պատռվում, մեզ ներս տանում, երկնքի աչքը քոռացել, մեզ չի՛ տեսնում։ Ա՜խ՝ ո՞ւմ ծոցից

  1. [իրանց]