Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/138

Այս էջը հաստատված է

ազատի, որ մենք բարի զավակ ըլինք, Քրիստոսի խաչի ղուլ դառնանք, ավետարանի ծառա, եկեղեցու հոդ, ազգի պարծանք, աշխարքի շինություն։ Ա՜խ՝ ո՞ւր էս սհաթը Աստուծո անկաջը, որ ձեր արդար ձենն մեկ էլ ա չլսեց, ձեր հազար մուրազի մեկն էլ ա չկատարեց ու մեզ էսպես քարին տվեց, ու մեր հոգին էլ ա չի՛ առնում. որ պրծնինք. ա՜խ կորչինք էս անօրեն աշխարքիցը»։

«Սրբություն էիք առնում. մեզ հետըներդ տալ տալիս, ժամ էիք գնում, մեր ձեռը մոմ տալիս, Զատիկ էր գալիս, Ջրօրհնեք ըլելիս, կիրակու ժամին, սուրբ պատարագին՝ մեզ խտիա անում, կամ ձեռով տանում․ քար, ավետարան, սեղանի, բեմի, խաչի, պատկերի առաջին, սրբերի ոտի տակին, գիրքը կարդալիս, սկին դուս գալիս՝ մեզ տերտերի ոտը քցում, խաչի առաջը դնում, մեզ համբուբիլ տալիս, դուք էլ համբուրում, աղաչանք անում, որ սուրբ ավազանի, մեռոնի շնորքը մեզ վրա մնա, ջուրն ընկնինք՝ մեզ պահի, կրակն ընկնինք՝ մեզ պրծացնի, մեզ զորացնի, որ էս օր, է՞ս կրակումը, է՞ս բոցումը էրվինք, տանջվինք, մեր ձենը չիմանաք, մաշվինք, փչանանք՝ մեր սուքը չանե՜ք. թրով մեզ կտրատեն, մեզ դուք չազատէ՞ք։ Ո՜վ Արարիչ, մեր հոգու տվող Աստված՝ ինչպես մեզ ստեղծեցի՛ր, էլ եդ մեզ սպանի՛ր, ինչպես կյանք տվիր, էլ եդ դու խլի՛ր, հող էինք քեզ մոտ, էլ եդ հող շինի՛ր. շունչ տվիր, ապրինք՝ էլի շունչդ եդ ուզիր։ Ի՞նչ ենք անում մենք էլ փառքն ու կյանքը, մեզ ի՞նչ հարկավոր երկիր, աշխարքը։ Մեր չունենաս, լա՝ դու լաց ըլելիս, հեր չունենաս գա՝ դու կսկծալիս, քիրդ մոտիդ չըլի դու սուք անելիս, ախպերդ ձենդ չլսի, սիրտդ պատռվելիս։ Ո՞վ մեր Արարիչ, մեր տե՛ր ու մեր հե՛ր. հերնըմերըներս տարար, մեզ էլ տանեիր․ քիր, ախպեր առար, մեզ էլ սպանեիր, էլ չենք ուզում քո սերն ու խնամքը, էլ չենք խնդրում, որ պահես մեր կյանքը․ հրեղեն սերովբեդ թո՛ղ մեզ սպանի, բոցեղեն քերովբեդ թո՛ղ մեզ էրի, խորովի․ մեզ դրախտը մի՛ տանի՛ր, դժոխքը ուղարկի՛ր․ հրեշտակի մի՛ տար, սատանեն թո՛ղ գար, մեր ծնողքը մի տեսնեինք, թոզ դևը մեզ կուլ տա՛ր. նրանց սերն առնիինք, նրանց տեսնեինք, մեր հոգին տայինք, նրանցն ստանայինք․ ու էս դառն օրը հե՛չ չտեսնեինք, ա՜խ չտեսնեինք»։

Էսքան մեծամեծ մարդիք, խաներ, բեգեր, աղեք, ֆառաշ, մոլլա, ախունդ՝ էս ի՞նչ են էստեղ կանգնել, հավաքվել. չե՞ս ուզում, դու էլ մի աչքդ քցես, նայես։ Հայ սարվազները աչք ու բերան կալել՝ փափախով են անում, որ հեռանանք, մոտ չգնանք։ Սաքի մոտ էլ գնացիր, ի՞նչ օգուտ, միսդ ջանումդ կմաշվի, կքրքրվի։ Ե՛դ դառ, ես քեզ կասեմ։ Քսան, երեսուն էրեխա փարչալամիշ արին։ Մոլլի թույնը քյար չարեց, չեն թուրքանում, պտի մատաղ ըլին։ Դահիճը մեկը մեկի եդևիցը շախկա տալով՝ կոտորում ա, Վարդանը՝ էս թագավորածին պատանին՝ երեսը լուսափայլել՝ հրեշտակի պես կանգնել ա, ո՛չ Հասան խանի պարգևին ա մտիկ տալիս, ո՛չ ոսկուն, մարգարտին, ո՛չ ալվան ալվան շորերին, ձիուն, յարաղին, ո՛չ մոլլեքանց խրատին, ո՛չ հայերի աղաչանքին, ո՛չ թշնամու ահ տալուն, ո՛չ թրին, սրին, վառած կրակին, տաքացրած շամփրին, որ պտի միսը կոխեն, ո՛չ քարփջին, որ պտի ոտների արանքը դնեն, ո՛չ քյալփաթնին որ հենց էն ա բարձրացնում են՝ որ միսը քաղեն, ո՛չ կրակած պղնձին, որ պտի գլխին դնեն․ սարի