Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/146

Այս էջը հաստատված է

քար ու հող ղզլբաշի արնովը լվացել, արին են թափել։ Ղորդ ա՝ էն վաղուցվան հիանալի մելիքները չկային, ամա նրանց հոգին շա՛տ տեղ էր մնացել։ Ղզլբաշի շատ ղոնշունի գլուխը սրանք կերան։ Ա՜խ՝ ո՞ւմ մտքից կերթա էն հսկա կերպարանքը, էն գեղեցիկ պատկերը, էն անոշ լեզուն ու անօրինակ ռաշիդությունն ու սիրտը, որ շուլավերցի Սոսի աղեն ու մելիք Հոհանջանն ունեին։ Հրեղեն Վիշապի պես ընկել էին Քաշվեթու ու Բոլնիսի սարերը, որ թշնամու առաջը կտրեն, տեղ չտան, ու ինչ ժամանակ խաբարը նրանց է հասնում, թե Նեմեցի Կոլոնիեն տվին, քառասուն կտրիչ տղերք քամակին, իրանց մովրովն էլ մեջըներումը՝ է՛ն վախտն են վրա հասնում, որ քուրդ Օքյուզ աղեն վաղուց կոլոնիեն քանդել ու իրեք հազար մարդով եսրների կեսը կոտորել, կեսը առաջն արել՝ տանում ա։ Արինն աչքներն առած՝ ընկնում են էս մեկ բուռը զորքը՝ էն անթիվ բազմությունի եդևիցը՝ Քուրդ ու Ղարափափախ՝ եսրները տալիս են մեկ քանի մարդի ձեռք ու իրանք եդ դառնում։ Էս միջոցումը մովրովը Հայի ղոնշունն առնում, փախչում ա, որ իր գլուխը պրծացնի, միմիայն քաջն Սոսի մեկ[1] քարի տակի իր կտրիչ ընկեր մելիք Հոհանջանի հետ՝ ղայիմանում ու մեկը մեկին ձեն են տալիս. «Նամարդությունն ու թուլությունն տղամարդի համար ամոթ ա. քաջությամբ մեռնինք, որ մեր որդիքն էլ իմանան, թե մենք էլ ենք սիրտ ունեցել ու մեր երկրի թասիբը քաշել, մեր աշխարհի սիրով մեռել։ Էս մուռտառ արինն էլ ընչի՞ ա պետքը, որ էսպես օրը չենք թափիլ։ Չոլումը մեռնիլը տղամարդություն է»։ Ճանանչ Թուրքերը ձեն են տալիս՝ «Սոսի աղա՝ քո աղ ու հացը շատ ենք կերել, մեր աչքը կբռնի, թե քեզ վրա թուր բարձրացնենք։ Մենք քեզ կտանինք, սաղ սալամաթ ճամփու կքցենք․ մի՛ անիր, գլուխդ մահու մի՛ տար, քե՛զ ենք ափսոս գալիս, արի՛, քեզ խնայի՛ր»։ Բայց հսկայն Սոսի՝ կասկած ունելով, թե իրանց կբռնեն, եսիր կանեն, նրանց խոսքին չի նայում ու առաջի թվանքը որ չի քցում, Օքյուզ աղի տղեն է սֆթա ընկնում։ Կատաղած հարամին ընչանք վրա կհասներ, մեկ տասնը հինգ մարգ էլ սպանում են էս կտրիչ հսկայքը ու թուրըները հանած՝ երբ բարութները հատնում ա, ընկնում են գազանների մեջը առյուծի պես։ Ընչանք իրանց հոգին կտային, մեկ տասը հոգի էլ թրի են մատաղ անում, ու իրանք Աստծուն մատաղ ըլում։37)

Հանգի՛ստ ձեր սուրբ ոսկերացը՝ ո՜վ նահատակք։ Ձեր ջիվան ջանի արինն ա, որ էսպես սիրտս կրակում ա։ Ի՞նչ Հայ ձեր անունը լսի ու գերեզմանին ողորմի չասի, ձեր հիշատակը իր սրտումը չգրի։ Մի՛ իմանաք, թե ձեր ազիզ արինը նհախ տեղը թափվեցավ․ էդպես պատվական արինն էր, որ Աստուծո սիրտը գութ քցեց, մեր աշխարն ազատեց ու էս օր էլ՝ էն ձեր նահատակության քարի տակիցը ձեն ա տալիս։ «Հա՛յք՝ մեզ պես մեռեք, որ անուն ճարե՛ք»։

Էսպես օրինակներ հազարները կան, բայց էլի մենք մեր պատմության տուտն սկսենք։ Բարեխնամ կառավարությունը տեսնելով՝ որ աշխարքն էսպես ոտի տակ ընկավ, հրամայեց, որ Փամբակ, Շորագյալ քոչին, գան

  1. [քանի]