Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/153

Այս էջը հաստատված է

որ մեկն էլա՝ չի համարձակի էսպես բանն անիլ։ Թե չէ` Հայերը գել կդառնան, մեզ կուտեն։ Էլ էս երկրումը կենալ չի՛ ըլիլ»։

«Ասում եմ ձեզ՝ ա՛յ աղսախկալուք (ծերունիք)՝ ղուռանի զորությունը գիտենա, թե առնին ձեր որդիքը՝ երկինքը թռչին, էլի նրանց վեր բերիլ կտամ․ գետնի տակը մտնին, յա ծովի, կհանեմ, թիքա թիքա կանեմ․ նրանք որ չգան․ սաղ Հայ ազգը թոփի բերնին կապիլ, քցիլ կտամ․ թե խելք ունին, ձեզ խեղճ գան, եդ դառնան։ Հազար ձիավոր՝ նրանց եդևիցն ընկած՝ սար ու ձոր ոտի տակ են տալիս, Ղազախ, Ղարափափախ նրանց արինը խմում, թե մեկ ձեռս են ընկել, մեծ թիքեն անկաջները կմնա․ ձիու պոչից կապիլ, քաշ տալ կտամ, թո՛ղ ձեզ խաթր անեն, եդ գան, թե չէ՝ որ ես բերիլ տվի, ո՛չ դուք կպրծնիք, ո՛չ նրանք։ Քյաբ ու ղուռանով։ Շահի գլխովն օրթում եմ ուտում, ասածս ասած ա, դուք գիտեք։ Գնացե՛ք․ էս օր կգան՝ ազատ եք, էքուց կգան՝ նմանապես, ձեր ու ձեր խալխի կյանքը՝ նրանցիցն ա կախ․ թե եդ գան, բալքի թե սիրտս ռահմ ըլի ընկած, բարկությունս անց կենա, նրանց չսպանեմ։ Սար ու ձոր առաջիս դողում են, նրա՞նք պետք է ինձ դեմ կենան։ Գնացե՛ք, միտք արե՛ք, ձեր գլխի դարդը քաշեցե՛ք»։ Էս խոսքի վրա Սվանգուլի-խանն ու Սհակ Աղեն վեր կացան, աթոռի ոտն ու Սարդարի փեշը համբուրեցին ու հազար անգամ գլուխ տալով, ռռը ոռ անելով դուս գնացին։

Բանդը բաց արին ու մեր խեղճ քեդխուդեքը մտան ներս, դուռը վրըները փակեցին, նրանք աչքըները բաց արին։ Թագուհին էլ էնքան ոտին, գլխին տվել, երեսը չանգռել էր, որ էլ Սարդարի երեսը չկարացին բերել։ Սվանգուլի խանը տարավ իր տունը, որ նրա հոքսն էլ քաշի, նրան էլ ճար անի։

Բայց ինչ մեր Աղասու հալն էր, Աստված ո՛չ շհանց տա։ Ձեռն ու ոտը կապած՝ դժոխքը փորումը, սադայելյան չար հրեշտակները գլխին պտիտ տալով, Զանգվի վրովն անց կացրին, ու հենց բռնես՝ սար ու ձոր բերանները բաց՝ նրանց ըլին ուզում կուլ տան, էնպես փախցրին նրան՝ նրա քաջ ընկերքը։ Շատ տեղ իրանից գնում, քիչ էր մնում ձիուցը վեր ընկնի, էլի ընկերքը հասնում, երեսին ջուր էին ածում, անկաջները տրորում, եդ բերում. էլի նրա սիրտը գնում, ձիու գլխովն էր ուզում ընկնի։ Բազի վախտ՝ որ բիրդանբիր՝ «Թա՛գուհի, նանի, բա՛բի, Նա՛զլու» չէր ձեն տալիս, քար ու հող ուզում էին կրակվին։ Հենց մութը գետինն առավ, նրանք նի մտան Աբարանու[1] քանդված եկեղեցին․ չունքի օրն էլ կարճ էր, արեգակը՝ քիչ էր մնացել մեր մտնի, որ նրանք գեղիցը դուս էկան։ Ձիանքը որ շունչ չէին քաշում, աչքըները արին էր քցում, քիթ ու բերան՝ կրակ։ Ամեն մեկ շունչ քաշելիս՝ փոր ու աղիք իրար էին կպչում, էնքան էին քշել։ Վաթոն սկսեց ձիանը ման ածիլ․ Կարոն՝ սար ու ձոր աչքի տակն առնիլ, ղարավուլ քաշիլ, Մուսեն՝ Աղասուն ուսին դրած՝ մտավ եկեղեցու խարաբեն, գլուխը դրեց գոգը, ձեռը երեսին, ու աչքը երկինքը քցեց, որ իմանա, թե աստղերն ի՞նչ են ասում։ Մեկելներն ընկան դես ու դեն, որ ձիանոնց համար մի քիչ եմ (ուտելիք) ճարեն։ Բայց էն վախտին չոլումն ի՞նչ կըլեր, խոտի

  1. [չալը]