Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/156

Այս էջը հաստատված է

գիշերը ձենը շատ թեզ տեղ կհասնի, ու չուզեցան, որ իրանց տեղը իմաց անեն, նրանք հազըրված գան: Քիչ քիչ էկողների խոսակցությունն էլ էին ջոկում, չունքի պարզիկա գիշեր էր, քարերն էլ էին խաբար բերում:

«Լավ հարաքյաթ են արել», ասեց մեկը, «ա՛ֆարիմ, անիծած, բորանն էլ՝ իզըները կորցրել ա, գիշեր էլ ա, թե մարդ տեսնի. ամա ո՞ւր կկորչին: Երկնքումն ըլին՝ վեր կբերենք. հլա քշենք, էս չոլումը նրանք չէին մնալ»: «Աչք ա, որ էքուց առավոտ յա կծիծաղի, յա լաց կըլի. Սարդարին էլ ընչո՞վ իմ հունարը ցույց տամ, որ նրանց սաղ սաղ չկալնիմ, չտանիմ, փեշքաշ չանեմ», ասում էր մյուսը: «Ախպեր՝ ինչ առնինք, ճոթ անենք: Աղասուն թե կարանք սաղ սաղ բռնենք, ոտ ու ձեռ կապենք, ու ձիու առաջն արած, յա կողքիցը կապած՝ տանինք, որ իր լայաղ պատիվն առնի, չունքի ռաշիդ տղամարդ է. մեկելներին սպանենք էլ՝ ի՞նչ հաջաթ»: «Տղամա՜րդ՝ էս թո՛ւրը էս օր նրան իր տղամարդությունը կուտացնի Աստուծով, հլա մի ձեռս ընկնի, մեկ մեյդան դուս գա, հետո կիմանա իր ռաշդությունը»: «Տո բերանդ քեզ արա՝ Մա՛մմադ․ մենք գիտենք, ինչ պտուղ որ ես. նրան ասլան ըլի՝ չի հաղթիլ. քանի մեզ նմանին առաջն է արել տասնով, քսանով ու ջանըները հանել: Բանն արա՛, հետո պարծեցի՛ր: Էդպես քամի տալով ֆորս անիլ չի ըլիլ»: Էս խոսքը մեր տղերքանց սիրտը տասը թիզ բարձրացրեց:

«Թուր, թվանք հազիր պահեցե՛ք», ասեց թուրքի մեկն էլ եդ, «սատանին նալաթ, կըլի՝ որ հենց էս քարերի տակին տափ ըլին կացել, ասածներս լսեն ու բիրադի էնպես վրա թափին, որ էլ չկարենանք ձեռընե՛րս գլխըներս տանիլ: Սրան Աբարան կասեն: Աղասու պես ասլանը էսպես տեղը՝ քսան ձիավորի մենակ չի ասիլ՝ թե Աստված է ստեղծել»:

«Տո քի՛չ գովիր էդ մուռտառ, անհավատ Հային. չէ՛, չէ՛ մեզ սաղ սաղ կուտի: Հայն ի՞նչ ա, որ ինչ ջան ունենա: Մեռնիմ ոչ, ընչանք մի աչքս նրան հասնի, կտեսնինք, թե ի՞նչպես ճուտ կդառնա առաջիս»:

Էս ասեցին թե չէ, մեկը, էն դհիցը ձեն տվեց. «ա՜յ ադա, ա՜յ ադա, ա՜յ ադա. էս ժամիցը հեռու կենանք, լավ կըլի, չունքի ասում են՝ թե ֆլան թարըղին մեկ խան էկել ա, թե քանդի, բիրադի միջիցը կանաչ ու կարմիր ձիավորներ՝ էնքան են դուս էկել, որ սար ու ձոր բռնել, խանի ղոնշունը կոտորել, փախցրել, իրանք էլ եդ գյում են էլել: Սրա միջումը՝ ասում են՝ սուրբ Մողնու մասունք կա թաղած՝ ու դուք լավ գիտեք, որ էս գիժ սրբի հետ քյալլա տալ չի ըլիլ: Մարդի շլինքը ծռվում, երեսն եդևն ա ընկնում: Հազար էսպես բան իմ աչքովն եմ տեսել: Հայ, Թուրք, նասրանի՝ ամենն էլ նրա ղուլն են»: «Բերնիցդ Հայի հոտ է գալիս՝ Մա՛շադի՝ ամոթ էդ մեծ միրքիդ, էլ ո՞ւր ես վրեդ պահում, հինա դնում․ տղամարդի փափախ չի գլխի՞դ: Տո Հայն ի՞նչ ա, որ իր փիրն ի՞նչ ըլի: Լեզուդ քեզ քաշի՛ր, էդ փափախիցդ էլա՝ ամաչի՛ր: Ես քո ջգրու՝ էս գիշեր ընչանք սրա միջումը քյաբաբ չանեմ, չուտեմ, ձիս միջին չկապեմ, չապականեմ, բաս մարդ չեմ: Էլ էս միրուքը վրես չեմ պահիլ: Քանի էդպես ժամի պատ եմ՝ իմ ձեռովս քանդել, քա՛նի սրբերի աչք էս մատովս հանել, դու հմկ պառավի նաղլ ես գլխիս կարդում: Քյարդ քեզ խռով, էլ նամազ ո՞ւր ես անում, որ էդ սրտի