Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/161

Այս էջը հաստատված է

կտոր չանես, հազար ղուրդ ու ղշի չուտացնես՝ ի՞նչպես կուլ կերթա, յա կմարսես։ Էստո՛ւր համար ենք արևի, անձրևի տակին՝ սարում, չոլում ջանըհան ըլում, որ մեզ մի բարի լիս ասող, մեր դուռը բաց անող[1], մեր ննջեցելոց ողորմաթասը խմող չըլի՞։ Ի՞նչ տուն, ի՞նչ օճաղ՝ որ օրը տասը աղքատ ու ճամփորթ չմտնին, չկշտանան։ Էլ էն տանը բարաքյաթ կըլի։ Էլ էն դաշտը պտո՞ւղ կտա։ Չէ՝ քյո՛խվա՝ էս օր ամենս քո ղոնաղն ենք, էգուց իմը, էլ օր սրանը. էսպես մեկ լավ քեֆ անենք ու մեծ պասին սրանց ճամփա քցենք։ Չեն ուզիլ մնան, ոտները կապենք, մինչև զատիկն ու համբարձումը էստեղ դութսաղ անենք, պահենք։ Ի՞նչ կասեք»։

«Հա՜յ բերանդ ապրի հա՛յ․ ավետարանի կողքիցն ես խոսում, ասեցին չորս կողմիցը, շա՛տ լավ, շա՛տ բարի, էդուր ո՞վ ինչ կասի․ մեր սրտի ուզածն էլ հենց է՛դ էր։ Հա՛յդէ՝ տղե՛րք՝ գնացե՛ք, աշըղին բերե՛ք», ասեց քյոխվեն ուրախ ուրախ ու գդակը մեկ լավ կոտրեց, աջու անկաջի վրա դրեց, «մեծ աչառը մորթեցե՛ք, ղավուրմա տվեք, մեկ ղոչ էլ հետը՝ ու կակող տեղերը, բդերն ու սուկին բերեք, որ մենք մեր ձեռովը խորովենք, զուռնաչին էլ թո՛ղ գա, տերտերին էլ համեցեք արեք։ Գինին դուքանումն ա, փողը ջիբումս, մեր ջամըհաթն էլի սաղ․ եղն ու կարաքը, սերն ու մեղրը ու պանիրն կճճներով տանըս դրած, ամբարս ու հորս լիքը։ Շահն էլ մեր քեֆը չունի, ուտենք, խմենք, քեֆ անենք, Աստծուն փառք տանք, մեր մեռելները հիշենք, մեր ղոնաղների սիրտը շահենք, որ իմանան՝ թե սարի մարդն էլ՝ սիրտ ունի, քար չի։ Աստված Ռուս թագավորի թախտը հաստատ պահի, նրա դոլվաթիցը՝ ինչ ասես, ունինք. օձի ձու էլ որ ուզենամ՝ կճարեմ»։

Աղասին՝ էսքան խոսք ու զրից անց էր կացել, ոչինչ չէր իմացել, ինքը ճամփիցը բեզարած, ցուրտը մեկ կողմիցն էր թմբրացրել, շոքն էլ՝ իր հարարաթը շհանց տվեց ու ջանն առավ։ Գլուխը պատին դեմ տված՝ մնացել էր էնպես ցից քնած։ Նստողները՝ բոլորն էլ վարավուրդ էին անում, որ նրա երեսը հեչ ծիծաղ չէկավ՝ ինչ ասեցին էլ։ Աջու կուռը մնացել էր գոգումը, ձախունը՝ էնպես թուլ՝ գետնի վրա ընկած։ Շատն էնպես էին կարծում, թե ճամփի, յա ցրտի հարարաթն էր նրան էն տեղը քցել։ Շոր <պետք> չէր որ ծածկեն, չունքի գոմը՝ առանց էն էլ՝ համամից տաք էր։ Ղոնաղները չէին վարավուրդ արել, որ էն գեղի Թուրքերիցն էլ մեկ քանիսը՝ խալխի հետ խառնըվել, ներս էին մտել ու շատը Հայերեն էլ հասկանում էին, ու էստեղ-էնտեղ՝ գողի պես նստել, աչքըները ղոնաղների թուր ու թվանքին էին քցում, ատամները ղրճտացնում, թե ընչի՞ չէին մեկ չոլում նրանց ռաստ բերել ու բոլորը թալանել։

Աղասու քափ ու քրտինքն էկել՝ ամպի պես ունքի վրա կիտվել էին․ երեսի ռանգը ամեն սհաթի փոխվում էր․ բազի վախտ իրան իրան խոսում, բազի վախտ էլ՝ ձեռը բարձրացնում, ջիլ ու դամար քաշում, էլ եդ հանգստանում էր։ Ամենից ավելի խալխը նրա վրա էին մնացել զարմացած՝ որ նրանք վեց հոգի էին, բայց քսան ավել մարդի յարաղ, ասպաբ ունէին հետըրները բերած։ Էսպես տարակույս չորս կողմը կանգնած խոսում էին, որ Աղասին բեղափիլ ձեն տվեց. «թուրդ քե՛զ քաշիր՝ դժոխքի պահապան,

  1. [չը՞լի]