Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/182

Այս էջը հաստատված է

սրանց միջումն ընչի՞ չկա ձեն, ընչի՞ են լռվել։ Ա՜խ թշնամյաց սուրն ա նրանց վերջացրել։ Հմիկ հավատո՞ւմ ես՝ ա՛յ իմ խեղճ ազզ, թե քո երկրումն բյուր էսպես քաղաք՝ կամ կրակով փչացան, կամ սուրը քաշվեցին, ու քեզ չոր քարեր մենակ թողեցին, որ տեսնիս ու լաս, տաս քո գլխիդ վայ, խելքդ ժողովես, լինիս կտրիչ Հայ, Ռուսաց հզոր ձեռի տակին փոքր դինջանաս ու քո աշխարքին մուղայիթ կենաս, արյունդ թափես, քո ազգը պահես, քեզ անուն ճարես։

Հանգստարանի ձեն էր գալիս, որ մեր ճամփորթքը գիշերվա կեսին էստեղ հասան։ Լավ կտրիչ մարդ պետք է ըլի, որ էս ժամանակին էսպես չոլ յաբանի տեղը սիրտ անի, մտնի, կարելի է՝ թե մեր բեզարած ճամփորթքն[1] էլ է ստեղ չէին հասել, թե գիշերվան լիսնյակի լիսը՝ էս տաճարների, բրջերի գլուխը ու իրանց տգիտությունը նրանց չէին խաբել, էս տարտարոսը քցել։ Անու քաղաքի անունն էլ չէ՛ին լսել, ո՞ւր մնա՝ իմանային, թե նրա խարաբեքը դեռ աշխարքումը կան։ Հեռըվանց որ ցից ցից տների գլուխը չտեսան, Ռսի հողիցը[2] դուս էին էկել, հարամու հողը էլ եդ մտել։ Ղորդ ա՝ աքլորի ձեն չէ՛ր գալիս, ամա սարերի չոբանի ձենը լսելով՝ էլ մտիկ չարին, զո՛ւ քաշեցին ու, քու դուշմանի գլխին[3] չի գա՝ որ չմտան էս լուռ, տխուր պարսպների մեջը, հենց իմացան՝ թե մեկ մեռլատուն կամ գերեզմանատուն ընկան, ու ամեն մեկ ձիու ոտի շփլթոցը յա իրանց քաշած շունչը սար ու ձոր կատաղացնում ա։

Ամեն մարդ փորձած կըլի, որ մութը ժամանակի մարդ որ մեկ գերեզմանատան կամ մեկ քանդված եկեղեցու ղրաղով էլ ա անց կենում, սիրտը թուլանում ա, ջանը զարզանդում, հազար միտք հոքին կտրատում, քարերն էլ դև համարում ու հարամի՝ որ իրան կամենում են ուտիլ, շատ անգամ ուշագնաց էլ ա ըլում։ Սրա պատճառը բոլոր էս ա, որ մարդ սովոր ա, ինչ տեղ տուն ա տեսնում, յա շինություն, կարծելով՝ թե մարդ էլ կըլի՝ ու եդ՝ որ ձեն չի՛ լսում, էնպես կարծում ա՝ թե անպատճառ, չար հոգիք են էնտեղ բնակում, թե չէ՝ մեռելի չոր մարմինը, յա խարաբս՝ պատերը ի՞նչ զորություն ունին, որ մեզ ինչ անեն։ Էլ ո՞վ սիրտ կաներ ապա կամ եկեղեցու մոտանա, յա մեկ բուրջ մտնի, էն էլ էն երկրռւմը՝ որ ամեն քարի տակի հարիր գլուխ էր կտրվում, ամեն մեկ ձորում հազար լաշ հոգին զոռով տալիս։ «Տղե՛րք՝ չար սատանի թուրը գլխներիս խաղում ա»,ձեն տվեց պինդ սրտով քաջն Աղասի. «Տղամարդությունն էսպես տեղը մալում կանի, յարաղ ասպաբ հազրեցե՛ք, ձիանոնցը՝ դինջացրե՛ք, որ թե Աստված տա՝ մինչև առավոտը գլխըներս վրըներս ըլի, տեսնինք՝ թե էս որ գեդյարգյալմազն ընկանք։ Նամարդությունը էլ ձեռք չի՛ տալ. ձիանները ջրեցե՛ք, քաշեցե՛ք մեկ պատի տակ, ես մեկ շունս առնիմ, յավաշ յավաշ մեկ աչք ածեմ, տեսնիմ՝ թե տեղըներս ռահաթ ա, թե էլի սրով ու արնով պետք է յա գլուխ պահենք, յա գլուխ կտրենք»։ Շատ էլ խնդրեցին ընկերքը՝ որ չանի, անկաջ չարեց, թվանքն ուսին դրեց, փշտոբերը հազրեց, սուրբ Սարքսի անունը տվեց ու ոտը փոխեց։ Գիժ կըլի էն տղամարդը՝ որ

  1. ճամփորթին = ճամփորթքն
  2. հողիցն էլ = հողիցը
  3. գլուխ = գլխին