Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/183

Այս էջը հաստատված է

իր գլուխը մահու կտա, ամա Աղասին իր գլխիցը վաղուց էր ձեռք վեր առել։ Հավատարիմ շունը գլուխը նրա ոտիցը չէ՛ր հեռացնում։ Մեկ հոտ առնելիս, յա շփըլթու իմանալիս՝ կանգնում էր, եդի ոտների մինն էլ ցըցում, երկար վախտ անկաջ դնում, հետո երըմիշ ըլում։

Հենց մի քիչ հեռացան թե չէ՝ մեկ եկեղեցու դռնից կրակի լիսն ընկավ Աղասու աչքը․ արինն աչքն առած՝ էլ միտք չարեց,[1] թե էսպես տեղը գողից, հարամուց ավելի ուրիշ օքմին չի՛ ըլիլ, թուշ կրակի վրա գնաց։ Աստված հեռու տանի՝ ինչ նա տեսավ․ տասը Քուրդ եկեղեցու մեջտեղը[2] կրակ էին արել, չորս կողմը նստել՝ խորոված էին անում, շամփըրներով բերանները քաշում, ուտում, խնդում ու աչքները օյաղ որսկանի շան պես յա դուռը քցում, յա պուճախը։ Հարամին ինչքան գազան էլ ըլի, շատ անգամ իր շվաքիցն էլ կվախենա։ Ընչանք նրանք կրակի մոտիցը ձեռները աչքներին կդնեին ու դռան ղարալթուն կտեսնեին, Աղասին յավաշ յավաշ ներս մտավ, ծանր դեմքով[3] առանց բարով տալու՝ կրակին մոտացավ ու ձեռը մեկնեց՝ որ մեկ խորովածի շամփուր էլ ինքը քաշի։ Նրա դեղնած մեռելի պատկերը, նրա անահ շարժմունքն ու էնպես անժամանակ վախտը ներս գալը որ չտեսան Քրդերը, հենց իմացան՝ թե նա էն աշխարքիցն է վեր էկել․ լեզվները չորացան, ձեռըները թուլացավ։ Ի՞նչ կկարծեին՝ թե էն հադաղին իսանաորդի մեն մենակ սիրտ կաներ է՛ն ավազականոցը մտներ, որ ցերեկն էլ հարիր մարդ զարզանդում էին մոտովն անց կենան, որ հազար տարուց ավելի էլ ինսանաորդի սիրտ չէր անում, որ գա էն հազիր շինած տներումը կենա։ Հենց գիտես՝ թե մարդիք չըլին առաջին․ աչքը խոժոռած մեկ դես քցեց, մեկ դեն։ Քրդերեն էլ չգիտեր, որ մեկ բառ էլա խոսի, բայց է՛ս էր, որ նրան պրծացրուց, չունքի թե խոսացել էր, կիմանային՝ որ մարդ ա, դև չի, թիքա թիքա կանեին։ Մեկ շամփուր խորովածի՝ որը կերավ որն էլ եդ կրակը քցեց. տաճարի հիանալի շինվածքին ու գեղեցկությանը մտիկ արեց, ու գլուխը ժաժ տվեց։ Քրդերը փետացած մնացել էին նստած, աչքը որ հանկարծ նրանց վրա չխոժոռեց, ամեն մեկը տեղն ու տեղը ուզեցավ՝ որ հալչի։ Էնքան էսպես նրանց աչքը մոխիր ածեց, որ ընկերների ոտի շփլթուն իմացավ, ու շունը ուրախ ուրախ ներս ընկավ, ոտներովը փաթաթվեցավ։ Հենց շունը տեսան հարամիքը թե չէ, աչքըների փառը վեր ընկավ, ամեն մարդ թրին վրա վազեց որ նրան փառչալամիշ անի, առաջի թուրը վրա բերողի գլուխը կես էլավ, փշտովների երկուսն էլ իրանց ֆորսը ճարեցին, ու ղամեն ձեռն առած՝ որ գոռաց ո՛չ «Տղերք՝ ձեր արևին ղուրբան, Աստված մեր կողմն ա, դուռը կտրեցե՛ք, որ սրանց մատաղն էս գիշեր անենք»։ Հայի լեզուն որ բաց չէլավ, հենց բռնես պատերը լեզու առան։ «Աման ձեր էկած հողին ղուրբան, ճար ունիք տեսեք, մեզ ազատեցեք, տնով տեղով ձեզ եսիր կդառնանք»։ Տասը տասնը հինգ քրդստանցի Հայ էլ որ էս կողմից, էն կողմից գլուխ չի՛ բարձրացրին ու Քրդերի մնացած թրերն ու մզրախները ձեռք առան, Քրդերի աստղը թեքվեցավ․ ութը կոտորվել էին, երկուսը մնացել յարալու ընկած․ սրանց էլ կապեցին մեկ ձիու բհրի վրա, ու աչքդ բարին տեսնի, ոչինչ սհաթի մարդի քաջությունը

  1. չի արեց = չարեց
  2. մեջտեղումը = մեջտեղը
  3. դիմոք = դեմքով