Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/186

Այս էջը հաստատված է

Մնանք էս սուրբ հողումը. մեր սուրբ թագավորաց գերեզմանը, մեր սուրբ եկեղեցիքը ազատենք գողի, ավազակի ոտկից։ Հարըրից ավել ենք հիմիկ, ինչ ձեռք ենք քցել՝ ձեզ ըլի։ Մնա՜նք էստեղ, յա մենք էլ մեր արինը ձեր սուրբ թագավորաց հողի վրա թափենք, յա քիչ քիչ նրանց քաղաքն էլ եդ պայծառացնենք։ Տուն կա, ջուրը բոլ, հանդը, դաշտը մեծ, մեկի տեղակ հինգ զարմանալի եկեղեցիք, քարի տակիցը ռզղ կհանեմ, ձեզ կպահեմ։

Բայց թե քարին ասած, թե մեր Քրդստանցի Հայերին. կռվում ղորդ ա, ամեն մեկը մեկ աժդահա, բայց ինչ գրումը գրած ա՝ նրա շլինքը տո՛ւը, նրան ուրիշ բան մի՛ ասիլ։ Մեռնիս էլ՝ նա իր ասածը կանի, էնքան կողքը հաստ ա։ «Իմա՞լ կեղնի, անիծած խողում ո՞վ կմնա։ Հայսմավուրքն սուտ իմա՞լ կխոսի։ Մեր վիզը զարկես, մեր ջանը խանես, վալլախա էս չոլում կեցող հմլա մեկն էլա չեղնի, չեղնի։ Խազար տարի խա ասա, խա գլուխդ ի քարին զարկի։ Մենք չընք կենա, չընք գինա, ի՛նչ կասես՝ ասա՛։ Մենք մեր խողը չենք թողա»։

«Չե՛ք թողալ, Աստված ձեզ հետ. մեր աստղը մեկ անգամ ծռվել ա. մարդն ինքն իր գլուխը որ թրի տակը դնի, էլ ո՞ւմ բանն ա կտրվել նրան քոմակ անի։ Էսպես արինք՝ որ մեր տունը քանդվեց՝ է՛։ Գնացե՛ք, Աստված բարի ճանապարհ տա ու ձեր սիրտը մեկ լիս քցի, որ ձեր խերն ու շառն իմանաք։ Ես իմ տղերքանցովն էստեղանց էլ դուս գալու չեմ։ Թե ձեզանից էլ ուզող կըլի, որ ինձ հետ միանա, իմ ախպերն ա, իմ աչքի լիսը։ Մեկ թիքա ունենամ, կեսը նրան կտամ, ինձ համար աշխարքն յա ըլի, յա չըլի»․ ասեց ու հրամայեց՝ որ ինչ ճարել են՝ հավասար ճոթ անեն. ինքը մատն էլա մի բանի վրա չդրեց. բայց թուր ու ասպար հրամայեց՝ որ վերցնեն, բոլոր ընկերներին մեկ մեկ ձեռք Քրդի շոր հագցրեց, որ շուտով չճանաչեն՝ ամեն մեկին մեկ ձի էլ բաշխեց։ Էս որ տեսան, քսանից ավելի ջահիլ կտրիչ տղերք կանգնեցին, խնդրեցին՝ որ իրանց էլ ընկեր շինի, նրանց էլ գլխին հավաքեց, սրբություն առավ ու մյուսներին լալով խելիմ տեղ էլ տարավ, ճամփու քցեց ու ինքը իր ընկերտանցովը եդ դառավ. փոքր հաց կերան, պարիսպ եկեղեցի բոլորին ման էկան ու հարավային քարափի բուրջը իստակել տվեց. մեկ երկու հոգի Շորագյալ ուղարկեց՝ որ գնան՝ հաց առնեն, ու ինքը սիրտն ու թոքն էրված պատանին ընկավ քաղաքի ամեն ճամփեն ու խոռը, ամեն քունջն ու պուճախն աչքի տակ առավ, տեղի ղայիմությունը ու վտանկավոր կողմը լավ վարավուրդ արեց ու բեզարած, ջարդված էլ եդ վեր էլավ, ձորիցը դուս էկավ, ղրաղ քաշվեց, մեկ բրջի վրա նստեց։ Արփաչային սւ արեգակի մտնելուն նայեց, աղլուխը ձեռն առավ ու էս բայաթին ասեց.

Ա՛խ վաթան, վաթան, քու հողին ղուրբան.
Քո ծխին ղուրբան, քո ջրին ղուրբան,
Է՞ս փառքն ունեիր, է՞ս պատիվն առաջ,
Որ հմիկ ավիրվել, մնացել ես անջան։

Ե՞րբ միտք կանեի, թե էս հողերը,
Էս դաշտն ու սարեր, էս սուրբ ձորերը