Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/197

Այս էջը հաստատված է

կրակը, քաջության բոցը, հավատարմության խունկը դեռ կար ու վաղուց41) մխում էր, որ մեկ հով դիպչի՝ հոտն աշխարք ընկնի, կրակն իրանց թշնամուն, իրանց աշխարքը քանդողին էրի, փոթոթի։

Պտտելով էլ եդ չադիրը մտավ զորապետը ու միրզի մեկին կանչեց, որ ասածը գրի, Թուրքերին խաբի, թե ֆլան գեներալը ֆլան տեղիցը, ֆլանը ֆլան անթիվ զորքով գալիս են՝ որ թշնամու գլուխը ջնջխեն․ հանկարծ ղշղրուն ընկավ զորաց մեջը։ Կարաուլ ձեն տվին։ Թվանքները հազար դհից վրա բռնեցին, բայց «քրիստյան, արմյան» գոռալով, երեսին խաչակնքելով՝ մեկ աժդահա որ ղոնշունի մեջը չընկավ, Մատաթովի չադիրը չտեսավ ու ձիուն եդի ղամշին տվեց, Մատաթովը ստոլի վրա մնաց փետացած․ ընչանք մարդ կկանչեր, անծանոթի ձին առաջի երկու ոտը չադրի առաջին փռեց, փռնչաց ու հոգին քթովն ու փորովը դուս փչեց։ Կտրիչ ձիավորը մզրախը գետնին ցցեց, ղարաուլի բանի մտիկ չարեց ու Մատաթովի չադիրն ընկավ։ Քաջ գեներալը թե եվրոպացի էր էլել՝ հուշտ կըլեր յա կզարմանար ու էնպես հանդգնությունը կարելի ա պատժեր, բայց նա մեր երկրի մարթի խասյաթը չավ գիտելով, տեղը մնաց կանգնած ու էլ էկողին ժամանակ չտվեց՝ որ խոսի, ինքը հարցրեց, թե ի՞նչ խաբար ա։ Ձին որ էն հալն էր ընկել, նստողին ի՞նչ կըլեր․ երկար ժամանակ լեզուն խոսք չէր բռնում։ Գեջդանգեջ որ խելքը գլուխն էկավ, ձեն տվեց․ «Կնյա՛զ՝ թադարիքդ տես, որ էս օր ա՝ որ գաղթմիշ կանեն, էս գիշեր ա նմանապես» ու պատմեց, թե ինքն ո՞վ ա, Խըլղարաքիլիսումն ի՞նչ արել, Անի ի՞նչ, Աբարան, Դիլիջան ի՞նչ ու քսան երեսուն ձիավորով հազար հարամու աչք հանելով, էստեղ էնտեղ կոտորելով ուզեցել էր հենց ինքը մեկ ֆռսանդ ճարի՝ Ղզլբաշի օրդուն մեկ գիշեր կոխի, ամա բանը տեղը չէ՛ր էկել։ Էն օրն էլ Թարթառ գետի ղրաղիցն անց կենալիս թշնամու աչքովն էր ընկել, սաղ օրդուն վրեն պոկ էկել, ընկերների մեկ երկուսն էլ բռնել, մյուսները սար ու ձոր ընկել, ինքը հազար թվանքի գյուլլից պրծել, նրա անունը լսել՝ Ռսի հողը ընկել, որ գա Թիֆլիզ՝ իմաց անի, բեղաֆիլ նրա օրդուն տեսել ու թուշ էնտեղ էկել։ «Ղզլբաշի շատը որ ինձ հետ էին ածում հենց նոր քամակիցս ռադ էլան։ Երբ ձեզ տեսան, փախան․ հմիկ ի՞նչ գիտես, էնպես արա՛, գլուխս եդ եմ դրել, որ Ռսին ղուրբան անեմ։ Վաղուց էս մուրազը սրտումս կար, վախտ չէի ճարում։ Հույս ունիմ, որ մեկ քանի թշնամի էլ ես իմ թագավորի ուղուրին ղուրբան անեմ։ Էս կողմերի քարերն էլ համարած ունիմ, աչքս խուփ մութը գիշերը էս ճամփեն կքթնիմ։ Ինչպես կամենաս, էնպես իմ ծառայությունը թագավորին հասկացրու։ Փաշություն էլ ինձ տվել են Օսմանլվումը՝ չե՛մ ուզել։ Քրդերն իրանք էին ուզում ինձ իրանց գլխավոր շինեն․ հինգ տարի ա, Բայազդու ու Ղարսու գլխու ղուշ չի՛ անց կացել, սար ու ձոր ոտի տակ եմ տվել։ Միտքս էն էր, որ Անի քաղաքը շինեի, Հայերը, Հայերը, Աստված նրանց խեր տա, ո՛չ ինձ մտիկ արին, ո՛չ փաշի հրամանին․ էնքան էսօր էքուց քցեցին, մահանա արին, որ ղալաբանթլըղը ընկավ։ Ճարս որ կտրեց, էլ ո՛չ փաշի մտիկ արի, ո՛չ քաջության, եդ էկա էլի Անուն ապավինեցի․ լավ Աստված Հասան-Խանին ձեռս քցեց. ես ջահելություն արի, հոգին չհանեցի․ ուզում էի նրան թաքուն չսպանեմ, Ղզբաշը որ եդ դառավ Փամբակից, ես էս սարի,