Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/211

Այս էջը հաստատված է

Դու՝ քնքուշ Մուսա՛, որ ինձ շարժեցիր,
Իմ էրված սրտին զորություն տվիր,[1]
Ա՜խ՝ էնքան չառնիս հոգիս, չմեռնիմ,
Որ իմ ազգի սուքն անեմ, հետո մտնիմ
Քո թևի տակը՝ նազելի՛ Մուսա,
Քեզ՝ թո՛ղ Աղասին, իմ սիրո՛ւն Մուսա,
Էնքան ամանաթ մնա, որ սրտիս
Մուրազն ա՜խ՝ առնիմ հետո ես գալիս՝
Իմ ազգի հսկայքն ինձ որ ճանաչեն,
Ինձ իրանց կշտիցն չղրկեն, չասեն,
«Անիրա՛վ որդի՝ մեր հողի վրա
Էնքան կանգնեցիր, կացար համեշա,
Մեր արի՞նը չէիր, որ չի՛ ցավեցիր,
Մեր արինը տեսած՝ դու մեզ չհիշեցիր»։
Ո՛չ քեզ Ա՛ղասի, սիրուն իմ Մուսա
Որքան շունչս, արինս դեռ իմ վրես ա,
Ինձ քուն ու հանգիստ, ինձ փառք ու պարծանք
Ես էն կհամարեմ, որ իմ բոլոր կյանքն
Զոհ տամ իմ ազգին, որ[2] ձեր առաջին
Ես ա՜խ՝ պարզերես լինիմ, երևիմ,
Ձեր գերեզմանին, սուրբ հողին մեռնիմ։

  1. [ղվաթ բաշխեցիր]
  2. [ա՜խ]