Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/214

Այս էջը հաստատված է

ձենները նեղ բողազներիցը՝ մեկ խոր ձորից, մեկ փոսից, մեկ բաշից, յա կտրից հանում, կանչում, անկաջ դնում, էլ եդ ծղրտալով կանչում – կամ[1] հիմիկ Ռսի սալդաթը, էն ժամանակը Թուրքի ղարավուլ սարվազը՝ ինչպես գերեզմանիցը նոր դուս էկած, դիվանոնց ճանկն ընկած, ոտ ու ձեռը կապած, սուրն առաջին հանած, մահապարտ մեղավորի պես, որ ուզում ըլին՝ հոգին հանեն՝ թե բերանը բաց անի, յա ծպտա — սևամորթ փափախը խոր՝ քիթը քցած, աչք ու ունքը կալած, ծանր, կամաց, սուս, փուս՝ ոտները փոխելով, աչքերը տրորելով, քնահարամ արշտոտալով մեկ մութը պուճախից, կամ մեկ բուդկի տակից — որ գլուխը չի հանում ու խուլ, խոր, զարհուրելի, փորն ընկած ձենով՝ «սլո՜ւ-շա՜յ» կամ «խարա՜բ-դա՜ր-սա՜ր-հեսա՜ր» − գոռում, կանչում։

Որ քամին մեկ կողմից, բուքն ու բորյազը մյուս դեհից ինչպես կատաղած դահիճ՝ սրարձակ ղամշով, մաթրախով, թոփով, մզրախով սարերի գլխըներիցը, ձորերի միջիցն՝ թոզ, ա՛վազ, հո՛ղ, ա՛ղբ, զիբիլ առաջն արած՝ փոսերիցը հանում, պատեպատ չի տալիս, գետնիցը պոկում, քարափին խփում ու ծառերը ջարդելով, խոտերը ճոթռելով, գետինը ճղելով, մեկ ճուխկ մյուս ճխկի, մեկ պատ մյուս պատի, մեկ տախտակ մյուսին չի սաստիկ կպցնում, թրխկթրխկացնում, զրխկզրխկացնում, մեկ էս քարափին քարով բռնցկում, մեկ էն սարի գլխին դմբզում, բամբաչում, զրխկացնում, թըրխկացնում ու մեկ կիտուկ հող, ավազ, շունչդ քաշելիս, կամ աչքդ բանալիս՝ էրկու ձեռով բերանդ ու բաց քիթդ չի խցկում, լցնում, շունչդ կտրում, քիթդ կալնում, փակում, աչքերդ խավարացնում ու անկաջիդ տակին թոփի գյուլլի պես կամ սուր նետի նման՝ վզվզալով, դզդզալով՝ եդ դառնում շուտով, երեսիդ էնպես խփում, որ աչքերդ մթնած՝ կեծակին են տալիս, ու դու տեղնուտեղդ չե՛ս շշմում, շշկլում, թմբրում, սասանում, քար կտրած մնում ու սառած կանգնում ու աներևույթ թշնամիդ՝ էլ եդ ձին չափ քցած, էլ եդ հրեղեն բոցով որ չի սարերի, ձորերի ջանին դաստ անում, հասնում, թագում, մեյդանը բաց անում, ու թնդում, դղրդում, շաչում, շառաչում, ճայթում, կատաղում, փրփրում, խռնչում, դռնչում, գլուխը թափեթափ տալիս, նայում, ձենը կտրում։

Որ աչքդ կիրացած՝[2] ջանդ սասանահար՝ խելքդ թռած, հանկարծ ինչպես մեկ խռր քնից՝ գլուխդ՝ ահիվ, սասանմամբ չե՛ս բարձրացնում, առաջդ քցում ու ամեն մեկ խորից, փոսից, ամեն մեկ ճեղկից, մութը արանքից՝ էս կողմն, էն կողմն, հեռու տեղերից, ծառերի տակից, բաղերի միջից, սարերի գլխից, Զանգվի ղրաղներիցը՝ ծիրանի փետի չաղ ալավը, կրակի վառ բոցը, հրեղեն ձողու պես վռվռալով, խավար գիշերը թրի պես ճղելով, սև մութը, թանձրամած ծուխը, պեծն ու վառ կայծակը վերը վեր չե՛ն խփում. ձորերն ու երկինքը կրակում, ու խավարը կոխած, սև խոռոչների, բերանները բաց՝ էրերի, օձի պես ոլորված՝ ճեղկերի, քաչքի պես ճոլոլակ էլած, չանգըները դես ու դեն քցած, մազերը խճճված, ծամերը կախ ընկած, դոշ ու ծիծ եդ ճոթռած՝ բարձր ծառերի, դիվի պես երեսը դեմ տված, կանգնած, անահ, անվախ, սուր, ցից, իրար վրա թինկը տված, երես երեսի

  1. [որ]
  2. [գլուխդ]