Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/217

Այս էջը հաստատված է

դրած, բերան բերնի խփած՝ խավարադեմ ծոցըները բաց արած, ատամները սրած՝ զարհուրելի քարափների սոսկալի սֆաթները չե՛ն բաց անում, ու էլ եդ խփում ու էլի խելքը[1] ցնդած ընկնավորի (թուլացկոտ) պես՝ շատ թըպրտալուց, ծեծվելուց, դես ու դեն գլորվելուց, ղրճտացնելուց, դնջռտացնելուց հետո իրանց իրանց էլ եդ աչքըները չեն խփում, տազ անում, անշունչ, անսաս մնում, դադարում։

Ու է՛ս հադաղին, է՛ս սարսափելի սհաթին՝ որ բազի վախտ էլ երկինքը՝ իր ալեկոծությունը չի սկսում, սարերը ջարդում, ամպերը տրաքացնում, կեծակի լախտին[2] աշխարքի չորս կողմի գլխին վեր հատում, փշուր փշուր անում, ու Զանգին, սարսափելի Զանգին կլոր մեկ կողմից չի գոռում, մռնչում ու թուլ ձեռները, անկազմ ոտները քարեքար տալիս, թոզ, դուման անում, բառանչում ու քամու վզվզոցը, քարափի ճռճռոցը, սարերի դրմբդրմբոցը, ձորերի դրնգդրնգոցը, ծառերի խշխշոցը, էրերի խռնչոցը, դնգերի, ջաղացների թրխկթրխկոցը, գետնի զրզնդալը, տների թնդալը, պատերի տրաքտրաքոցը, շների, գիլանոնց, արջերի, ղարավուլների, աքլորների՝ ծղրտալը, ճչալը, ծվալը, բառանչիլը, խառանչիլը, վնգվնգոցը, կոնձկոնձալը, ճնկճնկալը իր ահագին ձենի հետ չի խառնում, ոլորում, փորը քաշում, էլ եդ մեկ րոպեից հետո հազար կողմերով՝[3] դուս փչում, ցանում ու սարերի, ձորերի, քարափների բերանը էլ եդ լեզու դնում, էլ եդ շունչ տալիս, որ իր քաղցր ձենը քաշեն, դամ անեն, իրանց դժոխային քեֆն արամիշ անեն, պար գան, ծափ, ծիկա տան, ծղրտան, ղիժինա քցեն, քեֆ անեն, խնդան, ցնծան։

Էս հադաղին՝ որ Աստված ոչ շհանց տա, մեկ անծանոթ անցավոր որ Կոնդի դուզը չի՛ նի ըլում, յա Ապրանքափոսիցը[4] վեր գալիս, որ Զանգվի

  1. Խելքըները = խելքը
  2. [էս]
  3. [չի]
  4. Ապրանքափոսն Ապովենց մենծ իգու տակին ա։ Քանաքռցիք պատմում են՝ մեկ չոբան էշը բարձած տուն գալիս, տեսնում ա, բիրադի իրան աղաքին մեկ դուռը բաց էլավ։ Մտնում ա ներս, աչքդ բարին տեսնի, ջավահիր, մարգարիտ, ոսկի՝ էնքան ա, որ էլ հեսաբ չի՛ կա. իշի բեռան մոխիրը դեն ա ածում մեր բախտավոր իշարածը ու խարաբները պրտեպրունգ ջավահրով լցնում, դուս գալիս։ Մի քիչ տեղ որ գնում ա, ձեռի փետը միտն ա ընկնում։ Աչքը չկշտացած՝ էն փետի խաթեր եդ ա դառնում, հենց ուզում ա, որ դուս գա, էլ դուռը չի՛ կա։ Նա էնտեղ ա իր սև օրը լաց ըլում ջավահրի միջում, իշարածի խաթունը տանը. չունքի անբան էշը ի՞նչ կիմանար, թե վրինը ջավահի՞ր ա, թե ախպ, տնքալով որ տուն չէկավ, դռանը անկաջները կախ արած կանգնեց, ազիզ խանումի լեղին պատռեցավ, որ տեսավ թե իր սիրելի մարդը չի՛ կա։ Քիչ էր մնացել՝ որ իր գրաստին էլ խռկի, բիրդանբիր մեկ զատ պսպղաց։ Էնպես իշին ուրիշ մարդ թագավորություն կտար, ամա մեր տան տիկինը չուներ։ Իր օրումը մարդին էլ չէ՛ր էնպես մուրազով, կուշտ փորով պաչ արել, ինչպես մեր էշ աղային ու նոխտիցը բռնեց, տուն հրավիրեց։ Էշն էս սիրովը զարմացած՝ լեզու էլավ, ու ինչ որ անց էր կացել, պատմեց։ Աստված իշարածի դատաստանը քաղցր անի. ու ամեն Քրիստոնեի էսպես մեկ իշարածի ռաստ բերի։
    Մեր գեղըցիք էս էլ են պատմում, թե էստեղ էր, որ մեկ րիգուն բազարիցը գալիս, տեսան որ իրանց Ապով պապը, որի լավությունը հազար բերան էս օր էլ պատմում ա, ետին շունչը հասած՝ վեր էր ընկել։ Որդու հարսանքավորը տունը լցվել էին, որ հոր մեյիդը ուսըներին դրած բերում են։ Հարսանիքը սուք ա դառնում։ Էնպես են ասում, թե դեղել են։