Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/22

Այս էջը հաստատված է

մեր աոաջին՝ էն հիանալի թագավորաց, իշխանաց գործքն ու կյանքը, մեր Հայրենյաց, մեր սուրբ աշխարքի առաջվան սքանչելիքն ու հրաշքը, մեր ընտիր ազգի աննման բնությունը ու արած քաջությունները։ Մասիս առաջիս էր կանգնած միշտ, որ մատով ցույց էր տալիս՝ թե ի՞նչ աշխարքի ծնունդ եմ ես, դրախտը մտքումս էր կենդանի, որ ինձ երազում, թե լուրջ՝ միշտ մեր երկրի անունն ու պատվականությունն՝ իմ առաջս էր բերում, Հայկ, Վարդան, Տրդատ, Լուսավորիչ քնած տեղս էլ ինձ ասում էին՝ որ ես իրանց որդին եմ. Եվրոպա թե Ասիա ինձ անդադար ձեն էին տալիս, թե Հայկա զավակն եմ ես, Նոյան թոռը, Էջմիածնա որդին, դրախտի բնակիչը, դաշտում թե ժամում, չոլում, թե տան՝ էն քարերն էլ ուզում էին՝ որ սիրտս պոկեն, հանեն, ուրտեղ որ իմ ազգի ոտը կոխել ա, ու էս օր էլ կոխում ա, շատ անգամ մեկ Հայ տեսնելիս, ուզում էի՝ էլած շունչս էլ հանեմ, նրան տամ. բայց ա՜խ՝ լեզուս փակ էր, աչքս բաց, բերանս բռնած, սիրտս խոր, ձեոս պակաս, լեզուս կարճ, գանձ չունեի, որ գործով ցույց տայի ուզածս, անունս մեծ չէր՝ որ ասածս տեղ հասնի, մեր գրքերն էլ գրաբառ, մեր նոր լեզուն էլ անպատիվ, որ սրտիս հասրաթը խոսքով հայտնեի. հրամայել չէի կարող, խնդրեի, աղաչեի էլ լեզուս մարդ չէր իմանալ, չունքի ես էլ էի ուզում՝ որ ինձ վրա չծիծաղին, չասեն կոպիտ ա, հիմար ա՝ որ քերականություն, ճարտասանություն, տրամաբանություն չգիտի, ես էլ էի ուզում, որ ասեն. «Օ՜հ, էնպես խորը, խրթին շարադրել գիտի, որ սատանեն էլ[1] մեկ բառ չի կարող իմանալ, հասկանալ». ես էլ էի ուզում, որ իմ գլուխս ցույց տամ, որ ինձ վրա զարմանան ու ինձ գովեն՝ «թե Հայերեն շատ խորը տեղակ եմ»։ Ով մեկ լեզու գիտի, ես մեկ քանիսը գիտեմ, ի՜նչ գիրք ասես՝ որ չեմ սկսել թարգմանիլ ու կիսատ թողալ. ոտանավոր, շարադրություն հո՝ էնքան եմ գրաբառ գլխիցս դուս տվել՝ որ մեկ մեծ գիրք էլ՝ է՛ն կդառնա։ Էս միջոցումը Աստված ինձ մի քանի էրեխեք էլ հասցրեց, որ պետք է կարդացնեի։ Սիրտս ուզում էր պատռի, որ էս էրեխեքանց ձեռքն էլ՝ ինչ Հայի գիրք տալիս էի, չէին հասկանում։ Ռուսի, Նեմեցի, Ֆրանցուզի լեզվումը ինչ բան որ կարդում էին, նրանց անմեղ հոգուն էլ էին՝ էնպես բաները դիր գալիս։ Ուզում էի շատ անգամ մազրս պոկեմ՝ որ էս օտար լեզուքը ավելի էին սիրում, քանց մերը։ Բայց պատճառը շատ բնական էր. էն լեզվներումը նրանք կարդում էին երևելի մարդկանց գործքերը, նրանց արածներն ու ասածները, նրանք կարդում էին է՛ն բաները՝ որ մարդի սիրտ կարող է գրավիլ, չունքի սրտի բաներ էին՝ ո՞վ չի սիրիլ։ Ո՞վ չի ուզիլ լսիլ՝ թե սերը, բարեկամությունը, հայրենասիրությունը, ծնողը, զավակը, մահը, կռիվը ի՜նչ զատ են, բայց մեր լեզվումը՝ թե էսպես բաներ ըլին, թող՝ աչքս հանեն։ Էլ ընչով էրեխին քո լեզուն սիրիլ տաս։ Գեղըցու վրա ջավահիր ծախիր, հա, շատ լավ բան ա, ամա որ կարողություն չունի, մեկ կտոր ճաթի հետ էլ չի փոխիլ քո տված անգին քարը։

Է՛ս հո էս՝ Եվրոպիումն էլ որ չէի կարդում բազի գրքերում, թե Հայ ազգը պետք է՝ որ սիրտ չի ունեցած ըլի, որ էնքան բաները գլխովն անց

  1. [միտ<քը>]