Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/227

Այս էջը հաստատված է

բոզություն չեմ արել։ Առավոտը գնում եմ հանդը, րիկունը գալիս, մեկ մարդի՝ մեկ ծուռը աչքով չե՛մ մտիկ տալիս, էլ մեխքս ո՞րն ա, որ հենց գլխըներս տանում են՝ թե հա՛ ասա՛, հա՛ ասա՛։ Մեխքի պարկն իրանք են։ Իրանցից պետք է հեսաբ պահանջել, մեզ են խրատում։ Ղորդ են ասել՝ թե շատ կարթացողի ծուծը բարակ կըլի․ գլխումը խելք չի՛ ըլիլ․ կամ կթուրքանա։ Աշխարքս կարթացողիցն ա շինվել, կարթացոիղցն էլ պետք է քանդվի։ Իմ դուշմանս նրանց ձեռը չընկնի․ սաղ սաղ կուտեն։ Ինչ ասես նրանցից ա դուս գալիս։ Ասում են՝ հենց մեր ասածն արե՛ք, մեր գործին մե՛ք նայիլ։ Ախր ի՞նչպես չի նայիմ, հո քոռ չեմ։ Ինչ ճամփով որ գնում ես, ես էլ է՛ն ճամփովն պետք է գնամ։ Հառաջ դու արա՛, եդո ինձ խրատ տո՛ւր է՜։ Ես էլ գիտեմ՝ որ Աստված փիս բանը չի՛ սիրիլ, թե բան ունիս, էն ասա՛։ Նստում են երկա՛ր-զուռնալամա խոսում, զոթուր իշի պես անկաջները թափե թափ տալով։ Մեջը փուչ, երկու հատիկ, ո՛չ աղ կա, ո՛չ համեմ։ Ամենը հո ամենը, իլլահիմ մեր տեր Մարկոսը․ որ առավոտեց մինչև րիկուն փիլոնն ուսին քցած, փոխանը վեր քաշելով, քուցին քուցին անելով, ոռը քորելով, մեկ շնասպան դականակ գավազան ձեռին, լոնդի տեր ողորմեն շխշխկացնելով, ափալ թափալ, սոված գիլի պես, մսի հոտը առած առջի պես, գյուլլա դիպած․․․ պես քուչեքը[1] չափում ա ֆսֆստալով, հազալով, թքելով, խնչելով, փորը բաց էլած կատվի պես դռները[2] ջարդելով տուն ա ընկնում, ման ա գալիս, մեկ մեռել պատահածին պես՝ ձեռն ու ոտը դող ա ընկնում, հոգյառ հրեշտակի պես ուզում ա՝ որ կես ջանն էլ ինքը հանի։ Դեռ պատանը չկարած, թեզ կողոպուտն ու թաղումելեքն ա հարցնում։ Մեկ հացկերույթ ըլելիս՝ հինգ մարդի ղդար հաց է ուտում, տկի հոտն առնելիս՝ փորը վլոց վլոց ա ընկնում։ Սկին ձեռին բռնած վախտին էլ՝ աչքերը հենց դես[3] ու դեն ա քցում՝ թե ով մեկ ձեռը դեմ կանի, բայց հենց որ խոստովանության ժամանակը գալիս ա, էնպես գիտես՝ թե Աստուծո գառն ա ու աշխարքիցս ո՛չինչ չի խաբար։ Քո տունը չծակվի, քո տունը, տո հո սոված մեռար ո՛չ ա՛յ խանի խարաբ, ինչ ա էլել քեզ, փորդ հո դժոխք չի, որ գլուխդ ուտի, ու մնաս անգլուխ։ Սար ու ձորեր տերտերի փոր, բերնին ղուրբան ով էս խոսքն ասել ա․ ի՞նչ ղորդ ա ասել է՜։ Ավետարանի կոխկումը պետք ա գրած, որ էս ջանավարները[4] իրանք կարթան ու ամաչեն։ Ապուռ, սերաթ տարան էլի՜․ էս ինչ խաբար ա։ Ես ինքս եմ իմ բերանովս խոստովանվում, հո զոռի բան չի, ամենը, որ կարթան բաս սելն ով քշի, քութան ով վարի, տավարն ով ջուրը տանի, խոտը հնձի․ կարթալ մարթալ չեն հարցնում, նրանց համար թեկուզ գիրը, թեկուզ շան պոչը, էրկուսն էլ մին ա, նրանցն ա խոտ տաս, եմ տաս, թիմարես, տակը սրբես, փեինը դուս ածես, ու գաս քուրսու տակին ոտներդ մեկնես, քեֆիդ քնես։ Ասեցի էլի եմ ասում գրի սևն

  1. քուչեքումը = քուչեքը
  2. [իրար]
  3. դեսն = դես
  4. կար<թան>