Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/230

Այս էջը հաստատված է

Թագավորներ նախանձում են`
[1]Որ ունենան քեզ պես որդի։
Քո անունը երբ որ լսում են,
Թոզ են դառնում քո թշնամիքն։

Ղալամով աչքերդ ա քաշած,
Բոյըդ սուրահի չինարի։
Աշխարքի աչքն վրեդ ա մեռած,
Աղասի ջա՛ն, մեզ մոտ արի՛։

Բայց ինչ կուզե՝ որ աներ՝ Աղասին իրանց տանն էնպես էր, ինչպես մեկ նոքար։ Շիրախանի բալանիքն ասես՝ թե մառանի, մոր հետ էր։ Սա էլ պպին կաղնել էր՝ թե ընչանք ժամը դուս չի՛ գա, նրան՝ որ մեռնի էլ, մեկ կաթը ջուր չի՛ տալ։ Աղասու նշանածն էլ՝ լավ ոտին գլխին էր անում, ամա ձեռիցը մեկ բան չէ՛ր գալիս։ Անաստված կեսուրը ոչ մեկի դնչին էլ չէ՛ր մռում։ Ամեն բանը հազիր էր, գինի ասես, արաղ ասես, հավ, ձու, ոչխարի միս, բայց ժամը չարձակված, վա՜յ նրան, որ էս բաներին ձեռք տար։

Էս միջոցումը գոմի սաքուն էլ սկսեցին էավ սարքել, խալիչա փռել, բուխարին վառել, դուրս ու տունն ավելել՝[2] չունքի որ գեղի քեղխուդեքը էսօր էս տեղ էին կանչած, ու էսպես կարգով ամեն օր մեկ քեդխուդի տան՝ ինչպես որ սովորություն ա, իրանց բարիկենդանն պետք է անց կացնեին։ Աղասու մարդը վաղուց կտրիցը նայում էր՝ թե տեսնի՝ ե՞րբ ժամը դուս կգա։ Հենց կնանիքերանց սպիտակ չարսավը տեսավ՝ թե չէ, նոքարը տուն ընկավ, նրան ավետիք տվեց։ Էլի մերը իր ասածն արեց ու Աղասուն չթողաց՝ որ տեղիցը ժաժ գա, մինչև[3] Սառա խաթունը տուն չէկավ, չարսավը չծալեց ու ամենին հավասարական՝ ողորմի Աստված՝ չասեց։

«Աստված ձեր գլխին խռով կենա, էսօր դուք իմ հոգին հանեցիք», ասեց Աղասին իր մտքումը, ու ընչանք մարդիքն էլ կգային, փասա փուսեն հավաքեց ու դուս[4] թռավ, ծլկեցավ։ Անիրավ ձին էլ էնպես գիտես՝ թե մեծ փառք էր համարում իրան՝ որ էնպես նստող ուներ իր վրա, ու փրփրած սկսեց բարձր ու ձիգ անիլ։ Գլուխը խաղացնիլ, ոտները գետնին խփիլ, խրխնջալ, փռնչալ ու մեյդան անիլ։ Աղասու ընկերքն էլ մեկ տեղ թոփ էին էլել, ամեն բանը հազիր ունեին՝ բայց չէին համարձակվում, որ իրանց քեֆն անեն, չունքի դեռ քեդխուդեքը եկեղեցուցը դուս էկած՝ գեղի միջումն կանգնած՝ զրից էին անում։

«Էս քոփակ ծերերը կորչում էլ չեն՝ որ մեկ դինջանանք ու մեր քեֆին նայենք», ասաց մեկը ատամները կրճտացնելով։ «Իրանք ջանից ընկել են՝ չեն էլ ուզում, որ մենք էլ ա մեր օրը քաշենք»։− Բայց տանուտեր Օհանեսը էփված, փորձած, միրուք ու մազերը հազար բանում սպիտակացրած ու հազար[5] չաթվից չվանից փախած մարդ ըլելով՝ գզրին թամբահ էր անում՝ որ թուրք պատահելիս՝ տանի մեկ տեղ

  1. <Քո>
  2. [որ]
  3. [կեսուրը մարդիքերը]
  4. [գնաց]
  5. [բանից]