Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/235

Այս էջը հաստատված է

ապրում: Նրա քոռ աչքը գիտենա։ Շատ փիքր անելուցը երեսի կաշին գնացել, չոփ ա դառել, մեկ որ փչես, հազար տեղ քյալամաղ (մալաղի) կտա․ մեկ որ քիթը բռնես, հոգին դուս կգա։ Տարենը հազար շուն, գել, Թուրք, Հայ, աղքատ, ղարիբ, ղուրբաթ իմ հացն ուտում ա, իմ տանը քնում, իմ գինին խմում։ Գյոռս էլ որ քանդեն, ձեն չեմ տալ։ Իգուս մասըլի տուտը հո՝ Թեհրան ա հասել։ Ո՞ւմ հադդն ա՝ որ մեկին չէ՛ ասի։ Ինչ ուտում են, չեն ուտում, հերիք չի՛, խուրջին, հաբկա էլ եմիշով լցնում են՝ որ տանեն իրանց տունը։ Իր տնկած ծառի տակին քնիլը, իր բհամ բերած պտուղը ուտիլը հազար թուման աժի։ Նոր չե՛մ հաքնիլ, հին կըհաքնիմ․ ձեռս ո՞վ պետք է բռնի, ո՞վ ա գլխիս ծեծում՝ թե հենց զառ ու ղումաշ մաշեմ։ Քաղաջը գնալիս՝ հենց իմանաս՝ թե բոլոր սոված, կոտորած ըլին։ Հացն ու ջուրն էլ են փողով ծախում, ախր էլ ընդում ի՞նչ խեր ու բարաքյաթ կմնա։ Բազի վախտ տեսել եմ, մեկ եքա կիտուկ մանեթ, ոսկի կիտած։ Ամեն մեկ փող համարելիս, էնպես գիտես՝ թե փողատիրոնչ հոգին հետը դուս է գալիս։ Հենց իմանում են՝ թե առաջներիցը թև կառնի, կթռչի։ Ապա մեկ ձեռդ դեմ արա՛, շան որթի ըլիմ, ո՛չ մեկ բուռը հողի արժանանամ, թե սուտ ըլիմ ասում։ Ա՛ստված, ե՛րկինք, գե՛տինք, ծո՛վ, ցա՛մաք, մեկ ծեղ չեն տալ, որ աչքդ կոխես։ Թո՛ւհ․ մարդ իրան հոգին պետք է ծախի, որ փողի թամահ անի։ Հազար տարի որ քո ազիզ սիրելու դռանն էլ վրթվըթաս, հազար տարի սոված զկռտաս, մեկն էլա՝ մեկ կտոր հաց քեզ չի՛ տալ։ Էն մարդն էլ՝ որ քո տանը կերել, խմել, ամսով, տարով քո աղ ու հացի վրա ա էլել, աչքը աչքիդ առնելիս հենց գիտես՝ թե գյուլով խփեցին։ Եդեն ա քեզ դեմ անում։ Փողդ էլ ջհանդամը գնա՛, դու էր քյոբակօղլի. դուռումսա՛ղ, ասենք աչքդ քոռացել ա, չե՛ս ուզում, որ սուփրիդ ղրաղը ճանաչեմ, ի՞նչ կերել ես, քթովդ դուս գա՛, զահրըմար ըլի, էն դինումը քեզ դեմ գա, տո մեկ բարով, Աստծու բարին էլ ա գլխիցդ հո ղհաթ չի[1] էլել։ Մեկ բարով էլա տուր, հո բերնիցդ քրեհ չե՛ն ուզում, էդ էլ հո փողով չի՛։ Ասենք չուխես մահուդ չի՛, հին ա, մաշված ա, քոնը նոր ա, հո ձեռիցդ չեմ խլում։ Քեզպես հազար մարդ տարենը իմ տանն հաց ա ուտում։ Թե մեկ օր էլ ճանկս կընգնի՛ս․․․ Ես գիտեմ՝ թե ձիուդ գլուխը դվո՛րը շուռ կտամ։ Դուքանի առաջն ես գնում, ուզում են՝ որ արինդ ծծեն, ղուղդ քամեն։ Հե՜յ գիտի ժամանակ, ավալի սֆթա ո՞վ էր տեսել էսպես բաները, գառն ու գելն ի միասին արածում էին։ Հիմիկ կովը վեր են քաշում, թե տեսնին՝ տակին յարաբ հորթ կա՞, թե չէ։ Հերը որթին չի՛ ճանաչում, ախպերն ախպորը։ Լավ ա, որ քարը[2] քարի վրա կաղնում ա։ Մարդ ինքը պետք է լավություն անի, որ Աստված էլ նրա բանն հաջողի։ Էլի Աստված օրհնի մեր հողը, մեր ջուրը․ ուտենք, խմենք, քեֆ[3] անենք, իրար թասիբ քաշենք, մեկ օր կմեռնինք, որ օղորմի չտան, գյոռբեգյոռ էլ չեն անիլ։ Մարդ ինչ անի, է՛ն իր առաջը կըգա։ Լավություն կանես, լավություն կտեսնիս, վատություն կանես, վատություն։ Հարիր տարի կըլի՝ որ պարոն Ա. մեռել ա, էլի նրա օղորմին հա՛ կա, հա՛ կա։ Թուրք ու Հայ նրա գերեզմանովն են օրթում ուտում։ Ի՞նչ պետք է տանինք էս աշխարքիցը,

  1. ղհաթ ա էլել = ղհաթ չի էլել
  2. քարի = քարը
  3. [քաշենք]