Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/236

Այս էջը հաստատված է

փուչ էկել ենք, փուչ էլ կերթանք։ Սաքի որ շատ էլ մալ, դոլվաթ ունեցա, աշխարքի տեր էլ դառա, հո էլի հողը պետք է մտնիմ։ Իմն ա, մի կտոր կտավը։ Լավ ըլիմ, լա՛վ կասեն, վատ ըլիմ, վատ։ Տե՛րտեր ջան՝ դրո՞ւսթ եմ ասում՝ թե ծուռը։ Սև ու սիպտակ չեմ գիտում, ամա ես իմ կարճ խելքովը էսպես եմ աշխարհի բանը քննում։ Ով չի ուզիլ, իրան քեֆն ա։ Ի՞նչ կասես՝ տանուտեր՝ թե սուտ եմ ասում, բերնիս խփի՛ր, անկանջս քաշի՛ր, դու գիտես՝ որ քո չոռը՝ ինձ համար ջան ա, քո մեկ մազը[1] արարած աշխարքի հետ չեմ փոխիլ։ Ասա՛, գլուխդ քարն ես տալիս, թե ճշմարիտը չեմ ասում, ղորդ ա, վարդապետի մոտ չեմ մեծացել, ամա տասը վարդապետի խելք ուներ իմ օղորմածիկ լուսահոգի հերը։ Ինչ որ խոսում էր, հենց իմանաս՝ ավետարանի կոխկին գրած ըլի․ սաղ Աստվածաշունչը փորումն ուներ. մեկ խոսք խոսալիս՝ հազար վկայություն էր բերում։ Ժամագիրքը, շարականը, ասմավուրքը հո՝ ջրի պես գիտեր։ Հարիր փիլիսոփա, վարդապետ, տերտեր հավաքվեր՝ բերանները կցխեր ու ճամփու կդներ։ Մեկ ժողովքարար՝ որ մեր գեղը կգեր, պետք է՝ տափ կենար, թե չէ որ նրա ձեռն էր ընկել, Աստված ազատի, հոգին կհաներ, միսը բերանը կտար, շատ անգամ չէ՛ր իմանալ, թե էկած ճամփեն որն ա։ Էս հիմիկ որ լավ, օսալ գլխիցս դուս եմ տալիս, նրա հունարն ա, թե չէ ես ով եմ, որ ի՞նչ գիտենամ։ Ա՜յ, էս ջամիհաթն էլ լավ գիտե, ախպե՛ր սուտ եմ ասում, ասացե՛ք»։

«Աստված նրա հոգին լուսավորի, մեր հորնը մորն էլ արքայություն տա, ասեց տանուտերը, ինչ բաններս կտրվել, ուրըշին բամբասենք, ուրըշի միսը ծամենք։ Շուտով մեծ պասը կգա, հա՛ կաց ու թթու կե՛ր։ Բարիկենդան ա, մեր քեֆն անե՛նք, փողատերն էլ իր համար կենա, վարդապետն էլ, լավություն չեն անում, իրանք գիտեն, նրանց մեխքը հո մեզանից չեն հարցնիլ, մեզանից չե՛ն ուզիլ, համեցե՛ք գնանք տուն, տեսնի՛նք մեր[2] խանումը ի՞նչ ա հազիր արել, խեղճը սաղ գիշերը աչքը չի՛ կպցրել, հենց էն ա ոտի վրա դես ու դեն էր վազում»։

«Աղբաթը խեր ըլի մեր տանդրոնչ՝ թե նա չէ՛ր էլել՝ էս ղուռումսաղը մեր գլուխը հենց սալթ կը տաներ», էն կողմիցը մեկը բեղերն ոլորեց, քիթը վեր քաշեց, ու լիքը պլտխով, քաղցր իշտեհով կում արեց,[3] հազաց, թքեց, կեսն էլ ղղի հետ տարավ, ծծեց,[4] անոշ, անոշ ձեն տվեց։

«Հինգ սհաթ ա, ժամը դուս ա էկել, ագռավներն էլ հըմիկ՝ որդիանց ըլի՝ մեկ կտոր քաք կերած կըլին, փորներս ղլվլում ա, սա հենց իր խոսքի տուտը բռնել ա, ոտը վեկալած ջաղացի պես գլխիցը դուս ա տալիս։ Քիչ էր մնացել՝ որ ասեի, քարվանը գնաց, լեզուդ քեզ արա՛։ Կրակ, պատուհաս ա, զրից ունիս, տա՛ր ձեր[5] քուրսու տակին արա՛։ Ղիամաթումը սառչում ենք, նա էլի հենց իրան զուռնեն ա փչում»։

Անջախ մի անջախ իրար բոթ բոթելով՝ տուն ընկան։ Գոմի սաքուն էնպես էր տաքացել, ինչպես համամ։ Աթարի մարմանդ կրակի գոլը մեկ կողմիցը, եզի, կովի, ձիու թրքի հոտը՝ մյուս կողմիցը՝ մարդի քյալլեն ծակում էին։ Փորըներն էլ սոված, գլխըները դարդակ, թրքի բուղն ու

  1. մազի = մազը
  2. [խաթունն]
  3. [խխեց]
  4. [խառնեց]
  5. [տուն]