Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/238

Այս էջը հաստատված է

էս ռուսվայությունիցը ազատի, ձեռները իրար չի՛ հասավ, քամակ քամակի դիպան, ա՛ռ քեզ տրաքոց, ղուբարա էնպես կվի մեջն ընկան, խրվեցան, որ երկու լուծ գոմեշը ա՛նջախ կարող էր նրանց էնդեղանց հանիլ։

«Տո ջրա՛տար, տո գլուխդ հողեմ, մի՛րքիդ քաքեմ, ա՛խր դու ուր էկար էստեղ։ Ես քիչ ռուսվա էլա, դու էլ էկար, որ քոփակ քոփակ սաքի ինձ մեկ ճար անես։ Կրեմ էդ քաչալ գլուխդ՝ հա՛։ Մեկ էշ բզիլ չե՛ս իմանում, տեղդ չաոլամիշ ըլեիր, բաթմիշ ըլեիր, լավ[1] չէ՞ր ըլիլ։ Ժամն էլ գլխիդ խռով կենա, պատարագն էլ, հացն էլ, սուփրեն էլ, բարիկենդանն էլ, պասն էլ։ Մենք մեր բարիկենդանն արինք, որ ջհանդամը գնում են, թող գնա՛ն սրանք։ Սրանց ոտը պետք է կոտրվեր, որ մեր շեմը չէին կոխել։ Մերը մեզ հասավ։ Աշխարքի մեջ խայտառակ էլանք»։

«Տո քաֆթառ իմա՛նսզ, իմ ցավս հերիք չի՛, դու էլ մեկ կողմիցն ես միսս ծամում։ Թրքոտ ես էլել, հո քաքոտ չե՛ս էլել։ Ի՞նչ ա՝ հոտած բերանդ բաց ես արել, լեզուդ քեզ չե՛ս անում։ Ձենդ կտրի՛, թե չէ՛, էնպես քացի կտամ, որ ատամներդ փորդ կթափին։ Սաղ օրը թրիք ես թխում, ի՞նչ ա՝ էս մեկ օրն էլ համն ա՛ռ։ Թե գոթրոմի պես վեր չէիր ընկել, հմիկ դու էլ կըլեիր պռծած, ես էլ։ Կնիկարմատը որ կա՝ կվից բեթար ա, հենց ձեռն[2] ես տալիս թե չէ՝ իրան իրան գնում ա։ Շատ կնկա թամահ անողի հերնը մերը ..... Էլ բերանս ինչ ա գալիս, եդ գնում։ Տեր Աստված, խաթա բալա ա էլի, կրակն ընկանք էս ղանջղի ձեռին։ Ասում եմ ռեխդ քեզ արա, թե չէ էնպես քացով կխփեմ, որ հազար թիքա կըլիս, ու չե՛ս իմանալ թե դուռը որն ա, ճամփեն որը։ Վեր կաց փասա փուսեդ քաշի ու էդ թրքոտ երեսդ աչքիցս տար հեռացրո՛ւ, որ քո փիս սֆաթը էլ չտեսնիմ, կորի՛ ջհանդամը։

Էս խոսքումն ղոնաղներն էն ա ծիծաղից կշտացել էին, էնքան ծիծաղել էին՝ որ շատը փոխանումը շռել էր։ Ախր ով տեսնի էսպես լազաթի թամաշա, ու չի ծիծաղի։ Լավ, իրանք էլ չէին ուզում, ամա նալաթը չար սատանին, բանն էնպես էր էկել։ Ինչ և իցե փորները բռնած՝ մոտ էկան՝ որ իրանց տանուտիրոջ հասնին։ Էսքան նաղլն անց էր կացել, գզիր Կոտանը դեռ մի բանից էլ ա խաբար չէր։ Էս հարայ հրոցը որ ընկավ, հա՛յ ջուր բերեք, հա՛յ քոմակ արեք, տանուտերը ու տանտիկինը խեղդվեցին, հենց իմացավ՝ թե մուխն ա զոռ արել, վրա վազեց ղոչաղ ղոչաղ մեկ կճուճ խտտեց՝ կժի տեղ ու խալխին «հա՜յ ձեր մերը, հա՜յ ձեր հերը» ուշունց տալով, ափալ թափալ ներս պռծավ՝ ու հենց էն սհաթին վրա հասավ, որ տանուտերը երես մերես սրբել, միրուքը լվացել, ու հենց թքում էր շատ ու ուզում էր՝ որ բերանը թամուզացնի, չունքի կվի ու թրքի կտորները ատամի տակին էին մնացել, շատ փայն էլ կուլ էր գնացել, շատ էլ բողազը ճոթռում էր, հազում էր, ջէր կում անում, ամա ձեռը ոչինչ չէր ընկնում, հազալ մազալու վախտն անց էր կացել։ Սոված փոր, ու կովի կու, ի՞նչ համ կտա, իմացողը լավ կիմանա, էլ ի՞նչ ասեմ։ Կատաղած արջի պես փորը բռնել՝ ման էր գալիս։

«Վա՜յ իմ աչքս դուս գա, տա՛նուտեր ջան, վա՜յ ես դժոխքի փայ ըլիմ,

  1. [ե՞ն]
  2. [դիպչում]