Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/244

Այս էջը հաստատված է

հատընգզ նա՞դր»։ (Ձենդ կտրիր, ղա՛նխախպա, շան որթի, հենց էս սհաթին փորդ կճղեմ։ Ջինգյանությունն ի՞նչ ա, Սարդարի հրաման ա, պետք է ձեր աղջիկը տանինք, ինչ կարողություն ունիք)։

Խալխի[1] գլխին ջուր մաղվեցավ։ Ամենն էլ իմացան՝ թե ի՜նչ խաբար ա։ Սարդարի ֆառաշներն էկել էին՝ որ աղչիկ քաշեն։ Բարիկենդանը սուգ դառավ։ Էրեխեքը լալով, դողալով տուն փախան, կնանիքը դռները կոխպեցին՝ ու շիրախանի կարասների տակին, կամ վերնատներումը տափ կացան։ Հենց բռնես գեղը բիրադի քանդվեցավ։ Տղամարդքերանց՝ որը որ վախլուկ էր, գլուխն առավ, կորավ, որը մի քիչ սիրտը պինդ ուներ, զարզանդելով, դողդոդալով՝ մոտ էկավ, չէ՛ թե օգնություն անի, այլ տեսնի թե՝ ի՞նչ մարդիք են էկողները, ինչպե՞ս են տանում խեղճ ջրատար աղչկանը։ Ռանգ մռանգները թռած, սփրթնած մեռելի պես էկան ու տան բաշին շարվեցին։ Շատի լեզուն բերնումը շաղվել էր։ Շատի լերդը ու թոքը ջուր էր կտրվել։ Շատի պռոշները ահու ու դարդու պատռել, արինը գնում էր։ Լավ ուզում էին՝ որ քոմակ անեն, լավ ուզում էին՝ իրանց էլած չէլածը տան, ու խեղճ եսրին ազատեն, բայց ո՞ւմ ձեռիցը մեկ բան կգար։ Սարդարն էր հրամայել, ո՞վ էր կարող, որ ձեռք վրա բերի։ Թե մեկ ծպտոն էին հանել, հենց էն սհաթը տուն ու տեղը կրակ կտային, ու իրան էլ թոփի բերնին կըդնեին, կըքցեին։ Աստված ո՛չ շհանց տա, անօրենի ձեռքը իմ դուշմանս չընկնի։ Մարդ՝ ո՞ր հողը տա գլխին, ի՜նչ ուզում են, էն են անում։ Դատաստան չկա, իրավունք չկա։ Ու Հայ ազգն էլ՝ էնքան էսպես ցավեր տեսել էր, մեկ օր խօսքըմին չէին ըլում, որ իրանց գլուխն ազատեն։ Աղչիկն ասես՝ քաշում էին, տղեն ասես՝ տանում էին, թուրքացնում, հավատից հանում։ Ո՛չ տունն էր իրանցը, ո՛չ մալը, ո՛չ ապրանքը, ո՛չ իրանց ջանը։ Զարմանալուն է՛ս ա՝ որ էսպես կրակի, զուլում մեջը, էլի նրանց աչքը ուրախություն էր գալիս։

Էսպես, ինչպես որ ասեցի, հարյուր մարդ ավել՝ կանգնել, պատի ծերիցը մտիկ էր տալիս։ Սուգ ու շիվան աշխարքն առել էր։ Ֆառաշները (ծառայք Սարդարին) կատաղել, փրփրել էին, շատ անգամ թվանքները դեմ արին, որ խալխին խփեն, որ քաշվին, բայց էլի հուշտ էլած ոչխարի պես՝ եդ էին փախչում, էլի գալիս, մտիկ տալիս։ Խեղճ ողորմելի մերը հո՝ էլ քար չէ՛ր մնացել, որ գլխին չի՛ տա. էլ հող չէ՛ր մնացել, որ վրեն չածի։ Ֆորթը կորած կովի պես՝ մեկ դես էր վազում, մեկ դեն։ Էնքան ծընկներին, գլխին խփել, հարայ էր տվել, լաց էր էլել, մազերը[2] պռճոկել, երեսը ճոթռել՝ կտրատել, որ էլ ո՛չ աչքումը լիս էր մնացել, ո՛չ ջանումը թաղաթ, ո՛չ բերնումը լեզու։ Ձենը հենց փորն ընկած, ոտին գլխին էր անում, ինքն իրան ջարթում, գլուխը քարեքար տալիս, յա ֆառաշների ոտներն էր ընկնում, սուրութմիշ ըլում, յա ձեռներն էր բռնում՝ որ թուրը խլի, յա թե չէ՝ սրանք էլ որ դոշին խփում, դեն էին քցում,[3] քիչ էր մնացել, որ նրա աղիքը[4] վեր ածեն, ընկնում էր ջուխտ ձեռով աղջկա ճտովն, ու էլ թեկուզ քացով էին խփում[5] գլխին, թեկուզ դմբզով (մուշտով),

  1. խալխը = խալխին = խալխի
  2. մազը = մազերը
  3. [չունքի անիծած թուրքի օրենքումը կնիկ արմատի սպանելը օրենք չի՛ եթե ոչ]
  4. [վաղուց կըլեին]
  5. խփին = խփում