Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/245

Այս էջը հաստատված է

ղամշով (մաթրախ) կամ թվանքի ոռքով, պոկ չէ՛ր գալիս։ Ուզում էր փորը ճղի, էլի եդ իր բերած զավակին ներս տանի։ «Թաքոյի ջան՝ էս ի՞նչ ա, քու հարսանըքի պարն եմ գալի՞ս։ Փեսեն ո՞ւր ա, տերտերն ընչի՞ համար չի՛ գալիս։ Հինեդ ո՞ւր ա, բերե՛ք՝ որ աղչկանս ձեռները կարմրացնեմ։ Թափ ու զուռնեն ընչի՞ չի ածում․․․ Ղոնաղնե՛ր՝ ի՞նչ էք կտրին պարապ կաղնել, ձեռներդ ծոցներդ դրել․․․ Ինձ չէ՛ք սիրո՞ւմ... Պա՛ր էկեք․․․ Հարսանքավորը էդպես կըկաղնի, թամաշա կանի՞․․․ Խարջն իմն ա, հո ձեր քիսիցը չի՛ գնում։ Կերե՛ք, քե՛ֆ արեք։ Մեկ աղչիկ ունիմ, որ աչքիս լսի հետ չեմ փոխիլ, նրա խաթրն է՞լ չունիք, որ մեկ ուրախություն անեք։ Հա՜, քնած ե՞մ, թե զարթուն, թե գլուխս վրես չի։ Բաժինքը հազիր ա, չէ՛, չէ՛, փեսեն հո Թիֆլիզ գնաց․․․ Էսպես շուտով չէ՛ր կարալ եդ դառնա․․․ Սրանք ո՞ւր են էկել։ Թուրքը հո Հայի հացը չի ուտիլ․․․ Հա՜․․․ հա՜․․․ Հըմիկ իմացա՝ մեր ճանաչներն են՝ էկել են՝ որ էրեխիս հարսանիքը, ուրախությունը տեսնին․․․ Լա՛ց մի ըլիլ՝ երեսիդ մեռնիմ․․․ Թաքոյի ջան, ջանս, հոգիս մատաղ․․․ Քանի որ գլխիդ սաղ եմ, ո՞վ հաղդ ունի, որ քո մի մազին էլա դիպչի։ Մազերդ ոսկեթել՝ Թագոյի ջան, ունքերդ ոսկե վարաղ քաշած, որդի ջան․․․ Օրօրոցիդ մատաղ գնամ․․․ Թագոյի ջան․․․ Վարդի պես բաց էլած, մանիշակի պես փնջած, իմ արև, իմ կյանք, իմ լիս, իմ թաք ու պարծանք՝ որդի ջան․․․ Աչքերդ բաց արա, աչքերիդ ղուրբան ըլիմ․․․ Բերանդ բա՛ց արա, էդ քո աննման, վարթահամ բերնիդ մեռնիմ։ Քո պառավ մորն է՞դպես ես սիրում․․․ Է՞դպես ես իմ սիրտը շահում․․․ Թե ամաչում ես՝ ասեմ որ հեռանան, ա՜յ մարդիք՝ հեռացե՛ք, կորե՛ք, իմ աղչկա աչքին մե՛ք էրևալ։ Բան ու գործ չունի՞ք․ գնացե՛ք ձեր տունը, հո էստեղ մեյմոն չեն պար ածում, որ էդպես կիտվել էք։ Ի՞նչ անամոթ մարդիք էք տո՝ ձեզ չե՞մ ասում։ Քառացե՞լ էք։ Արի՛ գնանք տուն, իքին՝ անումիդ մեռնիմ։ Ծառերը ծաղկել են, քո ծաղիկ էրեսին ղուրբան։ Դաշտերը կանաչել են, քու կանաչ արևիդ մատաղ գնամ»։

Ո՞ր մեկն ասեմ, ո՞ր մեկը թողամ, մարդի սիրտը կրակ ա ընկնում, երբ խեղճ մոր[1] ամեն մեկ ասածն ու արածը միտքն[2] ա բերում։ Ով որթի ա մեծացրել, նա լավ կիմանա, մոր սիրտը, լեզուն ինչ կարող ա սրտի ամեն մեկ կսկիծը, ամեն մեկ յարեն բառով պատմիլ։ Ողորմելի մերը էսպես խելքը կորցրել, չէ՛ր իմանում թե ի՞նչ էր ասում, Թուրքերն էլ՝ տասը հատ՝ թվով էն անօրեն տեղըներովն էլ, ղորդ ա, բարկանում, հարբա էին գալիս, ամա մոր էս մորմոքվիլը տեսնելով՝ սիրտները մի քիչ գութ ընկավ, իրանք էլ էին գիտում, որ մոր հմար ծանր ա, հավն իր ձագը չի՛ կորցնում, կատուն իր լագոտին մուղայիթ ա կենում, ո՞ւր մնա մարդը, իրանք էլ մնացել էին մոլորված․ ամա Սարդարի հրամանն էր, չտանեին, գլխըները կթռցնեին, յա աչքըները կհանեին։ Ճարըները կտրվեց, խոսքը մին արին, որ մորն էլ աղչկա հետ տանին Սարդարի դուռը, իրանք պարտքի տակիցը դուս գան, և եդո ի՞նչ կուզենան, անեն։ Նոքարներին հրամայեցին, որ ձիանները թամքեն։ Յարաղ ասպապ քցեցին, թուրըները կապեցին, ու կամաց կամաց մոտ էկան, որ աղչկանն ու մորն էլ վերցնեն։

  1. [հալը]
  2. [անում]