Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/246

Այս էջը հաստատված է

Թագոյին, աշխարքի աչք Թագոյին, երկնքի տակին, գետնի էրեսին անթառամ ծաղիկ Թագոյին, իմ դրախտ, մանիշակ Թագոյին։ Ի՞նչ լեզու պետք է ըլի, որ նրա գովասանությունը պատմի։ Շարմաղ, լուսաթաթախ էրեսը, որ արեգակի պես լիս էր տալիս, ու վարդի պես փայլում, դառել էր սպիտակ քաթան։ Էն երկնանման աչքերը, որ տեսնողի հոգին վառում, կրակում էր, ընկել էր խոր,[1] փակվել ու կուլ գնացել։ Թագոյին, ջիվան Թագոյին, մորը մեկ Թագոյին՝ որ հրեշտակի նման՝ ում մեկ նայում էր, հոգին անմահական խնդությունով լցվում էր, սառել, փեդացել, անշունչ, անլեզու մնացել էր ընկած, երեսը երկինքը կթած, հենց գիտես՝ թե հոգին՝ էլ էս աշխարքումը չի, հրեշտակաց մեջն ա համբարձել։ Նրա թուխ թուխ ունքերը, նրա չալ չալ աչքերը, նրա նռնահատ թշերը, նրա բարակ բարակ՝ ղալամով քաշած պռոշները, նրա լուսեղեն ճակատը, նրա մարմարի նման նուրբ քիթը, նրա աղավնու լեզուն, նրա ոսկե ցնցուղ բուգը, բոլոր բոլոր սառել, սպռթնել էր։ Հենց շեմիցը դուս քաշելիս, նա մի քիչ սուգ ու շիվան[2] արեց, էն էլ էնպես՝ որ մարդ չիմանա, հավի պես թռպրտաց, ու ձենը փորն ընկավ։ Շլինքը ծռվել, թուլացել, գլուխն շեմի էս կողմն էր մնացել, մարմինը է՛ն կողմը։[3] Ոսկեթել մազերի կեսը մնացել էր, իր անմեղ դոշն[4] ու երեսը ծածկի, կեսը էնպես գետնի վրա փռվել քաշ ընկել էր։ Նազուք ձեռների մեկը[5] սրտի վրա էր[6] թուլացած, ընկած, մեկն էլ[7] հողի վրա էր չորացած տարածված։ Տամարը[8] ցամաքել էր, շունչը կտրվել։ Բաս ի՞նչ կլեր որ էսպես չէր էլել։ Մինչև էն հադաղը նրա անկաջը՝ մեկ թթու խոսք չէ՛ր լսել, նրա աչքը՝ մեկ դառն օր չէ՛ր տեսել, նրա երեսը՝ մեկ կոշտ զրից չէ՛ր[9] էկել։ Վարդի պես մեծացել, մանիշակի նման ծաղկել էր։ Ոտը դեռ քարի չէր առել։ Տասնը հինգ տարին հասել էր՝ դեռ անմեղ հոգին աշխարքիցը մեկ բան էլա չէր խաբար։ Նրա թայդաշ աղչկերքը դռներին, կտրներին էին ման գալիս, նա ծունկը մոր ծնկանը կպցրած, յա կար էր անում, յա քարգահ,[10] յա իրանց տանն ու դռանը մտիկ տալիս։ Ղուշը գլխովն անց կենալիս, կարմրատակած, շունչը բերնին՝ տուն էր վազում, որ իր շվաքը օքմին չտեսնի։ Մոր մեկ մատը փուշ ըլելիս, ուզում էր հոգին հանի, իրան տա։ Աղքատ տեսնելիս՝ բերնի թիքեն հանում էր, իրան էր տալիս։ Բաղն էլ՝ էն վախտն էր գնում, որ մութ ու ծեքը դեռ չէ՛ր բաժանված ըլում, բաղիցն էլ՝ է՛ն վախտն էր եդ դառնում, որ մութը գետինն առած, ոտը քաշված խաղա<ղա>ծ էր ըլում։ Նրան մտիկ անողը՝ պետք էր ծառի, կամ պատի տակին տափ կենար՝ որ նրա սուրբ երեսը տեսներ, նրա աչքի լուսովն հայիլ մայիլ մնար։ Ծաղկներն էլ՝ հենց իմանաս՝ նրա ոտի հոտն առնելիս, ուրախանում, փչչում էին։ Ղշերն էլ նրա երեսը տեսնելիս, հենց բռնի՛ր, նոր հոգի էին առնում, գլխները թևերի տակիցն բարձրացնում, ճխում, ճչում, թևերին խփում, ծափ[11] տալիս։ Ձեռը գառան գլուխը քսելիս, հենց գիտես՝ էս անմեղ հայվանն էլ էր իմանում, թե հրեշտակի ձեռք ա իրան դիպչում և ո՛չ մարդի։ Մի քիչ մոտիցը պակսելիս՝ ձենը

  1. [ու]
  2. [հավ<ար>]
  3. [Մ<ազերը>, նրա
  4. դոշը = դոշն
  5. [սիրտն ուներ]
  6. <անընթ․>
  7. [գետնի]
  8. տամարն էլ = տամարը
  9. [իմացել]
  10. [անում]
  11. [էին]