Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/247

Այս էջը հաստատված է

մարդի սիրտ էր էրում, էնպես էր բղղում։ Շատ անգամ նրա փափուկ ծնկան վրա էր քնում, նրա ազնիվ ձեռիցն[1] խոտ ուտում։ Որտեղ նրա ձեռքը դիպչում էր, մեկը հազար էր դառնում։ Մանիշակների վրեն, վարդերի տակին կամ մեկ քչքչան առվի մոտ՝ շատ անգամ էն սուրբ երեսը դրած, քնած էր ըլում, որ մերը գալիս, կամ ծածկում էր ուսուլով՝ որ չմրսի, կամ գոգն էր դնում, որ էլի դինջ քնի, կամ թե չէ՝ թե որ վախտն էր ըլում, վեր էր կացնում, որ տուն քաշվին։ Շատ անգամ վարդի փունջը մեկ ձեռին, մանիշակինը մյուս, աչքը որ բաց էր անում, էնպես գիտես՝ թե սար, ու ձոր, ծառ ու թուփ խոտ ու ծաղիկ նրան էին[2] մաթ[3] մնացել, նրա շունչն են ուզում, որ ծծեն, զորանան, դալարին։ [4]Հովը մազերին դիպչելիս՝ էլ չէ՛ր ուզում որ առաջ փչի, հենց նրա գլխովն էր պտտում, սլսլում։ Վարդի վրա էրեսը կռացնելիս, ուզում էր որ բարձրանա, նրա շունչը քաշի, նրա պատկերի ռանկը գողանա, խլի, որ դհա գեղեցիկ, դհա հոտավետ երևի։ Շատ անգամ հենց իմանում էր՝ թե հրեշտակներն են իր հետ խոսում, իրան ձեն տալիս, երբ մենակ ժամանակի՝ սկսում էր ինքն իրան խաղ ասիլ։

Ա՜խ, ո՞ր մեկն ասեմ, ամեն մեկ շարժմունքը, ամեն մեկ խոսքը, ամեն մեկ մտիկ տալը, նրա ամեն մեկ ծիծաղը[5] հրաշք էր։ Է՛ն լուսակոլոլ աչքերը, է՛ն խնկան ծաղիկ պռոշները՝ որ չէր բաց անում, մարդ ուզում էր[6] էլ ո՛չ ուտի, էլ ո՛չ խմի, հենց նրան մտիկ տա, նրա չինարի բոյին թամաշ անի, նրա ոտի տակին[7] հոգին տա, նրա ձեռիցն իր մահն առնի։ Էս երկնային հրեշտակն, էս անմեղ գառն էր էս հադաղին է՛ն գազանների ձեռքը։ Ի՞նչ քարացած սիրտ պետք է ըլի, որ նրան տեսնելիս, կամ նրա պատմությունը լսելիս՝ գլխին կրակ չի՛ վառվի։ Ո՞ր մեր՝ էս հադաղին թուրը չէ՛ր առնիլ, ու ջիգյարը ցցիլ։ Ո՞ր հարևան կամ անցավոր նրա է՛ն լուսեղեն երեսին նայելիս՝[8] աչքին հուփ չէր տալ, որ լացը գա, սիրտը հովանա։ Ամա մեր գեղըցի խեղճ խալխը է՛նքան էին էսպես բան տեսել, որ արտասունքներն էլ էր ցամաքել, աչքների լիսն էլ փչացել։

Հենց էն ա ֆառաշները տեսնելով՝ որ մեր ու աղչիկ դարդի ձեռիցը նղղեցան, էլ ձեն, շունչ չէին տալիս, լավ համարեցին, որ էսպես թուլացած տանին, որ էլ շատ ինջըմիշ չլին, չչարչարվին։ Էրկուսը ձիու վրա նստել, տեղ էին բաց անում, որ մեկը մորը խտտի,[9] մյուսը աղչկանը, ու մտքներումը մտածում էին, որ իրանց բանը լավ գլուխ բերին, մեկ թուր պսպղաց, ու ֆառաշի մեկի գլուխը գետնի վրա ընկավ սկսեց ղլվլացնիլ, բլբլացնիլ, պար գալ, դեռ սա ձենը չէ՛ր կտրել՝ որ էն մեկինն էլ նրա մոտ[10] գնաց։ «Աղասի ջան՝ մեր տունը քանդեցիր, Աղասի ձեռդ քեզ քաշիր, քու խեղճ հալևոր հորը խնայիր, որդով, տանով, տեղով եսիր կերթանք, մի՛ անիր, մի՛ ըլիր, ջա՛նմ, գյոզմ, քու ջիվան ջանիդ ղադր արա՛։ Աստված, էս ի՞նչ զուլում էր, որ մեր գլխին էկավ։ Ո՜վ սուրբ Գեորգ՝ ո՜վ սուրբ Կարապետ՝ դուք մեզ քոմակ հասե՜ք։ Տղե՛րք, կորե՛ք, կորե՛ք, որ ձեր իզն ու թոզը ըստեղ չերևա։ Տո հասե՛ք մի տանդրոչ մոտ, գինին գլխին զահրմար ըլի, շան փա՛յ ըլի․ աշխարքս արյան ծով ա դառել, մեր ախմախ իշխանքը

  1. [էր]
  2. են = էին
  3. [են]
  4. [Մազերը]
  5. ծիծաղելն էլ = ծիծաղը
  6. [որ]
  7. [մոտ]
  8. [էլ]
  9. [մեկը]
  10. [ըն<կավ>]