Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/25

Այս էջը հաստատված է

գնամ: Մյուսները մեծ մեծ մարդիկ էին, շատն էլ դեռ հլա սաղ սալամաթ՝ փառք աստուծո, Աղասին աղքատ ու մեռած, նրա սո՛ւրբ գերեզմանին ղուրբան: Ասեցի կեղծավորություն չանեմ, նրան ընտրեցի: Սիրտս էկել էր, բերնիս հասել: Տեսնում էի, որ էլ Հայի գիրք ձեռն առնող, էլ Հայի լեզուն խոսող քիչ ա գտնվում: Մեկ ազգի պահողն էլ՝ լեզուն ա ու հավատը, թե սրանց էլ կորցնենք, վա՜յն էկել ա մեր օրին: Հայոց լեզուն առաջիս փախչում էր Կրեսոսի նման. երեսուն տարվա փակ բերանս Աղասին բաց արեց: Մեկ երես բան դեռ չէի գրել, որ իմ մանկական սիրելի բարեկամ[1] ազնիվ Հայազգի պարոն Դոքտոր Աղաֆոն Սմբատյանը ներս մտավ: Ուզում էի՝ թուղթս ծածկեմ, էլ չկարացի: Ինձ համար Աստված էր նրան էն սհաթին ղրկել՝ նրա ջանին մեռնիմ: Զոռ արեց՝ որ կարդամ, բարեկամիցը ի՞նչ պետք է թաքցրած: Սիրտս դողում էր կարդալիս․ մտքումս ասում էի՝ թե հենց հմիկ որդե որ ա, գլուխը կպտտի, ունքերը կկիտի մյուսների նման ու իմ ախմախության վրա մտքումն էլա հո կծիծաղի, որ երեսիս չասի: Բայց փիսը ես էի, որ նրա ազնվական հոգին դեռ լավ չէի ճանաչել: Վերջացնելիս՝ որ հենց էն ա, թուրն էկել էր, ոսկոռին դեմ առել, որ չասեց․ «թե էդպես կշարունակեք, շատ հիանալի բան կդառնա», ուզում էի վրա թռչիմ, բերանը, է՛ն քաղցր բերանը համբուրեմ:

Նրա սուրբ բարեկամության եմ պարտական, որ մունջ լեզուս բաց արե՛ց: Նա գնաց թե չէ՝ կրակը ջանս առավ: Սհաթի տասն էր առավոտի: Էլ հաց, կերակուր միտքս չէկան: Ճանճը առաջովս անց կենալիս ուզում էի սպանեմ, էնպես էի վառվել: Հայաստան հրեշտակի պես առաջիս կանգնել՝ ինձ թև էր տալիս: Ծնող, տուն, երեխայություն, ասած, լսած բաներ էնպես էին կենդանացել, որ էլ աշխարքը միտքս չէր գալիս: Ինչ խուլ, կորած, մոլորած մտքեր ունեի, բոլոր բացվել, եդ էին եկել: Նոր էի իմանում, որ գրաբառ[2] ու ուրիշ լեզվըներ՝ մինչև էն սհաթը միտքս փակել, բխովել էին: Ին չոր ասում էի, կամ գրում մինչև էն հադաղը՝ գողացած՝ կամ հնարած բաներ էին, էնդուր համար հենց մեկ երես բան գրում էի թե չէ, յա քունս էր տանում, յա ձեռս բեզարում:4) Գիշերվան մինչև սհաթի հինգը ո՛չ հացի մտիկ արի, ո՛չ չայի. չիբուխն էր իմ կերակուրը, գրիչը իմ հացը: Տանըցոց խնդրելուն, նեղանալուն, խռովելուն էլ չէ՛ի մտիկ անում: Երեսուն թաբաղեն էն ա լցվելով էր, որ բնությունը իր պարտքը պահանջեց, աչքերս գնաց: Սաղ գիշերը ինձ էնպես էր երևում՝ թե նստած գրում եմ. երանի՛ կըլեր ինձ՝ թե էն մտքերը ցերեկն էին միտս ընկել:4)

Սիրելի կարդացող` չնեղանաս` որ բանն էսքան երկարացրի: Էնդուր համար եմ էստոնք հիշում, որ իմանաս` թե ազգի սերը ի՞նչ լազաթ ունի, ի՞նչ զորություն: Էն առավոտը իմ դուշմանի տանը ո՛չ եդ գա, ինչ որ ես տեսա: Աչքս բաց եմ անում, իմ խեղճ, ղարիբ Գերմանացի կողակցի ձենն ա ընկնում անկաջս: Տեսնիմ իմ միայնակ որդին դոշին առած՝ էն արտասունքն ա վեր ածում, որ քարեր կմղկտան: Ծառա ու ղարավաշ էլ՝ մեկ պուճախում են փետացել, կանգնել, ինձ՝ ցավելով մտիկ անում: Ո՞ւմ սիրտը էս սհաթին չէր ճաքիլ: Գժվածի պես վեր թռա, երեխիս եմ

  1. բարեկամը - բարեկամ
  2. [լեզուն]