Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/250

Այս էջը հաստատված է

առնելիս, հենց գիտում էր՝ լիս ա վեր գալիս գլխին, պատերը վարդ են դառել, դաշտերը՝ ծաղիկ։ Նրա ճակատին մտիկ տալիս, նրա բոյն ու սուրաթը աչքովն ընկնելիս՝[1] նրա հմար արեգակն էր բաց ըլում, ուզում էր սիրտը ճղի ու նրան մեջը դնի։ Էն հասակը հասել էր, նա նրան մեկ չոռ չէ՛ր ասել, չէր ասել՝ թե աչքիդ վերևն ունք կա, յա՝ ծուխը քեզ։ Ջանն էլ որ ուզել էր, թասիր չէ՛ր անիլ։ Հոգին էլ որ հանել էր, ձեն չէ՛ր տալ, գլուխը պտի ծախեր, ու նրա մուրազը կատարեր։ Խանի, բեկի մոտ գնալիս՝ նա իր որդուն էնպես էր զարթարած դուս բերում, որ ամենի աչքն էլ մնում էր սառած։ Սարդարն էլ էր տեսել նրա տղի կտրչությունը, ղոչաղությունը, ձեռի հունարը[2], նրա զոռը, նրա քաջությունն ու դրնկությունը։ Շատ անգամ Սարդարի առաջին՝ ազիզ օրերը, ինչքան ջիրիդ խաղացող կային, պատածակն էր կոխում, հետ էր ածում։ Փահլևանները նրա անունը լսելիս զրզնդում, դող էին ընկնում։ Նա մեյդան դուս գալիս՝ աշխարքի բերանը բաց էր մնում։ Մեկն էլա սիրտ չէ՛ր անում, որ նրան մոտանա։ Բերթումը շատ անգամ հանաքիվեր՝ ոչխարի տեղ, եզ, ուղտ էին բերում՝ որ բալքի կարենան, նրան մեկ օր ամաչացնիլ, շատ անգամ թուրը փոխում էին, որ բալքի չի՛ կտրի, ու մնա ամոթով։ Բայց մեկ խփելով՝ գլուխն էս կողմն էր թռչում, լաշն էն։

«Հա՛յիֆ, հա՛յիֆ՝ քի էրմանի սան (ափսոս, ափսոս՝ որ Հայ ես)», շատ անգամ Սարդարը գլուխը պտտելով ասում էր, «թե որ թուրք էիր էլել, խանաթյուն պետք էր քեզ տված»։ Կռվի միջումը՝ էն գյուլլի ու կրակի թեժ ժամանակին՝ նետի պես արձակվում էր, ասլանի պես՝ որին էս կողմը, որին է՛ն կողմը ջախըփուրթ անում, թիքա թիքա անում, զիմա զիմա տալիս ու օսմանցու մազերիցը բռնած՝ քաշ քաշ անելով հետը սուրութմիշ անում, բերում Սարդարի առաջին կանգնացնում։ «Ասլա՛ն բալասի» (ասլանի ճուտ), Սարդարը ձեն էր տալիս ու ճակատին պաչ անում, «ի՞նչ կըլեր որ քեզանից մեկ հինգն էլ ունենայի,[3] քո մոր մեջքը կոտրվի՛, ընչի չէր քեզանից մեկ չորսն էլ բերում, ա՛ֆարիմ, բարաքյալա, էրեսդ պարզ կենա՛, քեզանից շա՛տ ունենամ»։ Ֆորս գնալիս՝ առաջ նրա գյուլլեն պետք է վեր քցեր։ Խաներ, բեկեր մնացել էին նրա սուրաթի, նրա լեն թիկունքի վրա զարմացած, հիացած։ Շատ անգամ հանաքըվեր խոսք էին քցում՝ թե որ թուրքանա, բեկություն, խանություն կտան նրան։ Մուլք էին խոստանում, ռըհաթ, մալ, դոլվա թ, աղչիկ էին ասում՝ կըտանք, բայց նա է՛ն կաթը չէ՛ր կերել՝ որ իր սուրբ հավատն ուրանա, փուչ աշխարքիս մալին, դոլվաթին թամահ անի։ «Իմ ցամաք[4] հացը լավ աշեմ ինձ համար, քանց ձեր ղաբլու փլավը։ Իմ տերտերի մեկ մուռտառ մազը՝ հազար ձեր մոլլի ու ախունդի հետ չեմ փոխիլ։ Գութան[5] վարե իմ հավատովը, ցանք անեմ, բահի տամ, լավ ա, քանց խան,[6] բեկ դառնամ, աշխարքի տեր ու ըլիմ, ու իմ օրենքն ուրանամ»։ Թուրը Սարդարն էր բաշխել, թվանքը Ջավաթ խանը, ձին Նազի խանը։ Նոր էլ Հայոց սարվազի նայիբությունը նրան էին տվել։ Ա՜խ՝ ո՞րն ասեմ՝ մեկ Աղասի էր, մեկ քյուլ Երևան, ո՛վ ասես՝ նրա անունովն էր[7]

  1. [հե<նց>]
  2. հունարի = հունարը
  3. ունեի = ունենայի
  4. ցամաքը = ցամաք
  5. Քութան = գութան
  6. [դառնամ]
  7. էին = էր