Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/255

Այս էջը հաստատված է

ջախըփուրթ արեց[1], դուզ ճակատի մեջտեղին դիպավ[2], ղուղն ու բեյինը տաղթմիշ արավ, է՛նպես քամակի գետնին դիպավ մաշված, չորացած հալևորը ու մնաց մորթած ոչխարի պես սուսը,[3] սասը կտրած, ընկած՝ հենց էն սհաթին որ վեր էր կացել, գտակն ուզում էր գլխին դնի, փետը ձեռն առնի, որ դուս գնա։

«Աղասին ո՞ւր ա... Աղա՛ ջան․․․ Աղասուն տարա՛ն... Գլխիս տե՛ր... Տըններս քանդեցին... Աղա՛ ջան... Օջաղդ խավարացրի՛ն... Իմ սա՛ր ջան... Դո՛ւռդ փակեցին՝ իմ գլո՛ւխ... Աղա՛... ղա... ղա... սի... Աղա՛սի, Աղա՛սի, Աղա՛սի, Աղա՛սի... Հրես էկա՜ն, հրես տանո՜ւմ են... ձեռները կապեցին... Ոտները բխով դրին... Վա՜յ... վա՜յ... վա՜յ... աչքս փորեցին... ո՞ւմ էի մեկ չոռ ասել, որ առաջս էկավ... Գնացե՛ք, հասե՛ք, էն սուրահի բոյին մտիկ արե՛ք... Տեսե՛ք, ինչպես ա ջիրիդ խաղում... Գալիս եմ, գալիս՝ Աղա՛սի ջան... սաբր արա՛, որ մեկ չարսավս քցեմ, գլուխս կապեմ... Տո տնաքանդի աղչիկ... մեկ ձեռներդ էլա բարձրացրու... ի՞նչ ես փեդացել, էդ տեղ կաղնել... վա՜յ... վա՜յ... վա՜յ... ամա՜ն, էրվե՜ցի, խորովե՜ցի... չորանաք դուք ա՜յ ձեռներ... խավարիք դուք՝ ա՜յ աչքե՛ր... Հարսի ջան՝ խաղա՛ է՜... Տո մեկ կռներդ բարձրացրու է՜հ. Վարթի՛թեր ջան, իմ մանիշակ, իմ սմբուլ, իմ ալվան լալա՛զար, իմ խնկան ծաղիկ... Աչքերիդ մեռնիմ... Էրեսի՛դ մատաղ գնամ... Ի՞նչ ես ձեռներդ խաչել... Ի՞նչ ես քեզ ջարթում... Սպանում... Զանգուն մոտիկ ա, մի քիչ կա՛ց՝ Աղասուն ճամփու դնենք... Դեռ նրա հոգին երկինքը չի՛ հասած... մենք նրանից առաջ կերթանք էնտեղ... Դարդ մի անիլ... Անկաջ արա՛, մի Աղասու խաղն ասեմ...

Աղասի ջա՜ն... գ՛լ... խի՜դ՝.. ղո՜ւր... բա՜ն
Դու... ես... մեր... թաքն... ու... պարծանքը...
Թա՜գն էլ գնաց... պարծա՜նքն է՜լ...
Թո՜ւրն էլ գնա՜ց... թվա՜նքն է՜լ...
Տո՜ւնս էլ քանդվե՜ց... պուճա՜խս է՜լ
Աչքս էլ փորվեց... ումբըրս էլ

Աղա՜սի ջան, Աղա՜սի... Տո ջրա՜տար... քա՜նի՝ քնիս. լավ ա՜, լա՜վ... գնա՛ որդուդ տարա՛ն... գնա՛ ջուրն ընկի... մենք էլ էս ա գալիս ենք»։

Էս սհաթին էր՝ որ ողորմելի հերը տասն անգամ գնաց էն դինեն, էլի եդ էկավ... Քանի որ գլուխը վեր էր քաշում, հենց իմանաս՝ էլի թաքրար խփում, նրան անդունդն էին տանում... Ջահել քսան տարեկան հարսն մեկ կողմն էր գլուխը[4] ծեծում, ջարթում, մազերը քրքրում, իր խեղճ պառավ կնիկը մյուս։ Էլ հաքըներին շոր չէր մնացել, էլ էրեսներին սաղ տեղ չկար, բոլոր ճղել, քրքրել էին, արինը՝[5] լաչակ, օշմաղ, ճակատ, դոշ՝ շիլի պես ներկել էր։ Ինչ պստի հարսն էր անում, Աստված ո՛չ շհանց տա։ Բարձր ձենով լար, ամոթ էր... էս պատճառավ սիրտը դհա ավելի էր էրվում, խորովվում... Ուզում էր, դոշը պոկի, գնա բաշնըվեր ընկնի... Առաջին խաբարն՝ որ իմացել էին, նրանք էլ հենց խելքը թռցրածի պես հացատանը որը մեկ պուճախում էր անշունչ մնացել, որը մնուսումն։ Նրանց տեսած էրազներն[6] էլ պակաս սարսափելի չէին... Մորը՝[7] ջիրիդ խաղալիս

  1. [ու]
  2. [ու]
  3. [ու]
  4. գլխին = գլուխը
  5. արյունն = արինը
  6. էրազը = էրազներն
  7. մերը = մորը