Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/257

Այս էջը հաստատված է

Կատաղած ծովն ի՞նչ կհարցընի լաց, շիվան
Նրա ֆրթնեն (ալիքը) ո՛չ սիրտ ունի, ո՛չ հոգի։
Թե ճար ունիս՝ մի տար նավիդ գլուխն[1] իրան։
[2]Աչքդ թեքեցիր, ծովի տակին կբացվի։

Դառած առջը փնչացնելով դուս պրծավ,
Սարեր,[3] ձորեր սասանում են՝ ձենիցը,
Անմեղ գառը, ո՞ւր ես[4] կանգնել դու անցավ,
Քեզ կըքրքրի, փախի՛ր նրա ձեռիցը։

Դաշտ ու գետին դմբդմբում են, դղրդում
Ամպի գոռոցն աշխարքն[5] իրար գլխով տալիս։
Անցվորական՝ ի՞նչ ես[6] ճամփիդ[7] մխկտում
Գնա՛,[8] էլա, մեկ քարի տակ որ պռծնիս։

Ախ արեգա՛կ, բարի՛ հրեշտակ՝ մե՛ր մտի,
Ի՞նչ ես կանգնել, սիրուն աչքերդ բաց արել։
Հայի համար որ դուս էլ չգաս դու իսկի)
Դարդ չի՛ անիլ։ Վաղուց է նրա աստղը թեքվել։

Թախթ, ապարանք, զենք, զարդարանք[9] փչացան․
Թագավորներ, իշխանք, քաղաքք հողը մտան։
Էլ ո՞վ նրանց էթիմներին խեղճ կըգա։
[10]Մեկ թշնամու սրտումն մըդժգամ Աստված կա՞։

  1. [անսասան ինքն]
  2. [պահիր շուտով, ու քարափին մոտացի՛․Վազի գնա։ Պինդ պահի՛ր որ քեզ չկորցնի։
  3. [ու]
  4. [գնում]
  5. աշխարքով = աշխարքն
  6. [մնա<ցել>]
  7. [էլ կանգնում]
  8. [որ մեկ քարի տակ էլա դուս
  9. զարթարանք = զարդարանք
  10. [ղզըլբաշի]