Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/258

Այս էջը հաստատված է
ԳԼՈՒԽ ԵՐԿՐՈՐԴ

Լերդ քարափի վրա՝ ցից գլուխը բարձրացնում,[1] հանդարտ թամաշա ա անում[2] հազար գլխանի դևի[3] պես Երևանի՝ հազար տարեկան, պառաված, քաֆթառ[4], խանդակով չորս կողմը կապած, բրջերով մեկ կողմը ղայիմացրած, սուր սուր ատամները[5] գլխին շարած, հինգ գազաչափ հաստ, պարսպով երկու տակ բռնած, մեկ ծերը Կոնդումը, մեկ ծերը Բուլազլղումը, մեկ[6] բերանը հյուսիս, մեկ բերանը[7] հարավ, գլուխը երկնքումը[8], փեշը՝ լեն, արձակ երկար երկրումը փռած, երեսը կոկած, սվաղած, հազար[9] բնով, հազար փանջարով՝ աչքերը դես ու դեն չռած, ջուխտ[10] չանկով[11] Զանգվի քարոտ, զարհուրելի, սևադեմ ձորը՝ արևմտյան կողմը խտտած, դոշին կպցրած՝[12] անմազ, անլեզու մարդակեր բերդը[13] դեղնած էրեսը հեռու տեղից ծածկում, աչքերը գետին քցում, որ միամիտ տեսնողին դհա շուտով խաբի, դհա հեշտ իր ծոցը քաշի, ու բիրադի՝ ա՛նձեն, ա՛նսաս կուլ տա։ Պարսիկ նրան շինեց[14], խորամանկ, խաբեբա, թե օսմանցի նրա հիմքը դրեց՝ կատաղի, անհաշտ, թունավոր, ո՛չ գիր կա, ո՛չ թարեղ։ Նրա պատմությունը խավարի միջումն ա, մարդ չի՛ գիտի, չի լսել։ Բայց հազար[15] ժամանակավ, անահ, աներկյուղ, էրեսը՝ լիրբ[16] գազանի պես դեմ տված, որքան թոփի[17] թվանքի գյուլլեք նրա կոշտ քամակին, խոր դոշին, նրա բաց գլխին դիպան եդ թռան[18], ո՛չինչ չի՛ ազդեց, կորցրած թևերն էլ սազացրած, ջարդած ոսկոռներն էլ կրկին պնդացրած, գլուխը վեր քաշեց, շունչ առավ[19], կանգնեց ուսերը դզեց, ոլորեց, սարքեց հարբա գալով, հաթաթա տալով, իր գլուխը քորողի, շվաքի հետ խաղացողի թուլության, փոքրոգության, անզորության և հիմար հանդգնության վրա ծաղր անելով, ծիծաղելով, բերդս այս հողաշեն և ո՛չ քարաշեն, ու խենեշ դիմոք, իր[20] կոտրած ոտը խեղճ Զանգվի բերանը խցկելով, կա մնա մինչև ցայսօր, որ գիշեր ցերեկ, անքուն, անդադար, գժված, կատաղած նրա սերտ դոշին, նրա խիստ սրտին* պլոկած թրով քարյաուրաքավ տալով, զարկելով, այլ ո՛չ կարալով

  1. [տխ<ուր>]
  2. [ինչպես մեկ ջինգյանա պառավ]
  3. վիշապ = դև
  4. [ատամները վեր թափած, սուտ անմով]
  5. [պոպոզը]
  6. [դուռն]
  7. [դուռն]
  8. [ոտ<ը>]
  9. [աչքերով]
  10. էրկու = ջուխտ
  11. ձեռ<քով> = չանկով
  12. [մարդակեր բե<րդը>]
  13. բերդը = մարդակեր բերդը = անմազ, անլեզու՝ մարդակեր բերդը
  14. [թե]
  15. [տարի]
  16. [կնգա]
  17. [ու]
  18. [ու]
  19. [դուս]
  20. [ոտը]