Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/259

Այս էջը հաստատված է

իր վրեժը հանել, գոռա, գանգատե, բողոքե, ձայնե և կական բարձյալ մտանե ի մարմանդ դաշտ Զանգիբասարի, և անճար հուսահատ ցրվե, ցնորի, ու հազար բարի, հազար պտուղ և արդյունք տխուր դիմոք, հանդարտ, անմռունչ, տա, բաշխե բնակչացն Երևանի, որ կարոտ աչոք, անխառն սիրով՝ փակյալ զճանապարհ նորա՝ լանջին գրկեն ամենուստեք զնորա սուրբ, կաթնահամ հեղեղ և տանեն հանդս ի բնակությունս ի կալվածս և է դաշտս յուրյանց։

Առավոտը բացվելիս՝ հենց իմանաս՝ դժոխքն էր բերանը բաց անում[1], ատամները ղրճտացնում, իր թունավոր, սև շունչը չորս կողմը փչում, ֆռնչացնում, ցրվում, որ[2]հոտած աղըքների կերած, լափածը մարսի, նո՛ր էլի չանգերը[3] քցի՝ ու հազար անմեղ, արդար հոգի անծամ կուլ տա։ Արեգակը մտնելիս՝ հենց իմանաս, սանդարամետի որդիքը[4] ու զավակները սադայելի զորքն ու զորապետքն են՝ իրանց դիվական խաղը խաղում, իրանց դժոխային քեֆն բրջերի գլխին անում, մեկ կտրած գլուխ էս տեղ ոտի տակ տալիս, մեկ անգլուխ լաշ էնտեղ կտոր կտոր անում, վրեն թքում, ծափ տալիս, հռհռում, քռքռում, թրով, մզրախով, փետով էս կողմն էն կողմն գլորում, ու ներքև քցում։ Ճաշվա ժամանակին՝ հենց իմանաս՝ մեկ հրաբուղխ սար ըլեր[5] էնդե կաղնած, փոր, ծոցը, տակը կրակով, քուքուրթով լիքը, ծխում, բորբոքում էր, որ[6] բիրադի ճռնչա, տրաքի, ու ինչ կա, չկա տակովն անի, ու լափի։ Ամեն մեկ բուրջը, ամեն մեկ բադանը[7]՝ ոսկոռով, ջամդաքով, յա անմեղ ղութսաղներով լիքը՝ քած խոզի պես՝ հենց իմանաս՝ ծանրացել, փորները էլ չէին կարում քաշիլ, ուռել էին՝ որ բիրադի պատռին, ճաքին, կտոր կտոր ըլին։ Մեչըդների ոսկեվարաղ գլխըները՝ արեգակի շոխքը դիպչելիս, հենց բռնես՝ էն իրանց միջի անաստված նամազ անողների դիվաբնակ հոգու գարշելի շնչըներովը[8] փքված, ուզում էին, Աստծուն փառաբանություն, աղոթք բարձրացնելու, երկրի վրա խաղաղություն, հանգստություն բերելու տեղը, սոդոմական կրակը երկնքիցը վեր ածեն, էրեն, խորովեն[9], սար ու ձոր տակով անեն։ Դժոխաբերան մոլլեն՝ որ կատաղած ջամդաքի հոտ առած գիլի պես մեկ ֆուխարա Հայ տեսնելիս՝ աչքը կրակ էր տալիս, ուզում էր վրա թռչի, տեղն ու տեղը անմեղ գառի պես, ճոթռի, թիքա, թիքա անի, որ սիրտը հովանա, մինարեն նի ըլելիս, որ հոտած, մարդակեր բերնովը ազան տա, իր չար Հուլիանոսի որդըքերանց[10] [11]արինաշաղախ սիրտն[12] ու հոգին իրանց պիղծ անօրեն նամազի համար պատրաստի, որ գան իրանց դժոխքի պուճախը, ու իրանց Ալուլ, Մուրթուղալու անումը հիշեն, մուռտառ ձեռները լվանան, իրանց սատանի բաժին նամազը ղըլմիշ անեն, որ էն դինումը դժոխքի փայ ըլին․ <որ> ձեռն անկաջին չէր դնում, ու ծվում, հենց իմանաս՝ սադայելյան փողն ա փչում, որ իր դժոխային որդիքը վեր կացնի, որ ատամները սրեն, չանգերը հազրեն ու որ թե մեկ կորած, մոլորած արդար գեղըցի,[13] որ առաջներովը բեղաֆիլ անց պետք է

  1. արել = անում
  2. [կերած]
  3. չանգը = չանգերը
  4. տղերքը = որդիքը
  5. ըլի = ըլեր
  6. [իր]
  7. [հենց իմանաս էլ]
  8. շնչովը = շնչըներովը
  9. [ու]
  10. որդիքը = որդըքերանց
  11. [սիրտ]
  12. սիրտը = սիրտն
  13. [կա]