Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/260

Այս էջը հաստատված է

կենար, որ գնա, իր սև օրը լաց ըլի, ու իր անճար քյոլլֆաթներին ըռըզղ հասցնի, սպանեն, փորր վեր ածեն, քարով, փետով հետ ածեն, որ իրանց մուռտառ շորերին չի դիպչի։ Էրեխեքը լեղապատառ տուն էին թափում, ու մորըները փաթաթվում, տղամարդիքը սպռդնած, սառած՝ որը ճամփիցն էր դողալով եդ դառնում, որը մեկ քունջ ու պուճախում պատերի տակին, սասանահար կուչ գալիս, որը՝ թե բազարումն էր ըլում, չո՛լն էր՝ շունչը կտրված, ռանկ մանկը թռած դուս վազում։ Էրկու հոգիս կնանիքը անկաջները էրկու ձեռով ղայիմ կալնում էին, որ էս իժի ձենը չլսեն, չսարսափեն, ու իրանց Աստծու տված զավակի էրեսին հուր հավիտենական հասրաթ մնան։ Ի՞նչ ասեմ՝ իսկ սադայելյան փողը՝ է՛ն զարզանդը, է՛ն սարսափը, է՛ն ահն ու դողը չի՛ ածիլ աշխարքիս վրա՝ թեկուզ որ մեխքումը մինչև շլինքը խրված էլ ըլի էլած մարդ, ու դժոխքն առաջին՝ բաց աչքով տեսնի, ինչպես էս սատանի զավակ մոլլեքանց[1] ազանը։

Երևանու բե՛րդը, Երևանու բե՛րդը, քանի՜, քանի՜ ողորմելի Հայի միս ա կերել, քանի՜, քանի՜ անմեղ հոգի՝ տարիքներով չարչարվելուց, տանջվելուց, կենդանի նահատակ ըլելուցը, կրակի, բոցի, էրկաթե շամփրի, թոխմախի, կրակած քարփճի համբերելուցը, տանելուցը եդը, կամ թոփի գյուլլի հետ ա թռել, հազար կտոր էլել, կամ տարաղաջի (կախաղանի) վրա ա՝ գոռալով, բառանչելով, հայհոյելով, իր միսն իր ատամներովը[2] կռծելով, աչքերը դուս տրաքելով, dwվում, ղարղաշի, ազգականի, սիրելու իր որդվոց, զավակաց, ձենը լսելով, տրորվելով, խորովվելով՝ հոգին ավանդել, երկինքը գնացել՝ որ պռծնի իր դառն տանջանքիցը ու էս կատաղի գազանների ձեռիցը։ Քանի, քանի ջահել երիտասարդ, մեկ սաղ օջաղի միայնակ որդի, մեկ աղքատ, չքավոր տան՝ սին և մխիթարություն, մեկ տասը գլուխ ողորմելի քյուլֆաթի տեր և ապավեն, իր ծաղկած, դալար հասակին, իր ըմբրի ու արևի նոր բաց էլած ժամանակին՝ կամ սաղ սաղ քերթվել ա, կամ խորովվել,[3] կամ իր[4] պատվական գլուխը թրին դեմ ա արել, գառան պես, որ երկնքումը իր ջահելությունը վայելի, չունքի երկիրս նրա արնին էր ծարավ, որ շուտով խմի ու կշտանա։ Սի՛րելի կարթացող՝ էս քո հավատակիցքն են, քո հայրենակիցքը, քեզ հետ են մեկ ավազանից ծնվել, մեկ մեռոնով օծվել, մեկ խաչով կնքվել, յարա՛բ որ լսում ես, սիրտդ ի՞նչ ա ասում, ջիգյարդ ի՞նչ ա անում, գիտեմ, որ ասում կըլիս մտքումդ, էսպես օրը գնա ո՛չ եդ գա՛, քո թշնամին էս կրակի մեջը չընկնի։ Գիտեմ, որ աղկներդ կտրատվում, խորովվում են, միսդ սրսռում ա, ուզում ես՝ որ էս գազան Պարսիկ ազգի էրեսին թքես, էլ չի մտիկ անես, նրանք չե՛ն մեղավորը, մեղավորը մենք ենք, որ իրար թասիբ քաշելու տեղակ, մեր ազգը շենացնելու, պայծառացնելու փոխը՝ էս օր էլ իրար միս ենք ուտում, իրար տուն քանդում, թրով սպանածի կսկիծը կես սհաթ ա, լեզվով սպանածինը մինչև մահն ու գերեզմանը։ Ինչ կուզես, մտքումդ ասա՛, ես էսպես եմ իմ կարճ խելքովս բանը հասկանում, քարկոծի՛ր ինձ, թե կամենաս։ Մեկ օր ծնվել ենք, մեկ օր էլ պետք է մեռնինք, ամա էս յարեն, քանի որ չի սաղացել, շա՜տ շատ մարդի քրքրած մսատված

  1. [ձ<ենը>]
  2. ատամով = ատամներովը
  3. [ա]
  4. [անմեղ]