Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/261

Այս էջը հաստատված է

հողը կդնի։ Իրար որ սիրել էինք, էս օր էլ մեր երկիրը շների Թուրքի ու Օսմանցու ձեռին չէինք մնալ, մենք էլ էսպես աշխարքի չորս կողմը չէին՝ անտուն, անտեղ ցրվիլ, փչանալ տաղըթմիշ ըլիլ։ Հիմիկ էլ բազաի աղա, բազի հաստափոր իշագլուխ իշխան, բազի գոգրեն[1] լիքը հեր[2] իրանց զուռնեն են գիշեր, ցերեկ, մեյդանում, բազարում, մեջլսում, փողոցում, տանը, թե դռանը՝ փչում, գլխները քարեքար տալիս.«Ի՞նչ ա Հայի լեզուն, ով նրանից խեր կտեսնի, ո՞ւմ ձեռը մե փող կընգնի, ո՞ւմ աչքը[3] լիս կտեսնի, իսկի էլ չըլի, շա՛տ դարդ կանեմ․ հաց ունենամ թե չէ՝ էս շան լեզուն ինչ ա, որ մեջ են քցել։ Աստուծով հինգ տարուցը եդը՝ էլ ոչ Հայ կըտեսնիս, ո՛չ Հայի անուն կըլսես, կորչին, դրանց քոքն էլ կտրվի, Հայի անումը՝ որ վրես չէր էլել, ես գիտեմ՝ թե ի՞նչ տեղ կըճարեի, կհասնեի, քանի խաչ ու կավալեր կըճարեի։ Շատ Հայի բարով տվողի, նրանց հացը կտրողի, նրա ջուրը խմողի՝ հերն էլ անիծած։ Մեկ կոտորվում էլ չեն՝ որ պրծնենք, ո՞ր ջհանդամը կորչես, որ էս քաքոտ անումը վրիցդ վեր կենա» և այլն։ Վա՜յ, վա՜յ մեկ մարդ՝ որ իր ձեռովը իր աչքը հանի, իր մատը իր պտուղը խրի, իր մուշտով իր իր դոշին, գլխին վեր հատի, ինքն իր տունը քանդի, Աստված ի՞նչ մեղավոր ա, մարդ ի՞նչ։ Բաս ոտդ էլ կտրի, դեն քցի, ախմախ, անղլամազ, անաստված, չունքի քեզ խաչ չի տալիս, քո մաշիքդ ա մաշում, քիսիդ զարար տալիս։ Բաս փորդ էլ ճղի, էդ հոտած, նեխած աղկըներդ շան առաջն ածի, չունքի քեզ հաց չեն տալիս, քո հացն են ուտում, վարթարաֆ անում։ Փետա՛գլուխ՝ դու որ քեզ պատիվ չե՛ս տալիս — ուրիշը կտա՞։ Դու որ քեզ հողի հետ հավասարում ես, ուրի՞շը պետք է գա՝ էդ խոզի գլուխդ ցխիցը վեր քաշի, ու ինքն էլ մուռտառվի։ Ազգը, որ կա, մի մարմին ա, ամեն մարդ նրա անդամը։ Ամենն էլ ձեռներիցը էկածը պետք է անեն, ինչքան կարողություն ուեն, միմյանց քոմակ անեն, որ առողջ, սաղ, սալամաթ մնան։ Թե ո՛չ ձեռը գլխին խփի, ոտը փորին, ատամը պռոշը կծի, ղունգը, էրեսը չանգռի, ու կտրատի, բաս էլ մարմինը սաղ կմնա՞.[4] լավ օ՞ր կքաշի[5]։ Ամեն տեղից վերկացողը մեր գլխին չի՞ թագիլ, բամբաչիլ։ Ի՞նչպես չես խնայում էն քո ծնողաց սուրբ ոսկերքին, գերեզմանին, որ քեզ հայ մկրտեցին ու մեծացրին։ Ի՞նչպես չես միտքդ բերում էն քո հիանալի թագավորաց, իշխանաց, նահատակաց սուրբ արյունը, որ քեզ համար թափեցին, նրանց անունը, քաջությունը, մեծագործությունը, որ հեռու, օտար եվրոպացիք գիտեն, բայց քո քառ անկաջը դեռ չէ իմացել, քո փողակեր, շնակեր ագահ սիրտը

  1. գլուխը = գոգրեն
  2. [չինովնիկ]
  3. [մե]
  4. կմնանաք = կմնա
  5. կքաշենք = կքաշի