Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/263

Այս էջը հաստատված է

քնթով, աչքով, ունքով, պռոշներով, ուսով խոսում, կամ ճամփեդ ծռում, խոսքը սարով, ձորով քցում,[1] Վրացերեն կամ Թուրքերեն իշարաթ անում, «մեր տղա, լավ մեր ատամի խարջն ա, քանի կարանք, հուփ տա՛նք, վերնատունը լիքն, յա դարդակ ունի․ հլա դուզա գեդիր․ սարիցն ա վեր էկել։ Լավ խուզելու ոչխա՛ր է, քանի կարաս տակնըհան կտրի և այլն» ասում, քեֆ ես անում։59)

Աստված էլի կյանք տա՛ Թիֆլիզի վաճառականներին, Աստված նրանց պահի՛, պայծառացնի՛։ Ազգի համար հաստատ մնա՛ն, որ որդիքը մեկ տեղ տալիս, աղաչում են մունաթ են անում․ «թե Հայի, Հայի լեզուն, Հայի գիրը արևի՛դ մեռնիմ, երեխես թող Հայի լեզուն լավ սովորի ու ինձ նման անլեզու չմնա, մեկ ջուղաբ չկարենա տալ։ Մենք հո մարդի հեսաբում չենք։ Կմեծանա, որ ողորմի չտա, ուշունց խոմ չի՛ տալ։ Մյուս լեզվըները խոմ կսո՛վորի, կսովորի․ դրա դարդը չո՛ւնիմ։ Ժամ գնալիս՝ մնում եմ բերանս բաց, տավարի պես կաղնած։ Ո՛չ ասածն եմ հասկանում, ո՛չ կարթացածը։ Մենք խոմ Հա՛յ չենք, վա՛յ մեր հոգուն» և այլն։ Լսողն կասի իր մտքումն՝ թե սպիտակ, չալ չալ մանեթների հունարն ա՝ որ լեզուս էս հանքին բան ա ընկել։ Փողի համն ուրիշ ա, օձը բնիցը կհանի։ Թո՛ղ ասում են, ասեն։ Մանեթ որ ունենամ, ընչի՞ էսպես սոված կըլիմ, ու աչքիս լիսը կթռցնեմ։

Եդ դառնանք էլի մեր բանը, կըլի թե՝ բազի մարդի քեֆին դիպչի ասածս։ Ամեն մարդ իր դարդը քաշի, ես հո քարոզիչ չեմ, կամ վարդապետ։ Նրանց գործն ա էսպես խրատ տալը, ազգի սիրտը գրավիլը, նրանց ա Աստված՝ մեզ պահ տվել։ Դատաստանի օրը իրանք ըլի՛ն պարտական, մեր ձեռիցն ի՞նչ կգա, որ անենք։ Լավ ուտիլ, լավ խմիլը, քյահլան ձիու վրա նստիլը, մանեթները ջեբումը չխկացնիլը, ձեռին դողդողալով խաղացնիլը, քեֆ ու մարաքյա անիլը, շինած արաղ կոնծիլը, Կախեթու գինին լագիլը, կառեթով փառավոր ուռած, ուռած ման գալը, զառ ու ղումաշ հաքնիլը, նոքար փեքարով[2] ձեռին ջուր ածիլը, էրեսին հով տալը, տաք յորղանի տակին[3] շնթռիլը, փափուկ դոշակի[4] միջում թավալ տալը, խաչ ու կավալեր, աստղ ու մատանքներ, մեզ դրախտ չե՛ն տանիլ, թե դժոխքը չտանին, ու Հուդայի մոտին, մեծատան գոքին, կրակի մեջը, ու անշեջ փեչը, կպրե կարասումն, սադայելի դասումն չի՛ նստացնեն, չի բազմացնեն։ Վա՜յ նրան՝ ով անկաջը փակած ունի։ Վա՜յ նրանց գլխին, ով ասածս ուրիշ տեսակ կմեկնեն։ Բանը որ տեղը գա, պետք է ասես, բաս լեզուն ընչի՞ համար ա, խելքն ընչի՞ համար։ Ով սուտ ա ասում, լեզուն քրքրվի, բերնումը չորանա՛։

Հերիք ա, երկնքի դժոխքիցը[5] վեր գանք երկրի դժոխքը մտնե՛նք։

  1. [կամ]
  2. [ման գալը]
  3. [քնիլը]
  4. [վրա]
  5. [դուս]