Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/264

Այս էջը հաստատված է

Ուզում էք՝ որ մեր յարեն էլի նորոգենք, շատը կըլի ասում, թե հերիք էդ դժոխքի բերանը փակվի, բրիշակ ըլի, ինչպես փակվել ա, ձեռք վերցրու։ Բաս ո՞ւր թողանք մեր ազգի սիրուն սիրուն լուսաթաթախ աղչկերքը, բաս նրանց մեկ օղորմի էլ չասենք, որ քարքաշան[1] էրեսների վրա մազերիցը՝ շատ անգամ քարի, ավազի, փշի, տատասկի վրա՝ սուրութմիշ անելով, գլխըներին խփելով, մեջկըներին ղամշելով, բռնցկելով, մաթրախելով, շատ անգամ փորըների վրա պար գալով, քացի տալով, թրևելով, թուր քաշելով, սուր քաշելով, թվանքի ոռքով խփելով՝ լաբչնի երկաթե սուր սուր նալչով կխչորելով, ձեռըները կապած, ոտըները բխոված՝ շատ անգամ հինգ, տասը, քսան, վաթսուն, ու էլ[2] ավելի վերստ հեռու տեղից, հերն ու մերը ետևներիցն ընկած, քուր ու ախպեր բոբիկ ոտով, բաց գլխով, քեռի, փեսա՝ դոշըները ծեծելով, մազըները պոկելով, հող ու քար գլխըներին ածելով, գոռալով, ճչալով, բղղալով, ինչպես մեկ սուրու գառն ու մերը կորցրած ոչխար, տանում էին բերդն ածում, որ իրանց շնսատակ, գյոռբեգյոռ-սատանի փայ էլած իմամներին հարսը շինեն, թուրքացնեն։ Շատը[3] հենց տանն էին հոգիները տալիս, շատը[4] ճամփին՝ հորն ու մոր աչքի առաջին՝ է՛ն կյանքը գնում, ուր ցավ, ու վիշտ էլ չկա։ Շատի սիրտն էլ՝ որ միքիչ պինդ էր ըլում, ընչանք բերթը հասնում էր, ու էն շո՛ւն մոլլեքանց, ախունդների, գյալբալայների, հաճըքերանց, խաների, բեկերի՝ մուռտառ բերններին, հոտած խոսքերին, սուտ ղուռանին, քոփակ Մահմադին, նրանց խոստացած փառքին, ու պատվին, փողին ու խազընին, բեկզադությանը ու խանզադությանը, չէին թամահ անում, ու ուզում էին Քրիստոսի միայն հարսնանալ, կույս գնալ աշխարքիցս, որ հրեշտակաց կարգը դասվին, իրանց սուրբ հավատը պինդ պահել, պատիժ, պատուհաս, սուր, թուր, հուր, բոց, սով, մահ՝ էլ աչքըները չէին բերում, որի ոսկեթել գլուխն էին հորն ու մորը տալիս, որ նրանց ավելի խրատում էին որ չվախենան, որի[5] լուսաթաթախ լաշը։ Աղջիկ, ու էսքան սի՜րտ․․․ Քար ըլի, կպատռի․․․ Աստված նրանց հոգի՛ն լուսավորի։ Էս սիրտը,[6] էս հավատը,[7] էս սերն[8] ուներ Հայ ազգը, որ շան, գիլի ձեռի, երկիր, աշխար, ազատություն, թագավորություն, իշխանություն, մեծություն, բոլոր բոլոր իր հավատին մատաղ տվեց, աղքատություն, նոքարություն, տանջանք, չարչարանք, գերություն, ղարիբություն, թշվառություն հանձն առավ, որ իր սուրբ եկեղեցին, իր լուսավորչադավան օրենքը, ամուր, հաստատ, անխախտ պահի։ Է՛ս ա հսկայություն, քաջություն, մեծահոգություն, կամաց հաստատություն, սրտապնդություն, որ մի ազգ էլա ջրհեղեղիցը մինչև էս օր՝ չի՛ կարաց և չի էլ կարող ցույց տալ։ Սար ըլեր, փուլ կըգար, երկաթ ըլեր, կըհալչեր, կըմաշվեր, բայց աստվածասեր, բարեպաշտ Հայ ազգը տարավ մինչև էսօր, ու իր անումը պահեց։

Թողնե՛նք էն խեղճ ջահել քոթրոմացած, աչքից, ձեռից, ոտից, քթից ընկած տղերքը, էն սի՛րուն տղամարդ փեսեքը, որ էս օր էլ Երևանումը որը քոռացած աչքերով[9] ա իր՝ ախ ոխ քաշելով մաշված հարսի էրեսին մտիկ տալիս, որը ո՛չ գդալով ա կարում հաց ուտիլ, ո՛չ ձեռով,

  1. [անելով]
  2. էլի = էլ
  3. շատքը = շատը
  4. շատքը = շատը
  5. [ձինաթաթախ]
  6. սիրտն = սիրտը
  7. հավատն = հավատը
  8. սերը = սերն
  9. աչքով = աչքերով