Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/266

Այս էջը հաստատված է

գլուխը դրել, նոթերը կիտել՝ մարաղ էր մտել, որ թե գող, կամ գել, կամ գազան սիրտ անի, մոտանա, բիրդան բիր վրա թռչի, թիքա թիքա անի ու էր տիրոջ ոչխարները պահի։ Մեկ կանաչ խոտ, մեկ դալար թուփ, կամ մեկ ծաղիկ էլ ա, մեկ տեղ չէր էրևում, որ մարդ կամ հոտն առնի, կամ էրեսին մտիկ տա, սիրտը բացվի, ու իր ճամփի երկարությանը, կամ շոգի ձեռից էրված խորոված ջանին հովություն տա, էնպես էր նույնպես՝ սար, ձոր, դաշտ չորացել, խանձվել, պապանձվել էին։ Խոտերի չոփերն ու քոլերի սուր սուր ծերերն էին էստեղ էնտեղ ցից ցից գլուխը բարձրացրել, մնացել՝ տխուր, տրտում մոլորված, պաշարված կանգնած։ Սև սև ջամդաքակեր ագռավներն ու վախկոտ տուլաշներն էին հենց մենակ մնացել էսդե էնդե՝ յա՛ մեկ քարափի ծերի, յա մեկ բրջի գլխի, յա թե չէ ճամփի միջում՝ իրար գլխի հավաքված, կամ նստած, կամ պտուտ էին գալիս,[1] իրար կտցահարում, իրար թևերից քաշում,[2] որ մեկի գտած ֆորսը[3] [4]ձեռիցը խլեն, փայ անեն, իրանց ձագերին էլ տան, կամ հետըները տանին։ Խլեզ, լորդու, բզեզ, օձ, կարիճ, մորեխ[5] ու ինչ թահր ջանավար ասես իրանց մեյդանը[6] ուզում էին բաց անել։ Որը մեկ քոլի տակից, որը մեկ քարափի բաշից, որը խոտերի միջին, կամաց կամաց ժաժ գալով, պոչը ու գլուխը իրան քաշելով, կամ ծլունկ ըլելով, էլ եդ տազ անելով, կամ գետնի, ապառաժի վրա սողալով, փշտացնելով, շվացնելով, ֆշշացնելով, ծվալով, ծղրտալով ոտն էին էլել, որն էլ իր բնի առաջին արևկող անելով, գլխըները հանել էին սուս,[7] մունջ անկաջ էին դրել, սուր սուր աչքերով պելացել աչքը շլացրել ցցել էս կողմն էն կողմն մտիկ էին տալիս, որ ոտքը խաղաղվելիս դուս գան իրանց քեֆն անեն, մի քիչ շունչ քաշեն, իրանց ռըզդը ճանկեն, էլ եդ գնան իրանց բունը ու քնեն, դինջանան։ Բազի պատածակի արանքից կամ քարի ծերից էլ՝ մեկ նաչար բայղուշ (բու) գլուխը խոր վեր թողած, քիթ ու պռունկը կիտած, ծանրացած, գետնին նայում, ու իր սև օրը լաց ըլում։ Հավի թշնամի ուրուրը (ձերեն)՝ թևերը փռած, չանգերը սրելով, բաց ու խուփ անելով, կտուցը սրելով, կամ դոշը քուջուջելով[8] երկնքի էրեսին՝ գլուխը դոշի տակին[9] քաշ քցած, սուր աչքերը էսդե, էնդե էր քցում, որ բիրդանբիր, ական թոթափել վեր վազի մեկ լխպոր ճտի գլխին, որ իրանց մոր թևերի տակին գլուխը քորելով, թևը քաշելով և ծվալով,[10] կտա ալով, կամ կտուց կացին տա լով, նրա կըր~ խս՛լոլն, ծ վալուն անկաջ ցխելով, սոլս ու փոլս արած նստած էին, կամ քջուջ էին անում, կամ մեկ նաչար, խեղճ, թփի տակին կուչ էկած լորի քամակի խփի, ու ճվճվացնելով, ծղրտացնելով, թրպրտացնելով վերև քաշի, քրքրի, թեփռի, ու իր ագահ փորին, անկուշտ աղկներին մատաղ անի։64)

Ահա՛ գեղեցիկ,[11] անզույգ օրինակ գառն, անսիրտ և սոպռ ժանդ, բարբարոս, գազան, անգութ անողորմ[12] Պարսից թունալից բիրտ բռնակալաց, մաշողաց ազգի, երկրի, աշխարհի Հայկա[13] զավակաց։

  1. [որ]
  2. [ու]
  3. ֆորսի = ֆորսը
  4. [իրարից]
  5. [ջանավար]
  6. [բաց]
  7. [ու]
  8. քուջուջ անելով = քուջուջելով
  9. [ցած]
  10. [կուտ]
  11. [աննման]
  12. [սև]
  13. [Արամյանն]