Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/267

Այս էջը հաստատված է

Միմիայն հեռ տեղից մեկ բարակ քամի բազի բազի վախտ փչում, ծառերի տերևները սլացնում, ժաժ էր տալիս, ու գոլ գոլ մարդի էրեսին, բերնին ձեռը՝ նազուք քսում, ու շուտով անց էր կենում, ու փշերի, խոտերի, քարափների, ձորերի մեջը մտնում։ Հեոու տեղից ինչպես ծխի մեջը խրված՝ դաշտի գեղերը, հանդերը, փոսերը՝ մթնած լռված, ինչպես[1] սև ամպի կտորներ՝ կամ էրված, խանձված, էս տեղից էն տեղից սևին էին տալիս ու խառն երևում։ [2]Արազի գետը ինչպես մեկ նետ օձ, կամ էրծաթի գոտի՝ արևմտյան կողմիցը, ձոր միջիսը իր սուր ճակատն ու գլուխը բաց էր արել, ու մրմունջ, հանդարտ, լուռ, գալիս Մասսա փեշին մի քիչ թևով խփում, ու էլի ծուռն աչքով նայելով, նրան հաթաթա տալով․ ձենը ձոր անելով, գլուխը պտուտելով գնում Զանգվի[3] ու Գառնու գետն իրան ծոցն[4] առնում, ու խաղալով, խայտալով, պսպղալով, վռվռալով հեռանում՝ քվերտանց հետ՝ պռունկ պռնկի, սիրտ սրտի, դոշ դոշի, քամակ քամակի տված[5] ու նրանց գլխին, դոշին ձեռը քսելով, փաղաքշելով, փայփայելով, հանաք անելով, խփում, նղղում,[6] ու Շարուրի դուզ ծոցումը ծեծված, ջարդված,[7] քուն մտնում։ Էս տխուր մեյդանի չորեք շուրջը՝ աչքդ որ բաց չես անում, մեկ էլ էն ես տեսնում, որ երկինքն ամպակալած գլխիդ ուզում են՝ որ սար ու ձոր ոտնատակ տան, ու Մասսա, Ալագյազի ու մյուս սարերի գլխին իրանց լրբության խաթեր՝ բամբաչեն՝ գետինը խցկեն, որ բարձրացել՝ իրանց[8] գագաթը էնպես բարձր վեր են քաշել, որ բոլոր ամպերը վերևը ոտի բռնելու տեղ չունենալով, իրանց[9] մորիցը խռովել, էկել՝ նրանց վերա քուլա քուլա դիզվել ու էնպես իրար վրա նստել,[10] որ շատը տեղ չունենալով, մյուսներին քռիչ ա տալիս, բոթբոթում, դուս ա քցում։

Էս հադաղին էր՝ որ մեկ սև ղարալթու՝ բարակ օձի պես կամաց կամաց գլուխը դուս քաշելով, ուսուլով, դզվելով, աջ ու ձախ ծանր մտիկ տալով, մեկ բարձր մինարաթի ծերին պտիտ տալով՝ քնահարամ մարդի պես ձեռը կամաց կամաց բարձրացրեց, ան կաջին դրեց, որ հենց իմանաս՝ թե արշտոտում, բերանն ուզում ա[11] կալնի, գլուխը[12] քամակի վրա թեքեց, ու ճլերք ընկած հիվանդի պես՝ սկսեց ձենը ծոր[13] քցիլ ու ինչպես մեկ խոր ձորից զիլ կանչել՝ Ալլա՜․․․ հո՜ւ․․․ Ալյա՜ք․․․ պա՜րու․․․ (բարձրելույն Աստուծո]։ Դառն[14] մահու էս բոթի ձենը դուս էկավ թե չէ, հենց իմանաս թե մեկ ամպ տրաքեց ու ձենի տուտը հազար կտոր ըլելով գետինը ժաժ տալով, սար ու ձոր իրարոցով տալով[15] քարափների, էրերի արանքներովը գրգռալով անց կացավ, ու քիչ քիչ ձգվելով, բարակացավ, խզվեցավ, կտրվեցավ։

Ինչպես մեկ անմարդաբնակ յաբանի չոլում[16], ճաշվան ոտը խաղաղ, լռության ժամանակին՝ մեկ սատկած ձիու հոտ[17] առած, սոված[18], գժված, կատաղած գիլան՝ սարի, ձորի տակից վրա պրծած իրար գլուխ կրծելով, պոչին, գլխին անելով, գալիս ըլին ըլում, որ ական թոթափել ոսկոռ մոսկոռ կամ մեկ սատկած շուն տաղըթմիշ անեն, ու

  1. [մեկ]
  2. [Եր<ասխ>]
  3. [իրան]
  4. ծոցումն = ծոցն
  5. տալիս = տված
  6. [քուն մտնում]
  7. [բեզարած]
  8. [գլու<խը>]
  9. [մերը թողել]
  10. [են և]
  11. [խփի]
  12. [թե<քի>]
  13. [տալ]
  14. [հենց]
  15. [տվեց = տալով]
  16. [գիշեր]
  17. հոտն = հոտ
  18. [սատկած]