Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/269

Այս էջը հաստատված է

բողազի տակին պինդ կապած, չարմխած – եզան կամ գոմշի կաշվի տրեխը հագին և այլն։ Եղած զանգալները կամ մաշված պաճաճուները, ու թրքոտ, մխոտ, տլոտ, անլվա, հազար տեղ վրեն, էրեսին, միրքին թքած, վերև ծրտած, էրված՝ էշ Թարաքյամա, առջերի, գիլերի հետ սարումը մեծացած՝ անտաշ, կոպիտ[1] առջ Ղարափափախ մեկ մոթալ փափախ գլխին — գոտկիցը՝ ինչպես մեկ փալանած էշ − մեկ դոլան կապած, մեկ չաթու ճտին տոբրակն էլ հո յափնջին էր։

[2]Մեր տղա չի ծիծաղաս − ամոթ ա — լավ չեն ասիլ − էս քացախած պարոնների քեֆըներին կդիպչի — տրտինգ կանեն, շան լափն իրանց գլխին շուռ կտան․ իրանց դարդն իրանց հերիք չի՛ — էս շան հալին — էս սև օրին – ոսկոռ չեն քթնում — թե կրծեն — դու էլ ուզում էս վրները ծիծաղի՞ս — հա՜յ լիրբ, անամոթ, անաստված բերանդ քեզ արա՛ — էս ֆոտած խիարին − էս գոմշի կվին − էս սատկած շանը − էս ղոթուր իշին − էս կապը կտրած առջին − էս կատաղած գիլին − էս նենգավոր օձին − էս թոգից փախած կովին մի մոտանար, թե չէ հարո՛ւ կտա, ո՛ռ կըքցի, յաղու կտա − քեզ կպատառի − քեզ կըքրքրի, քեզ քացի կտա − քեզ յարալու կանի, կըճխլվի, կըփխլվի, հոտը կըհանի, քո բեինդ ու իմանդ կըծակի − աշխարք ռուսավա կանի − կմնաս խայտառակ։ Ասածս իմացա՞ր․ թե չանես — դու մնաս պարտական — ես հո իմ պարտքիցը դուս էկա — դու գիտես − ինչ կուզես արա՛ − կուզես ծիծաղի, կուզես պար արի․ կուզես գլխէն խփի, կուզես աչքին պաչ արա կամ վզին տրաքացրո՛ւ − որ աչքը դուս գա[3] − չէ՛, չէ էդ բան չի՛ դառավ, էշը կզռա − միրուքը սանդրի, յալը սղալի, աչքերը թոզ ածա, որ քոռանա, քեզ չտեսնի, եդո ինչ ուզում ես արա՛, էդպես մի անիր։ Ուրիշներն կիմանան, հենց կկարծեն, թե հարփած ենք − տո խփի, հոգին հանի — դրանց տունը քանդվի, դրանք են մեր տունը քանդել, դրանց հերն անիծած, դրանց շո՛ւն հերը — մեր աշխարհը դրանք քանդեցին, մեր ազգին դրանք խարաբ արին․ դրանց հոգին ջհանդամը գնա, որ կորչեն, սատկեն, գյոռբեգյոռ ըլին։ Վա՜յ քո տղիս տղա, էս ո՞ւր հասա․ հենց ձիս քշում եմ ու չեմ մտիկ անում թե եդևիս մարդ կա, թե չէ։ Էհ, նալաթ չար սատանին. էս էլ մեկ ջահելություն էր, գլուխս կկտրեն, հո հոգիս չեն առնիլ։ Իմ մուրազը հանեմ, իմ ազգի թշնամու լերդը ճղեմ — եդո թող ինչ ուզում են, անեն։ Բարաքյալլա − մաշալա − տո մե ձեն տվեք, ինչ կըլի, ի՞նչ էք բերաններդ կապել կանգնել — ա՜յ թե դուք էլ մարդիկ էք էլի։ Տո տեսնում ես, որ որդիդ առաջիդ վեր են քցել մորթում են[4], քոռացել ես − մեկ քացի էլա խփի է՜ − ձեռդ հո չի չորացել − ղուռումսաղ էս օր ինձ են սպանում, էքուց էլ քեզ կսպանեն․ ընչի համար չե՛ս գլխիդ ճարը օր առաջ տեսնում − քեզ պես ընկերի գլուխը մեռնի − ինչ ասեմ․ էդպես ձեռներս ջեբըներիս դրինք, քանդված գեղի տանուտերի պես կանգնեցինք − աչքով աարիքն, գյոզմ սան, խփիր, քանի կարաս շխկացրո՛ւ − ջանը հանի — դրա քոփակ հերն էլ անիծած — ընչի դա պետք է հաց ունենա, ես չունենամ − ու ուրախ ուրախ[5] − հենց իմանաս մեկ մեծ խազինա ենք քթել, տուն վազեցինք, ու տանը, դռանը, հարևանի, բարեկամի անկաջը բռնեցինք, մոտ արինք, քիթ քթի դրինք անկաջ անկջի ու հրհռալով

  1. [էշ]
  2. [Այ]
  3. [միր<ուքը>]
  4. [տո]
  5. [մե<կ>]