Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/270

Այս էջը հաստատված է

քեֆըներս ջախացած՝ մեր ախպոր խայտառակությունը՝ ինչպես մեկ մեծ պասվան երկար քարոզ պատմեցինք, ասեցինք, ծիծաղեցինք, մեկ թաս գինի էլ ավելի՝ վրեն կոնծեցինք — ու մեր որդիքն էլ իմացան, սովրեցան, քուչումը խաղալիս, մեր կնանիքը դռներին նստելիս էս պատմությունը արին, իրանք էլ իրանց ընկերների ու հարևանների ոտը քաշեցին − որ էսպես շլնքներս ծուռը մնաց, ու հիմիկ, ով ուզում ա[1], տեղիցը վեր կենողը, մեր գլխին ա բամբաչում, մեր էրեսին թքում։ Հե՛րիք ա. բեդամաղություն դուս կգա. գնանք էլ մեր բանը։ Հլա քո մատաղդ ըլիմ, ասա էս հո մեկ մեղք չի, աչքդ հանեմ, լավ ա, թե քեզ սիրեմ — սերը լավ բան ա, ո՞վ ասում։ — «Տո տնաքանդ, սիրի է՜, ինչ ձի ա գլխիդ քացի տվել. քո կամքը քո ձեռին ա, հո ուրիշին պահ չես տվել։ Քրիստոսը որ ասաց՝ «քեզ չար[2] անողին բարի արա», (գրաբառ չեմ գիտում, ներիր, էդ սևագլխների բան ա, էնպես խոր խոր տեղերից խոսալ, որ իրանք[3] էլ չհասկանան[4], ի՞նչ թե[5] մենք)․ չասաց՝ թե հավի պես կուչ արի, ով կըխփի գլխիդ − դու տազ արա. քո վարձը երկնքումը կառնես․ հարամ ըլի էն վարձը, էս տեղ որ ինձ կսպանեն, էնդեղ ինչ կուզենան, անեն։ Էլի բերանս բաց էլավ, գլուխս քարը տվի, սիրտդ տեղն ընկավ, հազա՛, չիբուխ քաշի, մհլամ դի՛ր ատամիդ վրա, անկաջդ կապի․ ցուրտ ա, չմրսի. հաբ կուլ տուր՝ որ փորացավդ կտրվի։ Էդպես որ թողաս, ինջըմիշ կըլիս․ տո լիս արա, տո՛ փչանալու։ Դալաքին կանչիր, մի քիչ արին առնենք․ քոբակ դալաքն էլ հարփել ա, դուքանումը շան պես շնթռել։ Բաս գնա՛ ապտեկեն, թեզ, թեզ, ծտի թևի պես թռի, բանը բանիցն անց ա կենում։ Մնաք բարով, քանի որ ձեր տունն եմ գալիս, էդպես մեկ ցավ է պատահում քեզ, էլ թե գամ, ոտս կոտրվի։ «Էս մարդ հենց սալթ գժվել ա՝ տո տեղդ ծանր կացիր․ ուրիշի դարդը խոմ քեզմեն չեն ուզում, նրանց հերն էլ անիծած»։ Ասում ես ու թևիցս բռնում նստացնում։ Չէ ախպեր, ես ուզում եմ՝ որ դրուսթն ասեմ, ղաբուլ չե՞ս անում, ախր ո՞ր ջուրն ընկնիմ — սուս կենալը լավ չի, սրտումդ դարտ ա դառնում, չե՞ս ուզում լսիլ։ Աստված քեզ հետ, կենդանություն — «ծառայություն, քո ախմախ հերն անիծած, որդանցեմեն են էկել էս շան ճրագները, էս կռոյեքը, թրքոտ,[6] ծխոտ, տանից դուս են էկել, էստեղ մեկ կտոր հաց ճարել, մեզ վրա էլ խոսում են։ Որ գա, էլ տուն չթողաս» քթիդ տակին նոքարիդ ասում ես։ Աչքի՛ լույս, թրքոտ ենք, մրոտ, քո ազգն ենք, մեր դարդն իմացիր։ Ես թրքում մեծացա, դու քոշք ու սարայում։ Աստծուն փառք, մեղավորը մենք էինք, դուք արդար էիք, Կախեթու գինին՝ տակռին հաստատ ըլի, մեկ թաս էլ ինձ տո՛ւր։ Պատվելի[7] սիրելի գերի ընկածին պետք է թափել, խեղդվողին պետք է ձեռդ մեկնես։ Հիվանդին պետք է քոմակ անես։ Թե նրանք չիմանան Աստված հո կիմանա։ Աստված էլ չիմանա, վա՜յ ինձ, ի՞նչ բերնիցս դուս թռավ, ղորդ որ գժվել եմ, սարսաղացել։ Ա՜խ, ինչ անեմ, փորերս դարդերով լիքն ա, ասում եմ, գլուխ ա ցավում, ի՞նչ անեմ։ Գինիդ ինձ չի ուրախացնում, հացդ ինձ չի կշտացնում, հաց, գինի մենք էլ ունինք, դու իմ դարդն իմացի, ես քոնը։ Էն ժամանակը կը դառնանք հալալ ախպեր։ Գետնի տակին էլ որ ըլիմ, դուս կըգամ,

  1. [մեր]
  2. չարություն = չար
  3. [ինքն սատանան?]
  4. չհասկանա = չհասկանան
  5. [մարդը]
  6. [թրքոտ]
  7. [իշխան]