Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/272

Այս էջը հաստատված է

ավելի քեֆով ղալմաղալ անելով մեկն ուղտի վրա նստած՝ տմբտմբալով, մեկն իշի քամակին բազմած՝ չոշ չոշ ասելով, մեկը յաբվի վրա ուռած՝ դա՛հ դա՛հ անելով, մեկը գոմշի մեջքին հա տպռո՜ւ կանչելով, մեկը եզան պոչի տակին՝ հո՛, հո՛ ձեն տալով, մեկը ղաթրի ուսին տձա՜ տձա՜ երգելով, մեկը արաբում, մեկը քեջավում թփ՜ռշ-ը՜-ն՜-մ՜, ե՜րի-պո՜-պո՜ պո՜-պո՜-ո՜ հո՜-ո՜-հո՜ քո տիրոնչ հերն անիծած։ Դո՜ւր սա՜ն ա (կանգնի) այ քյոփայ օղլի — որը քյահլան ձիու վրա նստած, յարաղը կապած, զուգված զարդարված, թվանքն ուսին քցած — ծվծվացնելով, օրզանգուն չխչխկացնելով, թվանք քցելով, որը ոչխար քշելով — որը էծ առաջին, որը գառն ուսը քցած, երկու ոտները բերնումը — աչքումն ըլեր, ի՞նչ կըլեր — որը ուլը քամ<ակին>, որը մեկ շան պարկ վզաքոքին կապած, որը մեկ գիլի մորթում[1] թվանքն (թոփն) անցկացրած − ի՞նչ կըլեր, սպանելիս, իրան ուտեր — որը մեկ առջի մորթի շուռ տված հաքած — ինքն էլ առջ դառած — մեր տղա, հա՛ կա՛ց ու քեֆ արա՛․ էս թամաշեն ամեն օր չե՛ս տեսնիլ — թանկ աժի − որն գոմշի կաշի, որն իծի մորթի, որը մեկ շան թուլա եդևին քցած, որը մեկ բարակ թազի ձիու կոխկին կապած՝ որ չի փախչի, որը մեկ գոմփոռ շուն՝ իր սելին թոքած — որ չի՛ կորչի — շան ոտն աչքումը խրվի — էնքան հազացել, վազել, հեթեթացել էին էս խեղճ գազանքը — որ — որի լեզուն բերնիցը մեկ գազ դուս էկել, կախ էր ընկել, որի աչքն էր դուս պրծել, արինը կոխել, որի փսլինքն էր գնում, որը ցռում էր տանողի միրքին — ա՛մեն, ով ամեն չասի, թո՛ղ էրեսին խաչ հանի − ախր սրանք ուխտ են գնում —հանաք բան չի։ Մե՛ր տղա ե՛րի, այսինքն մի քիչ տեղիցդ ժաժ արի, հո չես քոթրոմացել − կամ տակիդ շռել − որի արաբումն խնոցի, օրորոց, ամա դարդակ, միջումը բան չի կա, որը իր լագոտն քամակին կապած − ընչով − մեկ իշի նոխտով, կամ փալասով − բաս ընչով կըլեր − սրանց շորերը, որ թունդիրն ածես, էրես՝ ոչլի ու թրքի հոտիցն՝[2] ուրիշ հոտ կա, Աստված տա — մեր տղա քիթդ կա՛լ— գլուխդ կըծակվի — ինչ ղուղ մուղ ունես դուս կգա։ Հիմիկ բաց արա՛ — քարավանն անց կացավ — անկաջ արա՛ — քնիլ մի՛ — գլխիդ կըխփեմ − կմնաս անգլուխ։

Որի սելումն կամ ծոցումն մեկ կտոր հազար տարվան ժանգոտած, բորբոսնած քարացած ճաթ, այսինքն կորկի հաց — Հայ ես ախր, քո լեզուդ ընչի՞ չես գիտում — թո՛ւ քո էրեսին, որը քաղալագով կամ քթոցում հավ ասես թե ճիվ, ձագ ասես թե թուխսը․65) ճուտեր ու ձագեր, չալ չալ վառկներ — ամա՛ կուտես հա − բաս դու չե՛ս առել — ամեն օր փողոցն ա գալիս․․․ հլա համբերի պրծնեմ թեկուզ որ տրաքիս — իմ փորը չի հո սոված — հավակե՞ր ես — թե վառկի միս կսիրես — տո անկաջ արա −քոչը գնում ա − քո դարդը չեմ — իմ դարդն եմ — ուզում եմ, որ ամենը տեսնիմ — քեզ ղուրբան ըլիմ — մի՛ քիչ մուլապ տուր − հենց հմիկ էլ պրծնեմ։ Դե հմիկ քիթդ կալ բերանդ հետը, աչքդ դու գիտես։ — Էս լավ ղոնաղները տիրոնչ[3] տվածը կամելով եդ տալ − գոգ ասես թե տեղ, ջեբ ասես, խուրջին, սուփրա թե աման,[4] միրուք թե էրես դարտակ ծռտով, կտտորով, թրքով ու կվով բոլոր լցրել էին, չունքի տերերը անոշ քնած էին, ու երազ տեսնում իրանց Քյաբը գնում։

Շախեն դեն կենա, շատդ կլիք տեսած հենց ձեր առաջին՝ վարավուրդ

  1. մորթի = մորթում
  2. [էլ]
  3. [արածը]
  4. [դար<տակ>]