Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/275

Այս էջը հաստատված է

են ածում ու թրջված շան պես քեզ բաց թողում. շունն իրանք ըլին − նրանց հերն անիծած, ամա ի՞նչ անես, էս օյինն են բերում մարդու գլխի — ո՞ր ջուրն ընկնիս։ «Սվանգոլի խանը, յա Ջավադ խանը իմ փիրս ա, իմ տերս ա, իմ աղեն ա․» իմ Աստվածն ա — հա՜յ չո՛շ − ղորդ որ շան ճրագ — չի՛ էլ ասում թե իմ տունս քանդողն ա, իմ հոգյառն ա, իմ հավատի թշնամին − իմ ազգի միսն ուտողն ա.− փետի տակին են մեծացել − ի՞նչ կանես․ ո՛չ հավատ ա մնացել, ո՛չ սիրտ, ո՛չ սեր, որ մեկ օր յա՛ բոլոր մեռնին − յա՛ խոսքըմին անեն, քամակ քամակի տան, իրանց աշխարքն, էրեխեքն օղլուշաղն եսրությունից ազատեն։ Էն վաղ էր, որ էշը կաղ էր, հիմիկ Հայի կես լեզուն Թուրքի ա. կես հոգին պարսկի, կես սիրտը Օսմանցվի, կեսը Քրդի — ո՞ւմ անկաջը բան մտնի — որ ասում ես, դողում են − ափալ թափալ քեզ մատնում — քո գլուխդ կտրիլ տալիս․ իրանք խալաթը հագնում․ ա՛յ թե անում են հա՛, հենց էս ա՝ որ ասել են, գլուխը կտրի՛, միրուքը սանդրի՛. իրանց տեղն ա, ընչի՛ չեն իրար անկաջ անում, իրար թասիբ քաշում, ո՞վ ինչ անի. Աստված քո սելի ակը ցխիցը չի հանի, դու ձեռը տո՛ւր, որ նա էլ քեզ օգնի։ Թե ձեռներդ ծոցիդ ես դրել, էն վազի առակի պես՝ որ մեկ գեղըցու սելը կոտրել ցխումը խրվել էր, ինքը քեզ պես ղրաղին կանգնել − անսաս թամաշա էր անում ու լալով, հենց էնպես, ինչպես հիմիկ մենք՝ ձեն էր տալիս, գոռում՝ «Սուրբ Աստվածածին — Հովհաննես Մկրտիչ — յա՛ ո՜վ սուրբ Գեորգ՝ ինձ քոմակ արե՛ք»։ Տո սուրբ Աստվածածինն, սուրբ Կարապետն, ու Գեորգը, ու ինչքան մարգարեք, ու առաքյալք էլ կան, գլխիդ խռով կենա՛ն-ախմախ — մեկ հո՜ էլ ա, մեկ տպռո՜ւ էլա արա՜ — ու տեղիցդ մի քիչ ժաժ արի, որ բանդ հաջողա՝ է՜, իշի գլուխ. Սրբերը երկնքիցը պետք է գան, քո ցխոտ սելը բարձրացնեն, քեզ էլ միջին նստացնեն՝ որ քեֆդ գա՜։ Էդպես արիր, որ կերար՝ է՜։ Հարամ ըլի հացդ. տղամարդ չե՞ս. մեկ ճանճ էլ դու սպանիր − հո զոռի բան չի։ Զոռի բա՜ն — ինչպե՞ս չի զոռի բան․ բա՛ս քեֆի բան ա, էդպես քեֆը զահրմար ըլի։ Էդպես քեֆն էշն էլ չի տանում, անկաջին ա անում, կամ զռալով փախչում ա, կամ քացի ա տալիս, երկուսի մեկը հազիր ա, նա էլ էն ղոթուր տեղովը իր լավ օրվան գինը ու ազատությունը ճանաչում ա։ Կատվին էլ որ շունը հետ ածում, պատի տակին ճարը կտրած, կանգնում, չանկռում, ճոթռում, իր գլուխն ազատում ա։ Հավն[1] էլ ուրուրը գալիս, թևին, կտցին ա անում, ձագերն ու իր գլուխը պահում, թշնամուն հետ ածում, դու գլուխդ ե՞ս քո դուշմանի տակը դնում՝ քոռացած, նամարդի ղովա ղովա մարդ էլար սան՝ էշ Թարաքյամեն էլ գիտի․ այսինքն, նաչար, վախլուկ մարդին հետ ածելով՝ կըղոչաղացնես, սո՞ւտ է. բաս քեզ ինչ էլավ, ընչի ես կուչ էկել։ Դու էլ մի քո հունարը ցույց տուր, հո մեջքդ չի՞ կոտրվիլ, ձեռներդ փլավ չի ուտում։ Ա՜խ, ի՞նչ անեմ։

Դե, դե կա՛ց, մեկ մասալա ասեմ։ Մեկ շուն ամեն գիշեր գելի ձեն լսելիս, գալիս տուն էր պռծնում։ [2]Դանակն էկավ տիրոնչ բողազին հասավ, չարեն կտրվեց, չէր ուզում՝ որ անի, ամա արեց, ու շունը տան կտերը

  1. հավքն =հավն
  2. [Որ]