Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/276

Այս էջը հաստատված է

կապեց։ Գելը որ էլի էկավ, շունն էլ փախչելու տեղ չունենալով, ճարասզ վրա թռավ, գելի բկիցը բռնեց, տակը դրեց, վրեն նստեց, ու չէր իմանում՝ թե սատկել ա. դողղողալով, վրթվրթալով մնացել էր նստած, միտքն էն էր՝ որ իրան վնաս չտա։ Լուսացավ. տերը զարմացավ՝ որ էն գիշերը հանգիստ էր քնել, ու գելի ձեն չէ՛ր լսել, գնաց դուրս՝ որ տեսնի՝ թե շունը հո փախել չի։ Աչքդ բարին[1] տեսնի, ինչ նա տեսավ։ Շան կապը եդ արեց, գլխին ձեռը քսեց, գելի լաշը դեն քցեց թե չէ, շունը մեկ գազ ծուլ էլավ. ընչի՞ — ոչինչ — հիմար վախլուկ շունը էնպես կարծում էր, թե դեռ գելը սաղ ա, ու իրան կուտի։ Ի՞նչ ես կարծում, մեր բանն էլ էսպե՞ս չի։— Մեկ լոնդի» Իմերել էլ՝ մեկ գող Լազգի բաղումը բռնել, տակն էր դրել, բկին չոքել, գլխին բռնցկտում։ Լազգին իր ազգի անունը, ու Իմերելների խղճությունը՝ միտքը բերելով՝ տակիցը ձեն տվեց. «Լազգի-Լազգի՝ գլուխդ ապրի»։ Իմերելի ոտն ու ձեռը դող ընկավ, թուլացավ, քամակի վրա վեր ընկավ, Լազգին մեկ քացի էլ փորին խփեց, ու էնպես բաղիցը դուս գնաց։ Մաշալա՛ տղամարդն էսպես կըլի։

— Բավական ա երևանցու հետ գնանք Ջավաթ, կամ Սվանգուլի խանի տունը, ու նրանց արևի սադաղին էս թամաշեն տեսնենք, վախտն անց կկենա։

Աչքըդ սառչի ո՛չ, սրտիդ ու բերնիդ հուփ տո՛ւր՝ որ չծիծաղես, թե չէ գլուխ կըկտրեն, աղիք վեր կածեն։ Քուչեք, փողոց, մեյդան, բազար, հայաթ, կտուր մարդի ձեռիցը զլվլում ա։ Էս ո՛չինչ։ Կարելի ա, քեֆ են անում դու ո՛չ մեռնիս. մեկը դոշին ա խփում, մեկը գլխին վեր հատում, մեկն բոզազը դուս ճոթռում, մեկը միրուքը ու մազերը պռճոկում, սուգ անում, ոտները, գլուխը քարի ծեծում, վա՜յ, հարա՜յ տալիս, գոռում, բղավում, էս պատին, էն պատին քոռի պես գլուխը խփում − ախր ի՞նչ խաբար ա․ դատաստանի օրը հո չի հասել — ո՞վ ա սրանց տունը քանդել,[2] հլա մուլաբ տո՛ւր, եդո կիմանաս, անց կաց, գնանք մեչիդը։ Վա՜յ քո, տղիս տղա․ էս մարդը գժվել ա, էս ի՞նչ խաբար ա. կաց մի մտիկ անենք, եդո սուգ անենք։ Մեզ ո՞վ ա հետ ածում, կրակ չի վառվել հո ոտըներիս տակին․ մի քիչ համբերենք։

Մեկ հաստափոր թուրք − մեկ զաբա միրուք, վրեն իծի քուրք, կամ մեկ բհիր մոլլա, երեսը եղ քսած, մատներն հինա, կեղտոտ շորերով, սև սև մատներով մեկ եքա ձողի՝ ջուխտ ձեռով բռնած՝ կոթը՝ դոշը[3] ցցած, գլխին Ալու փանջեն (ձեռը)՝ լալով, սգալով, իրան կտրատելով պատմություն, նաղլ անելով մեկ սուրու խալխ հետը՝ որ նրան տեսնելիս, իրանք էլ էն են անում, ի՛նչ նա անում —գլխին թագելով, նամազ անելով − չախսե վախսե ասելով, Հասան Հուսեն ձեն տալով, Ալու Մուրթուզալու անումը տալով, թոզ թոփրազ կուլ տալով, շորերը վեր քաշած մեկ կապը կտրած,[4] լուծը դեռ գլխին, կամը եդևիցն քարքաշան անելով, ղռերն ընկնելով, հարու, քացի տալով՝ պոչը ցցած տրտինգ անելով[5] երեսն դեպի Մեքեն (ուր Մահմադը թաղած ա) ցցած[6] հարավի կողմը[7]՝ ծանր երեսով, ուղիղ

  1. [լույս]
  2. քանդում = քանդել
  3. դոշումը = դոշը
  4. [կամը]
  5. [գլու<խը>]
  6. [հարավ ա դեպի]
  7. կուռը = կողմը