Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/277

Այս էջը հաստատված է

հավատով, ճշմարիտ սիրով, բայց խալխի գլուխը եղելով, աչքերը թոզ ածելով[1] – զոռով, գյուջով, ոտը քարին դեմ անելով, գլուխը եդ քաշելով, դոշը դեմ տալով, ձգվում, ոլորվում, բայց հետը վազում, առաջ ա գնում։ Ալու զորությունն ա սերը ու հրաշքը, դու մի՛ զարմանար,— որ նրանց սիրտն ու ջանը բխովել, թոքել՝ իրան է քաշում, որ մուրազը տա, վա՜յ նրա գլխին, օրին, արևին։— Էսպես դունչը ցցած քամին քիթը լցված գիժ աչառի պես վազ վազ անելով, ճամփեն չտեսնելով, մեկ էլ էն տեսար՝ որ չը՛խպ, թըխկ, աչքդ բարին տեսնի, մոլեն մեկ պատի քոռըքոռ դիպչելով, ճակատը պատռվեց, գլուխն արընեց, աչքերն ա թափում, կամ միրուքը ներկում։ Կամ մեկ խոր փոսից բղավում, հարայ է տալիս, որ խալխը դեն կենա — իրան սպանեցին, հոգին քթովն չի դուս գալ[2]․ մի քիչ դեն կենան, ճամփեն բաց անեն՝ որ նա վեր կենա․ վե՛ր կացավ, դարդ մի՛ անիր։ Հավատը սուրբ ա, աղոթքն զորավոր․ չհավատացողը պարտական մնա։

Էլի վեր կացած − չալմեն մեկ կողմը, աբեն[3] ցխոտած, քոշերը ջրով լցված, էլ եդ հավաքում ու չխպչխպացնելով, ծլփծլփացնելով, ոտն ու գլուխը դզելով, սրբելով, թքելով, իր երեսին − կաղալով, տնքալով, հազալով, քափը[4] քրտինքը երեսին, փրփուրը մազոտ սև բերանը կոխած, ուսերը քաշելով, անկաջները թափեթափ տալով − մրթմրթալով, ծլունկ ըլելով − քյալամաղ տալով, էն կոտրած, ջարդված փետն՝ էլ եդ սրբելով, պաչ անելով ու էն հալին — մե՛ր տղա փորիդ հուփ տո՛ւր։ Հենց հրես կպրծնեմ — ճամփու կընկնինք — իր ռամիկ ժողովուրդը նախրի պես առաջն արած կամ քամակին՝ էլի ձգվում ա՝ որ կտոր կտոր ըլի ու մեկ քարափի, կամ պատի բաշից — չունքի տները ցած են — դրը՜մբ — գլխի, քյալի վրա, տասը գազ տեղից կլտիպուզ ըլում, երես մերես ջարթում, արնաթաթախ ըլում − բեինը ցրվում։

Քո տունը չքանդվի, գլուխ առնենք, կորչինք − էս ի՞նչ անսիրտ մարդիք են, որ բոլորեշուրջը կանգնած − հեչ դարտ չե՛ն անում, կամ տեղից վեր քաշում — քո ֆորթն էլ որ վեր ընկնի, էլի էսպես ծանրագոգոթ չես կանգնիլ, ու մտիկ անիլ․ ձիդ էլ՝ որ ըլի, պոչից կբռնես, գլխին, ոտին կտաս, որ չառլամիշ չըլի, տեղիցը վեր կենա։ Թե չէ նալները կըհանեն, գիլանը կուտեն։ Ինչ կարծես, կարծի․ էդ մտքովդ մի՛ անց կա՛ցնի։ Հավատն ուրիշ բան ա, ո՛վ չունի, վա՜յ նրան։ Դժոխքի պուճախը նրա համար հազիր ա։ Էրեսից խա՛չ հանիր, — նրանք ոչ թե վեր քաշում, այլ փառք են տալիս Աստծո՝ որ իրանց մոլին էս փառքին արժանացրեց, էս դինումը պատժեց՝ որ էն դինումը պսակի ու մեկ[5] մեծ քոթուկ շլինքը քցի․ ոտներն էլ բխով − չունքի դոշը ծեծելով, ու էսպես ղալբաղություն անելով, խալխը խաբելով, ու սարերով, ձորերով քցելով, աչքը մոխիր փչելով, խելքն ու միտքն ու սիրտը ու խոր վերնատունը դարտակ թողնելով, գիրն իր ծոցը դնելով, սուտ սուտ բաներ մոգոնելով՝ մեկ խրթին աղոթք, մեկ արաբի դվա բերանը ածելով, որ ո՛չ ինքն ա հասկանում, ո՛չ նա, ո՛չ խելքը կմտնի, ո՛չ բերանը համ կառնի,[6] ո՛չ փորը կկշտանա, ու մեջը փուչ երկու հատիկ[7] յոնջա կերած[8] կովի պես, փորը կուռչի, կըտրաքի,[9] իրան միսն էլ կուտի, ուրիշինն

  1. <մեկ անընթ․>
  2. գալիս = գալ
  3. [մեկ]
  4. [բերանը]
  5. [երկաթե]
  6. [կամ]
  7. [դարման]
  8. [եզան]
  9. [կամ էս]