Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/278

Այս էջը հաստատված է

էլ, իր տունն էլ կըքանդի − հախ միայն տերը քանդի, ով չի ուզի, աչքը դուս գա՛. ուրըշին էլ, ու քոռը քոռինա, ինչպես որ տեսանք, ինքն էլ, իր ֆորթերն էլ էսպես ֆորը կընկնին ու կամ կխեղդվին, կամ բեինըհան կըլին, ու իրանց խեղճ քյուլֆաթի տունը կըքանդեն, դուռն էրեսին հետ արած կթողան − հերի՛ք չի։ Աստված կսիրես մեկ մտիկ արա. էն տավար խալխը էլ ուզում ա, որ մոլլին ձեն տա, տեղիցը վեր կենա, էլի իրանց նոխտեն քաշի — վա՜յ քո տունը չքանդվի, նա հոգին տալիս ա, սրանք ուզում են՝ որ վեր կենա պար գա. էլի Ալու սուրբ ձեռն դես ու դեն քաշի, ու բալքի թե՝ սատանի աչքը քոռանա, գնա՛, ու կամ Զանգին ընկնի, կամ հրես էստեղ մեկ մեծ պղնձով առջի եղ կամ իծի դմակ են հալում, որ էրացնեն, հո միսը չեն ուտում — ա՜խ, ի՜նչ ասացի, ինչպես չէ՜, տեսնում չես, որ մեկ մեծ փռում սանգակ (հաց) են թխում, մեկ թունդրում չորակ (հաց), մեկ տեղ քյաբաբ են անում, մեկ տեղ էլ անլվա[1] երեսով, մուռտառ ձեռներով ատամի տակը քցել, քաշեքաշ տալիս, ծամում, ծամլամորում — եղն շորերը քսում, դմակը խանչալին — կամ միրուքին, մատները լպստում իրար թավազա անում, անզինի քեֆ անում, լավ են անում, գինին դհա կըգժվացնի, էլ մարդ չի՛ մնար կսպանեն, կամ իրանց գլուխը,[2] կամ իրանց լագոտների՝ կատվի պես կուտեն, կըթաղեն, որ պրծնեն։ Հասկացա՞ր — հերիք ա՞, նրանք ուզում էին՝ որ խեղճ նաչար մոլլեն ոտով, գլխով, փոխանով, ֆարաջով, չալմայով՝ հենց գնա, մեկ վառ թունդրի, մեկ ճրագվի պղնձի, կամ մեկ թեժ փռան մեջ ընկնի, էրվի, խորովի, որ իր դժոխքի փայը էս դինումն առնի, ու էն աշխարքը, իրանց էլ մեկ անտեր, հայվանի սուրուի պես քամակն արած, պարզերես, լուսաթաթախ, կամ հինաթաթախ, յա կպրաթաթախ, յա ցխակոլոլ՝ գնա իրան սուրբ իմամների առաջին՝ իր արդար գործքերը, իր արած բաները՝[3] ատյան տանի՝ և չալմեն ճակատիցը եդ դրած՝ թունալից պատկերներ ցույց տա թե ինչպես թասիբով նրանց կամքը կատարեց էս աշխարքումը ու իր օձի ճուտերին, վագր ազգին խրատ, յաղու տվեց՝ որ խեղճ Հայի արինն, կամ այլ քրիստոնեի՝ ծծեցեն, քամեցին, հոգին բերանը հասցրին, տունը քանդեցին, շատն էլ թուրքացրին, ու սուրբ մեռոնի փոխ իրանց[4] պիղծ նշանը ոչ ճակատին, այլ ուրիշ տեղ – իմացողը կիմանա — կպցրին — թլպատեցին, ջանը հանեցին, որ էնպես խեղճացել, մուկն էր դառել, որ սրա վարձն առնին, ու հազար սիրուն սիրուն աղջկերանց հետ ջաննաթի (դրախտի) միջումն — ոչ ջհանդամի միջումն դիվանների հետ — ծաղկների վրա, աղբրների ղրաղին — վարդաջուր շատրվանի մոտ — ոսկեպատ այվաններումը — ո՛չ կպրե կարասումն, օձի, կարճի հետ քեֆ անեն, նազրախանեն փչեն, զուռնի ջանը հանեն − մոյդեքը պար գան, փահլեվանները կոխ պրծնեն բյուլբյուլի ձենով − ոչ սադայելի որդվոց — քյամանչեն, սազ, նաղարա ածեն ղող, դամ, մարաքյա անեն, ու էն դինումն էլ՝ խեղճ Քրիստոնեից դժոխքումն էրվիլը, փոթոթվիլը, խորովիլը տեսնին, ու ծափ տան, գոռան — «Ալահու Ալաքպարու — յա Ալի, յա Մուրթուզալի − փիր օլսուն» − ո՜վ կույր հավատ,

  1. [ձեռով]
  2. [կուտեն]
  3. [թե]
  4. [սուրբ]