Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/281

Այս էջը հաստատված է

Քո սուրբ իմամի նամազիդ ղուրբան − վա՜յ․․․
Քո Ալու փանջի գլխին ես մատաղ − ամա՜ն․․․
Թուխ, թուխ աչքերիդ ախ ես մեռնիմ ջան, վա՜յ․․․
Էրեսս ոտիդ տակը փիանդազ՝ ավա՜ղ մադա՜թ․․․

Եթըմներիդ գլխովն ես պտիտ գամ, Աղա՛ ջան․
Հասան−Հուսեին ջա՛ն․
Սրանց ինչ ջուղաբ տամ — ջանմ-ջան․․․ վա՜յ−
Ախր էս ի՞նչ բերիր էս օր մեր գլխին − ազիզ ջա՛ն․
Կրակ ածեցիր մեր սրտին․ ջանին − թառլա՜ն ջան․
Ի՞նչ կլեր որ մեկ ես քո ձենդ լսեի — ա՜խ․․․
Ի՞նչ կլեր մեկ բերանս բերնիդ դնեի․․․
Ի՞նչ կլեր իմ հոգիս քո ոտի տակին−
Քո հոտն առնեի — շունչս փչեի։
Երկնքի հրեշտակ իմամի որդի,
[1]Երկրի թագավոր։ Աստծու սիրելի։
Մեկ թևդ երկնքում, մեկ թևդ գետնում,
Քո թրի առաջին սարերն էին դողում,
Արարած աշխարհ ոտի տակ տվիր,
Բյուր[2] ջամհաթ, օլքյա ձեռիդ տակն բերիր․
Ոտդ կոխելիս՝ դող էին ընկնում,
Սարերն իրանց գլուխն քեզ ցածացնում։
Գետ ու ծով, ցամաք՝ երբ քո ձենդ առան,
Իրանց ոտովն Քո դուռն էկան։

Աչքդ քցելիս ամպերն[3] էն սհաթին
Թև էին առնում, գոռում, սասանում։[4]
Ոտդ թափ տալիս գետինն իր տակին
Լերդը պատռում էր — սասանած մնում։

Արեգակն իրան գլուխը քեզ տվեց,
Լուսինն իր մազերն ոտիդ տակը դրեց,
Երկինքն իր ծոցը քեզ համար բաց արեց,
Ամպերով տարավ, ու մեզ խեղճ թողեց։

Էլ ո՞վ աշխարհիս տերություն կանի,
Էլ ո՞ւմ շվաքի տակին կհովանան։
Քյուլ աշխարհ, ջամհաթ քեզ կկարոտի,
Քո ձեռն էր պահում, էդ ձեռիդ ղուրբան։

Քյաբ ու Մեքեն մեր՝ գլխները ծեծում են,
Ծով, ցամաք, աշխարհ քո սուքն են անում,
Հող տալիս գլխին՝ հըմիկ էրվում են․
Անունդ[5] հիշելիս մաշվում, տոչորվում․

  1. [Աստծոյ սիրելի]
  2. հազար = բյուր
  3. [էլ]
  4. սասանի = սասանում
  5. Քո անունը = անունդ