Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/282

Այս էջը հաստատված է

Քո եթըմների՝ պետք է՝ ձեռը բռնած
Գլուխս առնիմ, կորչեմ ես, խեղդվեմ,
[1]Անտեր մնացինք՝ սիրտներս մեռած
Էս դառն աշխարքումս, ո՞ւր[2] էլ ինչ օր կըտեսնեմ։

Իմ տեր թագավոր,[3] լուսին արեգակ,
Իմ գլխի դու թագ, իմ հոգվույս ճրագ,
Քյուլ խավարեցան՝ բայղուշս մնացի
Որ իր սև օրը հենց միշտ լաց ըլի։

Թե թուր կոխեմ սիրտս՝ սրանց ո՞վ պահի,
Թե լերդս ճոթռեմ, սրանք ի՞նչ անեն,
Ո՞վ սրանց կաթը կտա ո՞վ կմեծացնի,
Թե ծծերս էլ կտրեմ, սրանք ո՞ւր կորչեն։

Աչքս լալուցը քոռացավ, մաշվեց,
[4]Շատ սգալուցը ջիգյարս խորովեց,
Ա՜խ ի՞նչ կլեր որ ես էրեսդ տեսնեի։
Եդո հազար թուր[5] լերդս թոքս խրեի։

Ընկե՛ք իմ գլխիս՝ սարեր ու ձորեր՝
Ինձ տակով արեք՝ կերե՛ք, մաշեցե՛ք։
Թո՛ղ ես մեռնեի, չմնայի անտեր.
Ջան՝ դուս արի՛ ջան, դժո՛խք՝ ինձ կերեք։

[6]Անհեր իմ եթիմ՝ դստե՛րք խղճալի,
Ձեզ ո՞վ էլ սրտին, գոգումը կըդնի,
[7]Ախ՝ ո՞վ էլ սիրով՝ ձեր խաթրն առնելով
Ձեր դարդը կքաշի՝[8] ջան, ղուրբան ասելով։

Ո՞ւր ա[9] էն աչքը՝ որ ձեզ տեսնում էր,
Խնդում,[10] [11]մխիթարվում, ձեզանով փարվում,
Ո՞ւր ախ՝ էն ձեռքը՝ որ ձեզ գգվում էր.
Համբուրում, սիրում, ձեզ[12] ուրախացնում։

Ձեր ծովը հավիտյան ցամաքեցավ վա՜յ,
Շլինքը ծուռը[13] ձեզ դարդավարամ
Թողեց ու գնաց՝[14] ձեռք վեր առավ վա՜յ,
Ո՞ւր ա[15] ձեր հերը՝ ո՞ւր էլ նրան ման գամ։

Սիրտս[16] յարալու՝ կրակ է ընկել,
Ո՞ւր է ձեր տերը, քաղցր բալեք[17] ջան.
Ձեր թախտը փուլ էկավ՝ ո՞ւր կտեսնենք էլ
Որ[18] քաղցր լեզվով՝ ձեզ մեկ բարով տան։

  1. սրանց էս ա
  2. [ես գնամ]
  3. [իմ]
  4. [Սիրտս]
  5. [սիր<տս>]
  6. [Հե<ր>]
  7. [Ձեզ]
  8. [ձեզ]
  9. ուր է = ուր ա
  10. [էր]
  11. [խնդ<ում> ուրախանում]
  12. [մխիթարում]
  13. [մեզ]
  14. [միշտ]
  15. ուր է = ուր ա
  16. [անշեջ]
  17. բալա = բալեք
  18. [ձեր մ<եկ>]