Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/283

Այս էջը հաստատված է

[1]Հուսեին աղամ ջա՜ն — ջանս քեզ ղուրբան․
[2]Կրակ քցեցիր, մեր սիրտն էրեցիր․
Ո՞վ մեզ ճաչ կանի․ գլխովդ տամ ման․
Ո՞ւմ դուռը գնանք։ Մեզ էլ տանեի՞ր։—


Դստերք
Անամ, աթամ՝ վա՜յ․ բաբա՜մ, ջանմ՝ վա՜յ−
Հերս ո՞ւր է՝ վա՜յ — նա նա ե՞րբ կգա՝ վա՜յ՝
Ո՞ւր է գնացել՝ վա՜յ, տուն էլ չի գալ՝[3] վա՜յ,
Աթա՛մ ջա՜նմ՝ վա՜յ․ ջանմ, գյոզմ՝ վա՜յ.
[4]Լաց մի՛ ըլիլ վա՜յ, աչքիդ մեռնիմ վա՜յ.

Մեզ տա՛ր ջուրն ածիր, մեզ եսիր տո՛ւր․ վա՜յ․
Րիգուն կգա՝ վա՜յ․ ըրը կբացվի, վա՜յ․
Մեր դուռն բաց անող էլ ո՞վ կըլի՝ վա՜յ․
Մեզ բարով տվող ա՜խ էլ ով կըլի՝ վա՜յ․
Բա՜բա ջան — վա՜յ․․․ աղա՛ ջան․ վա՜յ, վա՜յ, վա՜յ․․․
Անա ջան − վա՜յ — բա՛ջի ջան․ վա՜յ․․․
Մեր աղեն՝ խալիֆեն — էլ չի՞ գա՜լ՝
Մեզանից խռովել ա, ձեռք վերցրե՜լ․․․
Մեր երեսը, մեր տունը չի՛[5] տեսնի՜լ․․․
Ախր ո՞ւր գնաց նա, մեկ բան էլ չասե՜ց․․․
Ա՜խր ի՞նչ արինք, որ մեզ[6] դեն քցեց․․․
Մեր աչքը հանեիր՝ ախր ի՞նչ կլեր․
Տարած մորթեիր, ո՞վ քեզ բան կասեր,
Ղրղի ու ակռավ թո՛ղ մեր միսն ուտեր։
Մեզ սուրը քաշեին, մեզ կրակ քցեին։
Ա՜խր ի՞նչ կլեր դու էն չար մարդին
[7]Մեզ տայիր, որ տարավ մեր[8] աղին։
Բաս նա էլ չի գալ — մեզ աչքից քցի՜լ —
Բաս նա մեր դարդը[9] իմանալ չուզի՜լ։
Բաս որ լաց ըլինք − սիրտը չի՛ ցավի՜լ․
Մեռած վեր ընկնինք — չի՛ գալ մեզ օգնի՜լ․
Մեզ եսիր տանեն − չի՛ պրծացնի՜լ։

<Որդիքը, աղչկերքը ի միասին>
Ախր ի՞նչ արինք նրան — որ էսպես խռովեց,
Ընչո՞վ կոտրեցինք սիրտը՝ որ մեզ թողեց։
Էլի որ վազինք — եդևիցը հասնինք −
Ոտի տակն ընկնինք − սուրութմիշ ըլինք․

  1. [Հասան]
  2. [Մեզ ով]
  3. գալիս = գալ
  4. [Ում դուռը]
  5. [չուզում]
  6. [բաց թող<եց>]
  7. Որ բա<բին>
  8. [բապին]
  9. [չի]